Ժորա Բարսեղյան ”Կատարվեց մեր երազանքը` Սպիտակավորը դարձավ ուխտատեղի”

-Արվեստագետի ամենամեծ հաղթանակը ո՞րն է

-Իմ պատկերացմամբ հաղթանակն այն է, որ արվեստագետն ինչ որոշում` այն էլ անում է:

Այն, ինչ ուղեղը թելադրում է և արվեստագետը նույնությամբ վերարտադրում է նյութի վրա. դա հաղթանակ է: Ես մի քիչ եսասիրաբար եմ մոտենում խնդրին, որովհետև ինձ թվում է, թե ոչինչ չեմ արել: Օրինակ 4000 և ավելի կտավներ եմ ստեղծել, 37 մոնումենտալ հուշարձան, 2000-ից ավել բանաստեղծություն եմ գրել և 1500-ից ավել իմաստախոսություններ, բայց ես մտածում եմ, որ ոչինչ չեմ արել:

 

Ո՞վ է Ձեր կտավների թիվ մեկ քննադատը:

Առաջին քննադատը` ես եմ: Բայց երբ ուղեղս հոգնում է կարող եմ դրսից պատահական անցորդի ուղեկցեմ իմ արվեստանոց ու խոսեմ հետը, կարծիք լսեմ:

Իմ քննադատները ընտանիքիս անդամներն են: Կինս  դաժան քննադատ է, բայց քննադատությունը պարտավորեցնող է:

-Մտահոգվում ե՞ք, թե ինչպիսի մարդկանց ձեռքում կընկնեն Ձեր ստեղծագործությունները:

-Իմ աշխատանքները սիրով եմ տալիս նրանց, ովքեր կարողանում են հասկանալ ու գնահատել,ովքեր սեր ունեն արվեստի նկատմամբ, սակայան ինձանից լավ ոչ ոք չի կարող պահել իմ ստեղծագործությունները: Շատերը արվեստից դրական լիցքեր են ստանում ու ստեղծագործությունները պահում են աչքի լույսի պես: Դեպքեր են եղել, երբ ինձ ցույց են տվել իմ աշխատանքներից, որոնք նվիրել ու մոռացել եմ, սակայն ինձ լավ եմ զգացել, որ խնամքով են պահել դրանք:

Ի՞ նչ երբևէ չեք նկարի

-Ես ինչ ուզում եմ, այն էլ նկարում եմ: Եղել է որ պատռել եմ կտավը: Բնորդը կին էր ու համարյա ավարտել էի, բայց չհավանեցի ու պատռեցի:

-Արվեստը <<զոհեր>> պահանջո՞ւմ է

-Արվեստն անընդհատ աշխատանք է պահանջում: Քեզ պիտի զրկես շատ ու շատ հաճույքներից, որ լիարժեք աշխատես: Կան մարդիկ, ովքեր համատեղում են, բայց այդ դեպքում արվեստն է տուժում:

Արվեստագետն ինքն իրեն է դատապարտում, զրկում…Զոհաբերում ես քո ժամանակը, հաճույքները, մյուս նախընտրելի ձեռքբերումները և նվիրվում ես արվեստին:

    

 

 

 

 

 

 

 

 

Յուրաքանչյուր տարի Դուք այցելում եք Նժդեհի շիրիմին և հարգանքի տուրք մատուցում…Ո՞ վ  է Նժդեհը Ձեզ համար:

-Հայ ազգի համար հերոս է Նժդեհը,իսկ ինձ համար հերոս ու կուռք: Նա ո՛չ միայն լավ ռազմագետ էր, որը պահեց Սյունիքը… Կան մարդիկ, ովքեր նրան չեմ ընդունում` զարմանալի է: Նրա գաղափարախոսությունը, նրա հայրենասիրությունը, ազգասիրությունը, սերունդներ են դաստիարակում: Բացի այդ, իմ ձեռքն է կպել Նժդեհին, նրա աճյունը բերողներից և հողին հանձնողնորից մեկն էլ` ես եմ:

<<Եթե չեկա, ուրեմն չկամ>>,- սա նրա խոսքերն են, և մենք այսպես ենք երդվել նրա շիրիմին: 1983թ-ից մենք ամեն տարի այցելում ենք շիրիմին: Այժմ հինգ հոգուց երեքն ենք մնացել` Արցախը, Գարեգին Մխիթարյանը և ես:

Մեր գաղտնիքի մասին գիտեր` Սոս Սարգսյանը,ով մեզ տարավ Վեհափառ Վազգեն 1-ի մոտ: Վեհափառը պահեց մեր գաղտնիքը: Մենք նրան խնդրեցինք, որ սուրբ Գայանե եկեղեցու բակում` Խենթի գեղերեզմանի կողքին տեղ հատկացնի Նժդեհի աճյունի համար, բայց մերժեց: Մենք շատ ուղիներ փնտրեցինք և վերջապես գտանք վայրը: Կատարվեց մեր երազանքը` Սպիտակավորը դարձավ ուխտատեղի:

Advertisements

2 comments on “Ժորա Բարսեղյան ”Կատարվեց մեր երազանքը` Սպիտակավորը դարձավ ուխտատեղի”

  1. We have so many painters …
    Better than Picasso …
    No one knows about Us…
    We are real Unlucky People…
    We need luck
    We have enough hands
    With well developed astrocytes…

    Sylva

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s