Մորս

Երբ  Դու ժպտում ես Մա՜մ, քո աչքերում ես դեռ տեսնում եմ երեկվա ամոթխած, արևոտ, կյանքով լի աղջնակին…Սիրում եմ երբ դու ժպտում ես, որովհետև տարիներով ես կարոտ եմ մնացել Քո  քնքուշ ժպիտին …

20151004_192639

Մորս հետ

Հիշո՞ւմ ես, այն Ամանորը երբ մանկական ներկայացման էիր ինձ տարել ու հենց փոքրիկների  բարձրացա բեմ լույսերն անջատվեց, քաոս էր տիրում:  Ես սարսափելի վախեցա, թե քեզ կկորցնեմ  ու հիշո՞ւմ ես, թե  ինչպե՜ս մութ ամբոխի մեջ գտանք միմյանց Մա՜մ…:
Դեմքիդ ամեն մի ակոսը…ամեն մի գիծն ունի իր պատճառը, իր ցավը…օր օրի սպիտակող մազերդ տեսնելիս ուզում եմ կանգնեցնել ժամանակն ու Քեզ հավերժ երիտասարդ  տեսնել, իմ գեղեցկուհի Մայրիկ:
Աշխարհի երեսի ամենաանօգնական մարդ եմ դառնում , երբ Քո արցունքներն եմ տեսնում…
Մա՜մ, ես ամեն գիշեր լսում էի, թե ինչպես ես արտասվում Մորդ կորստի համար ու չգիտեի քեզ ոնց օգնեմ, ոնց  ամոքեմ ու ինձ մեղավոր էի զգում որ չեմ կարող ոչինչ անել…
Բայց ԴՈՒ  այն միակն ես , ով կարողանում է ամոքել վերքերս մի հայացքով, մի հոգատար խոսքով ու հպումով…Ինձ թև տվող, ինձ հուսադրող, իմ խենթությունները միշտ ներող Մայրիկ….հավերժ շնորհակալ եմ քեզ ինձ կյանք տալու, սիրել, փայփայելու համար…ու իմ կյանքում բոլոր հաջողությունները քոնն են, քանի որ Դու այն միակն ես, ով միշտ հավատում է իմ ուժերին…Իմ կողքին է:
Գիտեմ, ես այդպես էլ չեղա այն համեստ, խելոք աղջիկը, ում դու ուզում էիր տեսնել, բայց հավատա՜, որ այդ համեստ աղջկանից ոչ պակաս եմ քեզ սիրում իմ լույս…
Մա՜մ այս աշխարհում քո անուշ ձայնը, բարի աչքերը, քո քաղցր  ժպիտը ամենաթանկն են ինձ համար :
Ամեն անգամ վտանգի հանդիպելիս առաջինը մտածում եմ քո մասին Մամ…այլևս երբեք, երբեք, երբեք չեմ ուզում քեզ լացելիս տեսնել …քեզանով է ընտանիքս կանգուն, կայուն, ամուր, ջերմ ու սիրուն:
Մեր տան Աստվածուհի, մեր միակ լույս ու ճրագ…Աստծուց միշտ խնդրում եմ, որ երկար ապրես, միշտ կողքիս լինես…
Շնորհավոր ծնունդդ միակս…Մայրս…

Հ.գ. Մամ Քո տաք թիկնոցի կարիքը ես միշտ ունե՜մ…

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s