Տաթեւիկ Հովհաննիսյան.“Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք”

Սիրով ներկայացնում եմ Ձեզ ջազի հայ թագուհու բացառիկ հարցազրույցը: Պատիվ ունեցա ոչ միայն ծանոթանալ, այլև հարցազրույց ունենալ նրա հետ Bravo.am-ի համար, որը այժմ վերահրապարակում եմ բլոգումս:

-Ծնվել եք երաժշտական ընտանիքում, Ձեր երաժշտական ուղին սկսվել է 11 տարեկանից: Արդյո՞ք ճակատագիր էր, թե՞ գիտակցված ընտրություն:

-Կարող է եւ երաժշտական ընտանիքում էլ մեծացած չլինեի ու ընտրեի այս ուղին, սա ճակատագրական հարց էր, այսպես էլ պետք է լիներ: Ես ծնվել եմ երաժշտությամբ, երգով, արվեստով, երգչուհի դառնալու համար:

-Փաստորեն հավատում եք ճակատագրի ուժին:

-Օ՜, այո, շատ…

-Երբեւէ չեք հայտնվել Ձեր հայտնի մայրիկի, կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանի շողքում: Ինչպե՞ս է հաջողվել պահել անհատականությունը, դառնալ “Խորհրդային ջազ վոկալի թագուհի”:

-Դա էլ ճակատագրական մի պատմություն է: Եղբայրս` ջութակահար, հայրս` երաժիշտ. ամբողջ ընտանիքով երաժիշտ ենք: Փոքրիկ էի եւ լսում էի մեր տանը հնչող երաժշտությունը՝ դասական, հայկական ժողովրդական, ջազ: Այդ տարիքում սիրեցի ջազն ու գրավվեցի դրանով: Բնավորությամբ դժվարություն փնտրող եմ, եւ Ճանապարհն ինձ տարավ այնպես, ինչպես նախանշված էր:
Tatevik_Msheci

-Շատ երկար է հայտնիների ցուցակը, որոնց հետ երբեւէ համագործակցել եք:Կա՞ արդյոք մեկը, ով “անհասանելի” արտիստ է Ձեզ համար եւ նրա հետ համագործակցելը երազի պես մի բան է:

-Անհասանելին մահացել է: Դաշնակահար Օսկար Փիթերոսնն էր, շա՜տ կուզեի, բայց նա մահացել է: Բոլոր երաժիշտներն անկրկնելի են, յուրահատուկ գանձեր են:

-Հանդես եք եկել աշխարհի ամենահայտնի բեմերում` օտարերկրյա հանդիսատեսի առջեւ: Տարբերվում են արդյո՞ք հայ հանդիսատեսը եւ մայրաքաղաքի բեմը մյուսներից:

-Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք. ե՛ւ փնովում ենք մեզ, ե՛ւ ուտում ենք իրար, ե՛ւ կռիվ ենք անում, բայց մի լավ բառ կա, որը հայերեն էլ չի, բայց տեղին է, որ ասեմ` թասիբ ունենք: Ես էլ եմ այդպիսին. եթե օտարազգի մեկը համարձակվի իմ ազգին քննադատել, կխեղդեմ: Մեր երաժշտությունը դրսի հանդիսատեսը չի կարող մեզ նման զգալ, բայց այն հրաշալի ընդունվում է ամբողջ աշխարհում:

Tatevik

-Աշխարհը ճանաչում է Ձեզ որպես “Էլլան Հայաստանից”: Որքանո՞վ է դժվար պահել այդ անունն այսքան տարիների ընթացքում:

-Բոլորովին չեմ ձգտում պահպանել այդ կոչումը, որ ստացա դեռեւս այն ժամանակ, երբ այստեղ սկսեցի երգել ջազ: Բնականաբար, ուսուցիչներ չկային, եւ պետք է սովորեի այդ մեծություններից, որոնցից մեկն էլ Էլլա Ֆիցջերալդն էր:

-Երբ մեկնեցիք Միացյալ Նահանգներ, արդեն իսկ “խորհրդային ջազ վոկալի թագուհին” էիք, սակայն հարցազրույցներից մեկում նշել էիք, որ սովորելու ցանկություն ունեիք: Ի՞նչ փորձությունների միջով անցաք, ի՞նչ սովորեցիք:

-Ջազն անծայրածիր է, մինչ օրս էլ սովորելու նյութ կա: Այս երաժշտությունն այնպիսի պատմություն, խորություն եւ տեխնիկա ունի, որ անընդհատ սովորում եմ: Չասեմ, թե դարձել եմ այնպիսին, ինչպիսին կուզեի… Փորձում եմ եւ այսօրվա դրությամբ կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ, այո՛, կցանկանայի Օսկար Փիթերսոնի հետ էլ երգել:

-Դուք նաեւ հայտնի եք որպես ուսուցիչ: Ի՞նչ կարծիքի եք, այսօր Էլլաներ ծնվո՞ւմ են:

-Ո՛չ, չի ծնվել եւ չի ծնվի: Գուցե ծնվի Լայզա կամ Ռոզա, բայց ոչ Էլլա կամ Մայլս Դեւիս: Նրանք աստվածաշնորհ եւ յուրահատուկ մարդիկ էին:

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Տաթեւիկ Հովհաննիսյան.“Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք”

Tatevik_Hovhannisyan.JPG

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s