Ուշադրություն. մեր շրջապատում ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԱՄՊԻՐՆԵՐ կան

Ժամանակակից պայմաններում վամպիրիզմը ոչ հաստատվում է և ոչ էլ բացառվում, քանի որ այն մի տեսակ առեղծվածային է: Օրվա ընթացքում, շփվելով տարբեր մարդկանց հետ, անձը կորցնում, փոխանակում կամ ստանում է էներգիա, որը կյանքի շարժիչ ուժն է: Եվ չի բացառվում հանդիպումը նրանց հետ, ովքեր իրականում <<վնասատուներ>> են և գիտակցաբար թե անգիտակցաբար կլանում են դիմացինի էներգիան, տրամադրությունը, գաղափարները…

Էներգետիկ վամպիրի ներկայությամբ մարդը ենթագիտակցորեն լարվում ու իրեն անպաշտպան է զգում: Ընդ որում, այդ տեսակի մարդիկ ունենում են տարբեր կերպարներ (<< լացող ընկերուհի>>, <<մեղադրող>>, <<մշտապես զոհ>>, <<շատախոս>>, <<ողբերգության թագուհի>>, <<ընդմիշտ դժբախտ>>, <<ծաղրածու>> և այլն ) այսինքն` պայքարի միջոցները ևս տարբեր են:

Բայց նախքան պայքարի միջոցներ առաջարկելը դիտարկենք նման մարդկանց պահելաձևի ու խոսակցության թեմաների առանձնահատկությունները:

Հետաքրքիրն այն է, որ էնէրգետիկ վամպիրները մշտապես դժգոհում են իրենց կյանքից, ապրելակերպից…ամեն ինչից և բացասական մթնոլորտ են տարածում շրջապատում: Նրանք միշտ ունեն խնդիրներ, և կյանքը, առհասարակ, անլուծելի հանելուկ է: Վամպիրն իրեն դժբախտ է համարում և երբեք դուրս չի գալիս հուսահատության վիճակից:

Հատկանշական է, որ հոգեբանները <<էներգետիկ վամպիր>> հասկացության համար առաջադրում են հոմանիշ, այն է` <<ծանր մարդ>> կամ <<հոգեբանական վամպիր>>:  Իրականում տարբերությունը մեծ չէ:

Ինչևէ, այսպիսի մարդկանց կարելի է հանդիպել ամենուր` տանը, աշխատավայրում, ընկերական շրջապատում և այլն:

 Հետաքրքրաշարժ է, որ էներգետիկ վամպիրի համար կարևորը դիմացինի արձագանքն է ասվածի հանդեպ: <<Հանուն>> դրա նա ընդունակ է դիպչելու անձի ամենանուրբ ու անձնական թեմաներին: Նրա հետ շփվելուց հետո մարդու մոտ հոգնածություն ու դատարկության զգացում է լինում: Անգամ կարող է մեղքի զգացում առաջանալ նրա խնդիրների համար: Սակայն նույնը չի կարելի ասել վամպիրի մասին, ում տրամադրությունն արագ բարձրանում է, ինքնազգացումը` լավանում, քանի որ նա զրուցակցից <<գողացել է>>  կենսականն ու փոխարենը ոչինչ չի տվել: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մարդ անցնում է վամպիրության փուլը, սակայն ոմանց հաջողվում է դուրս գալ այդ <<վիճակից>>` սիրով ու ուրախությամբ լցնելով հոգին, մյուսները մինչև մահ վամպիր էլ մնում են:

Վամպիրը ձևավորվում է մանկուց, ու այստեղ շատ կարևոր են ընտանիքի ուշադրությունն ու ջերմությունը, համերաշխությունը: Նման իրվիճակներից դուրս գալու համար հոգեբաններն առաջարկում են զանազան տարբերակներ` լավատեսություն, հեգնանք, պատասխան հարված, անթափանցություն, սեփական անձի կարևորում, հեռավորություն և այլն: Ստորև նրանց խորհրդով առաջարկում ենք մեթոդներ ու տարբերակներ, որոնք կարող են օգտակար լինել նմանատիպ շփումների ժամանակ:

  • Թուլացնել լարվածությունը-Ֆիզիկապես կառավարել հույզերը, կարգվորել շնչառությունն ու հիշել ասված բոլոր <<վատ >> բառերն այնքան ժամանակ, մինչև դադարեք այդ մասին մտածլը:

  • Հումոր-  Այն արագ թուլացնում է լարվածությունը:Սովորաբար, մարդու մոտ տեղին պատասխանը քիչ ավելի ուշ է ծագում, ուստի վամպիրին ուղղված սրամիտ կատակներն արդյունավետ կլինեն:

  • Չմտածել այդ մասին- Սա հրահանգ է` ուղղված ուղեղին:

  • Հայելի- Ցույց տալ դիմացինին, թե որքան տհաճ ու զզվելի է նրա վարքը:

  • Հակասում- Սա արդյունավետ միջոց հակասելու վամպիրի ասածներին և ասելու, թե ինչ եք մտածում հնչածի մասին: Այս մեթոդը կիրառելիս` հարկ է խոսել բարձրաձայն ու հստակ:

  • Հանդարտ հարցերի մեթող-Հարցադրումը պետք է կառուցվի այնպես, որ վամպիրը հակասի ինքն իրեն: Այս մեթոդը կիրառելիս` լավ կլինի զսպել զգացմունքները:

  • Վիճաբանություն-  Հաճախ վիճաբանությունը միակ միջոցն է ընդդեմ վամպիրի: Բարկությունն այնքան ուժգին կարող է լինել, որ անձը ստիպված կլինի բղավել, որպեսզի ազատվի վատ հույզերից:

  • Սեր ու Բարություն-  Հաճախ վամպիրը սիրո ու քնքշանքի պակասի պատճառով է վերածվում <<ծանր>> մարդու, ուստի նրա հետ շփվելու միակ միջոցը բարությունը դրսևորելն է:

  • Երևակայական խաղ- Պետք է պատկերացնել, թե իբր ծեծում եք վամպիրին կամ նա ընդհամենը 3 տարեկան է: Առհասարակ, կարելի է պատկերացնել ցանկացած անհեթեթ իրավիճակ, ինչը կհանդարտեցնի լարվածությունը:

  • Ետ կանգնելու մեթոդ- Եթե առաջարկված մեթոդներից ոչ մեկը չի օգնում, կարելի է պարզապես հրաժարվել այդ անձի հետ շփումից:

 

 Ըստ հոգեբանների` կարելի է խոսելիս խաչել ձեռքերը, մոտ կանգնել պատուհանին, ձևացնել, թե լսում եք, բայց իրականում մտքերով մի հաճելի վայրում լինել և այլն: Սակայն ոչ մի մեթոդ չի կարող օգնել, եթե մարդ ինքը չփնտրի իր մեջ այն խոցելի կողմերը, որոնք <<օգնում>> են վամպիրին:

Ի վերջո, օրվա վատ դասավորությունն ու պատահական անհաջողությունը չի կարելի բարդել անմեղ մարդկանց վրա ու բոլորին մեղադրել վամպիր լինելու հարցում:

 

Advertisements

Ինչպե՞ս ազատվել դեպրեսիայից

Սկսեցի՛նք

  • Վազքը,ինչպես նաև ֆիզիկական վարժությունները օգնում են ազատվելու դեպրեսիաից: Փաստը է, որ ֆիզկական վարժության ժամանակ օրգանիզմում արտադրվում է էնդոֆրին, ինչը անմիջականորեն ազդում է լավ տրամադրությանը: Ըստ հոգեբանների ամենօրյա վազքը արդյունավետ է այնքանով, որքանով հակադեպրեսիայի ցանկացած դեղամիջոց: Ֆիզիկական վարժությունները վերադարձնում են մարդուն իր ինքնավստահությունն ու լավ տրամադրությունը:
  • Գոյություն ունի ևս մեկ արդյունավետ միջոց,այն հատկապես ընդունված էր Խորհրդային հոգեբանության մեջ : Դա քաղցի մեթոդն է: Սակայն այն պետք է կիրառել միայն բժիշկների հսկողությամբ:Այս մեթոդը այնքանով է արդյունավետ, որ մարդը ոչ միայն ազատվում է ավելորդ քաշից, այլև բացասական էներգիայից: Հարկ է նշել,որ քաղցի ժամանակ, մարդը պետք է շատ անցկացնի դրսում`թարմ օդ շնչի և ոչ մի դեպքում չերկարացնի քաղցը մի քանի օրից ավելի, քանզի հակառակ դեպքում այն վատ հետևանքներ կթողնի օրգանիզմին: Անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ մոտենալ այս մեթոդին: Նախքան այն կիրառելը անպայման խորհրդակցեք դիետոլոգների և հոգեբանների հետ: Հիշե՛ք,եթե դուք ակտիվ կյանք եք վարում մի՛ կիրառեք այս մեթոդը:
  • Բացի այն,որ արոմաթերապիայից մարդը հաճույք է ստանում,այլև ձերբազատվում է դեպրոսիայից: Բուրումնավետ յուղերը մաշկի միջոցով թափանցում են արյուն և տարածվում մարդու ամբողջ օրգանիզմով մեկ, քթի միջոցով բուրմունքը հասնում է ուղեղին, ինչը կարգավորում ու բարձրացնում է տրամադրությունը: Կարելի է նաև եթերային յուղերի միջոցով տան սենյակները լցնել հաճելի բուրմունքով կամ յուղերով մերսում անել, բայց արոմաթերապիան վերը նշվածներից ավելի արդյունավետ է: Գոյություն ունեն բազմաթիվ յուղեր,որոնց բաղադրության մեջ են մտնում անիսոնի, կիտրոնի, նարինջի, հասմիկի, վարդի, մանդարինի, մայրիի, նարդոսի բաղադրիչները: Խորհուրդ չի տրվում օգտագործել միայն մեկ բույր,կամ մի քանի բույրեր խառնել միանգամից,քանզի դրանից կկորի յուղի արդյունավետությունը: Այսօրինակ յուղերը օգտագործեք լոգանք ընդունելիս: Իսկ ընտրել կարելի է ըստ քիմքին հաճելի լինելու տարբերակով:
  • Սթրեսի և դեպրեսիայի պատճառով օրգանիզմը մեծ քանակությամբ ադրենալինի և կորտիզոլի հորմոններ է արտադրում, իսկ այդ հորմոնները արտադրվելու համար օրգանիզմում սպառվում են մեծ քանակությամբ C , B, ցինկ, մագնիում հանքային նյութեր ու վիտամիններ, ինչը շատ վնասակար է օրգանիզմի համար: C վիտամինի և ցինկի պակասի պատճառով մարդու մաշկը դառնում է անառողջ և կեղտոտ: B վիտամինի սակավության պատճառով մարդը քիչ էներգիա է ունենում,իսկ ահա մագնիումի պատճառով մարդու մոտ սկսվում են գլխացավեր և հիպերտոնիա: Քանի որ դեպրեսիայի հորմոնները <<խժռում>> են  Ձեր օրգանիզմի վիտամինների պաշարի զգալի մասը, խորհուրդ ենք տալիս ավելացնել դրանց քանակը:

A վիտամին է պարունակում ծիրանը,գազարը,դդումը և այլն:

B վիտամին են պարունակում յոգուրտները,թխվածքաբլիթները,դդումը,ավոկադոն,անյուղ ձուկը,միսը,պոպոկը և այլն:

C վիտամին են պարունակում բոլոր մրգերը` հատկապես սև հաղարճը,կիվին,թուրինջը և այլն:

Բոլոր տեսակի ձեթերի բաղադրության մեջ կա E վիտամին:

Մագնիում են պարունակում լոլիկը,բոլոր տեսակի <<կանաչ>> բանջարեղենները,թուրինջը և այլն:

Հատկապես կաթնամթերքի մեջ առատ է կալցիումը:

  • Հատկանշական է, որ կան սնունդներ, որոնք բարձրացնում են մարդու տրամադրությունը և լավացնում ինքնազգացողությունը .այսպես օրինակ բանանը ,շոկոլադը, կաղամբը, գարեջուրը և այլն:Քաղցրավենիքը մարդուն դարձնում է կենսուրախ, քանի-որ գլյուկոզա է պարունակում,սակայն այդքան էլ <<երես>>մի տվեք Ձեզ քաղցրավենիքով,որպեսզի հետո քաշի ավելացման համար չանհանգստանաք:

Էլդա Գրին . “Դեպրեսիան և նրա առաջացման պատճառները”

Դեպրեսիայի առաջացման ու կանխման հարցերին սիրով պատասխանեց դատական հոգեբան Էլդա Գրինը

Ի՞նչ բան է դեպրեսիան

Լատիներենից,եթե թարգմանենք դեպրեսիան կնշանակի ճնշված վիճակ: Ընդհանրապես դեպրեսիան շատ բարդ հասկացություն է: Այն իր մեջ ներառում է և՛ բժշկական,և՛սոցոլոգիական,և՛ կենսաբանական, և՛ հոգեբանական հասկացություններ:  Դեպրեսիան ամենամարդկային ու հանելուկային հակազդման կերպ է` այսինքն մարդը հակազդում է արտաքին կամ ներքին աշխարհի կոնֆլիկտներին: Բովանդակությունը այնքան խորն է ու այնքան բազմանշանակ, որ պարզ ձևով հնարավոր չէ նկարագրել: Այս է պատճառը,որ դեպրեսիային անդրադարձել են և գրողները իրենց ստեղծագործություններում,և արվեստաբանները,և հոգեբանները և աշխատել են այդ հանելուկը բացահայտել: Կարելի է ասել, որ մինչև օրս էլ հնարավոր չէ ամբողջապես հասկանալ,թե ինչ բան է դեպրեսիան: Այն համարվում է ամենատարածված հոգեկան խանգարումներից : Եվ սովորաբար հոգեբույժները դեպրեսիան անվանում են հոգեբուժության մեջ <<մրսածություն>>, այսինքն մի հիվանդություն,որը հատուկ է բոլորին և կարող է նույնիսկ կրկնվել:

Ովքե՞ր են հակված դեպրեսիայի

Ամեն մարդ ենթակա է դեպրեսիայի: Այն կարող է անցնել և հետո դարձյալ կրկնվել մի քանի անգամ: Եվ որքան շուտ է մարդը հասկանում,որ տառապում է դեպրեսիայով, այնքան ավելի մեծ են բուժման հեռանկարները:

Պետք է ասել,որ դեպրեսիայից,ոչ ոք պաշտպանված չէ: Առաջներում կարծում էին,որ դեպրեսիան հատուկ է 45-50 անց մարդկանց համար,բայց այսօր ապացուցվել է,որ դեպրեսիան ցանկացած տարիքում էլ կարող է լինել: Այն հաճախ լինում է դեռահասության շրջանում: Դեպրեսիային հակված են ավելի շատ կանայք,քան տղամարդիկ: Համարվում է,որ տղամարդկանց մինչև 15 տոկոսն է հակված դեպրեսիային և կանանց 30-35 տոկոսը: Բացատրությունները տարբեր են, բայց ամենաընդունելի բացատրությունն այն է,որ կինը զգացմունքային է և հաճախ է ստրեսային իրավիճակների մեջ ընկնում: Կինը մի քանի դերեր է ստանձնում,որոնք հաճախ լինում են իրարամերժ: Այսպես օրինակ կինը ինչ որ հիմնարկությունում տնօրեն է և բոլորը պետք է իրեն ենթարկվեն,իսկ տանը նա՛ է ենթարկվում ամուսնում: Տանը նա և՛ կին է, և՛ մայր, և՛ կարող է լինել սկեսույր,տատիկ,որը պահանջում է ինչ որ յուրահատուկ մոտեցում : Հաճախ,երբ կինն է աշխատում և տունը <<պահում>> դա նույնպես կարող է ազդել:

Ի՞նչ հիվանդությունների պատճառով կարող է առաջանալ դեպրեսիան

Ցանկացած խրոնիկական հիվանդությունները (ալկոհոլ,թմրամոլություն,պարկինսոն,քաղցկեղ,շաքարախտ,ինֆարկտ,ինսուլտ և այլն) կարող են զուգակցվել խորը դեպրեսիայով: Հիվանդությունը փոխում է մարդու բնավորությունը,մարդը դառնում է դյուրագրգիռ:

Ու՞  մ է սպառնում դեպրեսիան

Այսօր ավելի դժվար է ամուսնանալ` սոցիալական պայմաններից ելնելով,կամ ասում են. <<Այսպես հանգիստ մեզ համար ապրենք>>, բայց թող բոլորն իմանան,որ միայնակ,կամ բաժանված մարդիկ 3-5 անգամ ավելի շատ են հակված դեպրեսիայի,քանի ամուսնացածները: Իսկ ահա բաժանված,կամ միայնակ տղամարդկանց մոտ դեպրեսիայի ռիսկը կանանց համեմատ ավելի շատ է:

Ինչպիսի՞   փոփոխություններ են տեղի ունենում դեպրեսիայի ժամանակ

Դեպրեսիան աչքի է ընկնում տրամադրության անկումով, նվազում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը,կորչում է հաճույքի զգացումը,կորչում է մտածողության արդյունավետությունը,անուշադրություն է առաջ գալիս, իջնում է ինքնագնահատականը, հակառակ սեռի հանդեպ հետաքրքրության կորուստ և այլն : Մարդուն թվում է,որ ֆիզիկապես հիվանդ է,մոտ 80 տոկոսով ավելանում է տագնապը,մեղքի զգացում,ինքնասպանության մտքեր են առաջ գալիս:

Մարդը չի գիտակցում,որ հիվանդ է:

Դեպրեսիան հարկավոր է երկար բուժել,որպեսզի այն չկրկնվի:

Հայաստանում հոգեբանի, կամ հոգեբույժի մոտ չեն գնում,որովհետև մարդը վախենում է,որ իր վրա կծիծաղեն ու չի հասկանում,որ հոգեբանը առողջ հոգեկանի մասնագետ է:

Մարդը չի այցելում հոգեբանին սոցիալական վատ վիճակից:

Մարդը կարող է և չգիտակցել ,որ նա հիվանդ է և շրջապատող մարդիկ էլ չհասկանալով վերագրում են,որ վատ բնավորություն ունի, ասում են .<<Ինչ դժվար մարդ է, ամեն ինչից դժգոհ է…>>,- էլ չեն հասկանում,որ այդ մարդը հիվանդ է: Մարդը կարող է այդպիսի բնավորության համար ասել,որ վատ սոցիալական պայմաններում է ապրում, կամ հարազատ մարդ է կորցրել, բայց չի հասկանում,որ այդ փոփոխությունները հիվանդության պատճառն են: Պատահում է, որ մարդը գիտակցում է, որ դեպրեսիայով հիվանդ է, բայց կարծում է, որ այն անբուժելի է:

Փորձեք Ձեզ

Դեպրեսիան անհատական հիվանդություն է և ամեն մարդ այն տանում է յուրովի:

Ահա որոշ կետեր,եթե առաջադրված կետերից 4-5 համընկնում են ձեր հոգեվիճակին, ապա այնուամենայնիվ այցելեք հոգեբանին գոնե պարզապես խորհրդատվության համար:

1.Եթե անընդհատ թախծում ես, կա տագնապ,կամ դատարկության զգացում

2.Եթե կա անքնություն

3.Քնկոտություն

4.Ախորժակի անկում և հակառակը

5.Անհանգստություն և դյուրագրգիռ վիճակ

6.Ֆիզիկական անհանգստություն  (թվում է գլուխդ է ցավում,փորդ է ցավում,վատ ես մարսում և այլն)

7.Անուշադրություն

8.Դժվարանում ես որոշում կայացնել

9.Մտապահել ցանկացած բան

10.Զգում ես էներգիայի սպառում,հոգնածության զգացում

11.Մեղքի զգացում

12.Հուսահատություն

13.Մտքեր մահվան մասին և ինքնասպանության ցանկություն:

Մարդն ինքնուրույն կարող է ազատվել դեպրեսիայից, եթե նա գիտակցաբար մոտենա դրան և եթե այն դեռ չի խորացել:

Շարունակելի…

Ինչպե՞ս բարձրացնել ինքնաԳնահատականը

Ինքնագանահատականը բարձրացնելու ինչ մեթոդներ են կիրառվում հոգեբանությունում, հարց, որը մտահոգում է շատերին:
Եվ այս թեմայի շուրջ կխոսի հոգեբան`
Իզաբելլա Ղազարյանը:
Այս հետաքրքիր թեման մենք բաժանեցինք 3 հիմնական հատվածների` <<Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը>>, <<Մարդու այն տեսակը, ով դիտմամբ իջեցնում է դիմացինի  ինքնագնահատականը>> և <<Ինքնասիրահարվածություն>>:
Մի քիչ խոսենք ինքնագնահատականից…
-Ինքնագնահատականի բարձրացնելը մանուկ հասակում այլ է,հասուն տարիքում միանգամայն այլ: Երբ ինքնագնահատականի մասին խոսում ենք մանավանդ դեռահաս տարիքում (ճգնաժամային տարիք), ապա դա նորմալ շրջան է, որը մարդը պետք է անցի: Ինքնահաստատվելու , ինքնաճանաչվելու ժամանակ (13-16 տ.) ծնողները, հարազատները, շրջապատը ավելի ուշադիր պետք է լինեն: Դեռահասն այս շրջանում ավելի զգայուն է դառնում, անգամ մեկ հայացքը կարող է անդրադառնալ նրա վրա: Այս պարագայում տեղին է ադեկվատ վերաբերմունքը և նորմայի սահմանները ոչ մի դեպքում չպետք է անցնել, քանի որ այս տարիքից են <<տեղափոխվում>> խնդիրներն ավելի հասուն տարիք: Ճնշված երեխան չափահաս տարիքում դառնում է ինքնաքննադատ, ինքնակեղեքող:
Դեռահասի համար շատ կարևոր է շրջապատի կարծիքը: Եթե նրա հետ նրբնկատ չեն եղել, բախումներ են պատահել, ապա նա հետագայում կարող է տաառապել ցածր ինքնագնահատականով: Ինքնագնահատականի ցածր լինելու պատճառով մարդիկ հաճախ չեն կարողանում հաջողության հասնել: Այս տեսակի մարդը հաճախ է կասկածում իր գիտելիքների, կրթվածության, արտաքինի հարցում: Մի մասը կենտրոնանում է արտաքինի ուղղությամբ,
մյուսը՝ գիտելիքների ու կարողությունների:
Ես դրական եմ վերաբերվում այն հարցին, որ պլաստիկ վիրաբուժությամբ մարդիկ կարող են շտկել արտաքինը: Պետք չէ ամեն հարց թողնել անձի հոգեբանության, ներքին ռեսուրսների վրա: Շատ դեպքերում վիրահատվելուց հետո մարդը հոգեպես չի փոխվում, դրա համար պետք է հավասարապես շտկել թե՛ արտաքին և թե՛ ներքին խնդիրները: Եթե ցածր ինքնագնահատականը բավականին խորն արմատներ ունի, ապա անպայման պետք է դիմել հոգեբանի:
Ստորև Ձեզ եմ ներկայացնում ցածր ինքնագնահատականի դեմ պայքարելու հիմնական երեք կետերը, որոնք մատնանշեց հոգեբանը:
1) Ինքնավերլուծություն:
Կենտրոնացեք այն դրական ձեռքբերումների ուղղությամբ, որոնք ունեցել եք ձեր կյանքում: Ընդհանրապես միշտ կլինեն ինչ որ չստացված բաներ, որոնց վրա ուշադրություն մի՛ դարձրեք և թևաթափ մի եղեք: Կարելի է ցուցակագրել
(նաև մտովի ) ձեռքբերումներն ու անհաջողությունները, Ձեր դրական և բացասական հատկանիշները և համեմատել: Կտեսնեք, որ դրականն այուամենայնիվ գերակայում է:
 2Շփումը:
Ցածր ինքնագնահատականով մարդիկ հաճախ խուսափում են շփումներից, բայց այս դեպքում շփումը սիրելի, հարազատու մտերիմ մարդկանց հետ կարևոր է: Դրական լիցքեր են փոխանցվում միմյանց: Հարկավոր է ազնիվ լինել սեփական անձի նկատմամբ, գտնել այն խնդիրները (ներքին և արտաքին ),որոնք խանգարում են Ձեզ հանգիստ ապրել և շտկել դրանք:
Գտեք զբաղմունք, որը կարող է ուրախացնել ձեզ: Դա կարող է լինել նկարչություն, երգ, պար,սպորտ: Մարդը կարիք ունի ինքնաարտահայտվելու, քանզի շատ հաճախ մարդու ներքին բովանդակությունը կուտակվում է և չի արտահայտվում…Ինքնաարտահայտվելը միշտ բարձրացնում է ինքնագնահատականը: Ճիշտ ինքնավերլուծությանը և ինքնաարտահայտման համադրումը միշտ նպաստավոր է անձի համար:
3) Ինքնաներկայացում: 
Օրինակ, եթե մարդը հրավիրված է տարեդարձի և նա ներկայանա մուգ գույնի հագուստով, չշպարված, չխնամված, ապա բնական է, որ շրջապատի վերաբերմունքը կլինի ոչ ադեկվատ, իսկ ցածր  ինքնագնահատակով մարդը կմտածի, որ շրջապատն իրեն չեն հավանում, այնինչ դրա պատճառը հասկանալի է: Շատերն ասում են` ինչ կապ ունի արտաքինը  (ոչ ֆիզիկական արտաքինը, այլ մարդու ընդհանուր կերպը) , սակայն աչքերի փայլը, խնամվածությունը, լավ տրամադրությունը նպաստում է հաճելի ու ներկայանալի լինելուն:
Հաճախ ցածր ինքնագանահատականով մարդիկ կարող են ծայրահեղության մեջ  ընկնել` բաց ու աչք ծակող հագուստներ հագնելով: Ինքնավերլուծությունը շատ է օգնում մարդկանց: Երբ մարդն ինքն իրեն լավ է հասկանում հաջողություն էլ է ունենում,շփումներ, կապեր, նոր հեռանկարներ են բացվում:
Մարդը պետք է ընդունի իրեն իր դրական ու բացասական կողմերով:
Երբ դիտմամբ իջեցնում են ինքնագնահատականդ…
Ինչ պայքար էլ մղվի դիմացինը անշուշտ զգում է հակազդումն ու դա բարձրացնում է իր ինքնագնահատականը: Բացի այդ, ինչո՞ւ ասված խոսքը կողքինի վրա այդքան չի ազդում որքն, որ  ձեր՝ նշանակում է ձեր ներսում ինչ որ բան այն չէ: Եվ եթե մարդն ինքնավստահ է, ապա կողքի խոսակցությունները չեն կարող ազդել նրա վրա: Այս գործընթացն էլ բերում է շղթայական ռեակցիայի: Այսինքն մեկը մյուսի ինքնագանահատականը փորձում է իջեցնել իրենը բարձացնելու հաշվին ու այդ շղթան շարունակվում է: Այս պարագայում հեշտ է, պատասխանատվություն չես կրում դիմացինի համար, բայց սա էլ հարցի լուծում չէ: Այս ամենի ներսում կա նաև ազգային հոգեբանության խնդիր: Իրականում սրանք դժվար խնդիրներ են, այս ապրումները, մշտապես լարվածությունը կարող են անգամ քաղցկեղ առաջացնել…
Նորմայից բարձր ինքնագնահատական կամ ինքնասիրահարվածություն
Այս դեպքում մարդը մտածում է, որ նա ոչ մի խնդիր չունի: Այս տեսակ մարդիկ անշուշտ մասնագետին չեն դիմի: Խնդրի լուծվումը  դյուրին է` շրջապատը ուղղակի սկսում է չհանդուրժել նրանց, խուսափում են, արձագանքում են և եթե մարդը հասկանում է սխալները փորձում է ավելի զուսպ լինել: Այսպիսի  մարդիկ անընդհատ խնդիրներ են ունենում աշխատավայրում, ուսումնական հաստատություններում, ընկերներական շրջապատում և եթե ոչ հանգամանքները, ապա մոտ մարդիկ անպայման <<կարգի>> են հրավիրում նրանց:
Հ.գ.Ինչպես տեսանք  ինքնագնահատականը շատ մեծ նշանակություն ունի անձի կյանքում: Այնպես որ սիրեք և գնահատեք ինքներդ Ձեզ և հաջողությունն անպատճառ կայցելի Ձեզ:

ԻնքնաԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Հետաքրքիր փաստ է, որ երբեմն գեղեցիկ դիմագծերով, հրաշալի կառուցվածքով և լավ հոգեկերտվածքով մարդիկ ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան արտաքին ու ներքին հմայքից զուրկ մարդիկ:

Ասվածը վերաբերում է թե կանանց, և թե տղամարդկանց:

Այս ամենի հիմքում ընկած է, ոչ ավել և ոչ պակաս` մարդու ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ:  Ինքնագնահատականը մարդու ամենատարբեր պատկերացումներն են իր անձի մասին: Ինքնագնահատականը կարելի է սահմանել, որպես մարդու սեփական նույնության գիտակցումը` անկախ արտաքին պայմանների փոփոխությունից: Երբ  մարդ տանից դուրս է գալիս և հայելու առջև նայելիս դրական է գնահատում ինքն իրեն, ապա օրվա մեծ մասն անցնում է հաջող ու թեթև: Նման օրերին մարդկանցից հնարավոր է հաճոյախոսություններ լսել, իսկ անծանոթներից արժանանալ այնպիսի հայացքների, որոնք վկայում են, որ Ձեզնով հիացած են… Որքան մարդու ինքնագնահատականը բարձր է, այնքան գեղեցիկ ու հաճելի է նա շրջապատող մարդկանց համար: Բարձր ինքնագնահատական ունեցող կինը շրջապատին ինքն է թելադրում, իսկ երբեմն էլ պարտադրում իր գրավչությունը, հմայքը: Նույն հոգեբանական իրավիճակն է ցածր ինքնագնահատականի դեպքում: Երբ տղամարդը կամ կինը գիրուկ է, կամ էլ ունի արտահայտիչ քիթ և ամեն պահ հիշում է այդ մասին, ապա դիմացինը ակամայից զգում է դա: Նույնիսկ եթե մարդը ցանկանում է ինչ որ կերպ թաքցնել <<թերությունները>> նա է՛լ ավելի է ընդգծում դրանք, ինչը աննկատ չի մնում:

 Մարդու ինքնագնահատականը ձևավորվում է մոտ 5 տարեկանում: Իհարկե, այստեղ գլխավոր դեր ունեն փոքրիկի ծնողները: Եթե նրանք բավարարված են իրենց հարաբերություններով, շփվում են միմյանց հետ և ընկերասեր ու անկեղծ են, ինչպես նաև աջակցում և խրախուսում են փոքրիկին սովորեցնելով համառորեն լուծել ցանկացած խնդիր, ապա երեխան կմեծանա բարձր ինքնագնահատականով: 

Իսկ երբ երեխան թերագնահատում է ինքն իրեն և իր հնարավորությունները, իսկ ծնողներն անգամ երեխային ինչ-որ բանից կախման դրության մեջ են պահում, ապա նրա մոտ առաջանում է սեձական արժեքի և կարևորության պակաս և փոքրիկը մեծանում է ցածր ինքնագնահատականով:

Զիգմունդ Ֆրեյդը, իսկ հետո էլ Էրիկ Ֆրոմը խորությամբ պեղեցին մարդ էակի ենթագիտակցական այն շերտերը, որոնց վրա կառուցված է մարդու <<ես>>-ը` իր հատուկ ինքնագնահատականով: Պատահական չէ, որ այսօր բոլոր հոգեվերլուծաբանները մարդու հոգեբանական շեղումների պատճառները պեղում են հենց ինքնագնահատականի տիրույթում:

Ըստ հոգեբանների մարդիկ բաժանվում են 2 խմբի: Մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում ձգտում են հաջողության հասնել և մարդիկ, ովքեր պարզապես խուսափում են հաջողությունից, վերջիններս էլ հենց ցածր ինքնագնահատականով մարդիկ են:   Թե բարձր և թե ցածր ինքնագնահատականի տեր մարդիկ հոգեբանորեն վարակում են շրջապատողներին և ստիպում են, որ իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք ստեղծվի:

Ինքնագնահատականը մարդու ներքին շարժիչն է` բազմաթիվ լավ ու վատ արարքների արդյունքը:     Մարդը կարող է հասնել ցանկացած հաջողության, եթե հավատա իր ուժերին:

Հ.գ. Սիրեք և գնահատեք ինքներդ Ձեզ և նույն վերաբերմունքին կարժանանաք շրջապատող մարդկանցից:

Վիճելն օգտակար է` անգամ անհրաժեշտ

Կոնֆլիկտներն առաջանում են  այն ժամանակ, երբ անձի մոտ կա կուտակված ֆրուստացիաներ: Ֆրուստացիան լատիներենից թարգմանած նշնակում է խաբեություն, անօգուտ, իզուր սպասում, հույսերի և պլանների խորտակում: Այն դիտվում է, որպես արգելք նպատակներին հասնելու ճանապարհին: Այս վիճակին բնորոշ է հուսահատությունը, անբավարարվածությունը, զայրույթը և տագնապը:

Իսկ առհասարակ կոնֆլիկտն առաջանում է այն ժամանակ, երբ հանգամանքները խանգարում են ցանկությունների իրականացմանը: Սովորաբար կոնֆլիկտը համարվում է վնասատու երևույթ, սակայն հարկ է նկատել, որ կոնֆլիկտի հետևանքով առաջացած լարվածությունը կարող է հաղթահարել առաջ եկած խնդիրները:

Այսպես օրինակ` Զիգմունդ Ֆրոյդը մեկնաբանում է, որ կոնֆլիկտը առաջանում է` <<նա>>-ի, <<ես>>-ի և <<գեր ես>>-ի  միջև գոյություն ունեցող փոխազդող հակադիր ուժերից, իսկ ահա Խորնին կարծում էր, որ դա անհամատեղելի նևրոտիկ պահանջներ են, որոնք ստպում են ձգտել դեպի ուրիշները և միաժամանակ մնալ նրանցից անկախ:   Ըստ հոգեբան Նառա Պետրոսյանի`ֆրուստացիայի և գերլարվածության հետևանքով առաջացած կոնֆլիկտների վերացմանը նպաստում է նաև համարժեք հնարավորությունների միջև ընտրություն կատարելը.

<<Վերանայելով իրավիճակը` մարդը հաճախ կարողանում է ազատվել կոնֆլիկտից: Ամբողջությամբ վերցրած` <<վերանայել>> նշանակում է ընդլայնել պրոբլեմի ընկալվող ենթատեքստը, ավելացնել նոր տարրեր և իմաստներ: Իսկ վերանայումը կարող է իրականանալ անսպասելիորեն մտքի փայլատակման միջոցով, կամ աստիճանաբար>>,-ասում է հոգեբանը:

Կոնֆլիկտների ծագման ու դրանց թերի լուծման պատճառը հանդիսնում է նաև <<հայկական մտածելակերպը>>: Մեծ ու փոքր կոնֆլիկտների առաջացման ժամանակ հայկական ընտանիքներում առաջ է գալիս այն տագնապը, որ հարևանները կլսեն վեճը, ինչ ցանկալի չէ: Բայց վեճին  ընթացքը չտալը նախևառաջ վնասում է մարդու ներաշխարհին ու առողջությանը:

<<Վիճելը լիցքաթափման արդյունավետ միջոց է, սակայն այն պետք չէ չարաշահել: Վեճը, բղավոցը դա ներքին լարվածության դուրս բերման միջոց  է…>>,-պնդում է հոգեբանը:

Գիտնականները շուրջ 10 տարի հետազոտություններ են անցկացրել տասնյակ ամուսինների շրջանում և պարզել , որ այն կանայք, ովքեր մշտապես վիճել են ավելի քիչ խնդիրներ են ունեցել սրտի հետ, քան նրանք, ովքեր զսպել են իրենց և <<ներսում>> պահել դրանք:

<<Վեճը կախված է նաև նրանից, թե ինչպիսի խառնվածք ունի տվյալ մարդը` ֆլեգմատիկ է, խոլերիկ, թե սանգվինիկ: Հատկանշական է, որ թե տղամարդկանց և թե կանաց մոտ վեճի դրդապատճառները կարող են լինել ֆրուստացիաները, որոնք ունեն միայն նույնացման բնույթ, իսկ նրանց տարբերությունները կապված են անձի խառնվածքի հետ: Վեճի վտանգավոր խնդիրներից մեկը դա անձի սրտանոթային պրոբլեմներն են, որի դեպքում  վեճը կարող է կյանքի և մահվան խնդիր դառնալ>>,- ասում է Նառա Պետրոսյանը:

Պարզվում է, որ ագրեսիվ վիճաբաններից 20% -ը վաղաժամ մահեր չեն ունենում:

Վիճաբանության ժամանակ մարդու միջից դուրս է գալիս բոլոր բացասական հույզերն ու զգացմունքները, որոնք ճնշում են մարդուն, ինչը մարդուն դարձնում է ավելի բավարարված, քանի որ բավարարվում է մարդու պահանջմունքներից մեկը:

Հոգեբանը խորհուրդ չի տալիս վիճել սեղանի շուրջ, կամ անկողնում:

Անիմաստ ու անտեղի են վիճաբանությունների ժամանակ անձնական վիրավորանքները, որոնք հարցի խելամիտ լուծման չեն հանգեցնի:

Առահասարակ, հարկ է նշել, որ չկա մի հարաբերություն, ուր չլինեն կոնֆլիկտների հավանականություն: Ի վերջո ինչքան մարդիկ, այնքան բնավորություն և այս պարագայում շահերի բախումն անխուսափելի է:

Հ.Գ. Այնուամենայնիվ, որքան էլ վեճը լիցքաթափման միջոց հանդիսանա մի մոռացեք չափի, ինչպես նաև հաշտեցման մասին 🙂