“գեղեցիկ” ՎԱՐԱԿՆԵՐ

 

Մեզանից շատերը գեղեցկության սրահների ծառայություններից  օգտվելիս հազիվ թե մտածեն այն վարակների մասին, որոնք կարող են փոխանցվել չախտահանված գործիքների միջոցով: Եվ այս պարագայում <<գեղեցկությունը զոհեր է պահանջում>> ասույթը միանգամայն անտեղի է:

Թվում է, թե մարդու գլուխն ամենաքիչն է ենթարկվում վարակվելու վտանգին, բայց դա այդպես չէ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մաշկի թարախային խոցերն առաջացնող մանրէներն ուղղակիորեն  առաջանում են սնկերից և կարող են փոխանցվել վարսավիրանոցում` սանիտարական նորմերը չպահպանելու դեպքում:

 Այդ իսկ պատճառով մի՛ ամաչեք և հետաքրքրվեք, թե ի՞նչ նյութերով են մշակվում սանրերն ու գործիքները, և արդյոք այդ գեղեցկության սրահում կիրառվում է վարակազերծման մեխանիկական եղանակը (խոզանակով և օճառով լվանալը)

 Կատարյալ է, եթե սանիտարական նորմերին համապատասխան յուրաքանչյուր վարպետ ունի գործիքների 3 հավաքակազմ: Այս դեպքում վերջիններիս մշակման պահանջների կատարման երշխիկներն ավելի շատ են, իսկ եթե նախքան հարդարելը գործիքները դրվում են մաքուր անձեռոցիկի վրա, ուղղակի իդեալական է:

Ամեն մի իրը պետք է մաքրված լինի նախորդ հաճախորդի մազերից, չորացված և վարակազերծված մանրէասպան խցիկում կամ վարակազերծող լույծույթում:

Նախքան աշխատանքը սկսելը վարսավիրը պետք է լվանա ձեռքերն օճառով, որից հետո հաճախորդի վրա գցի միանվագ օձիք և չօտագործված ուսասավան , նույնը վերաբերվում է սրբիչին:

Հարկ է նշել, որ աղտահանող նյութերն արագ են չորանում և ունեն հաճելի բուրմունք:

Յուրաքանչյուր հաճախորդին պետք է հատկացնել մաքուր ուսասավան, 2 մաքուր անձեռոցիկ և մանրէազերծված սրբիչ: Վարսափաթաթուկները (բիգուդիսեղմակները օգտագործումից հետո մաքրվում են տաք ջրով և օճառով: Դեմքի և պարանոցի  վրայից կտրված մազերի հեռացումը իրականացվում է բամբակյա խծուծների և անձեռոցիկի միջոցով, այլ ոչ թե վրձինների: Յուրաքանչյուր հաճախորդից հետո կտրված մազերը հավաքվում և լցվում են փակ պարկի մեջ:

 

Գործիքները, որոնցով մշակվում են մատներն ու եղունգները կարող են վնասել մաշկը, ինչը ցանկալի չէ և նույնիսկ սարսափելի է, եթե հիշենք հեպատիտներ C,B, Ձիահ և այլ հիվանդությունների մասին:

Սանիտարական պահանջներին հանաձայն մատնահարդարման գործիքները ենթարկվում են ճիշտ նույն մշակման ինչ հիվանդանոցային  գործիքները, այսինքն ախտահանվում են, մաքրվում և ստերիլիզացվում:

 Գործիքների գրագետ, համարժեք մշակման համար պահանջվում է ամենաքիչը 1,5 ժամ: Այդ ժամանակահատվածը կարելի է կրճառել օգտագործելով համեմատաբար թանկ արժեքի ախտահանվող պատրաստուկներով, որոնց կիրառման դեպքում գործիքների մշակման վրա կծախսվի ընդամենը 30-40 րոպե

Յուրաքանչյուր մատնահարդարումից հետո ստերիլ անձեռոցիկների օգտագործումը, մատնահարդարման գործիքների և սեղանիկի մշակումը ախտահանող լուծույթով պարտադիր է: Տաք լուծույթով թասիկը յուրաքանչյուր հաճախորդից հետո պետք է լվացվի և ախտահանվի:

Պեդյիկյուրի համար օգտագործվող գործիքները մշակվում են նույն մանրախնդրությամբ: Կատարյալ է, երբ թասիկները նույնպես միանվագ են:

Իսկ ինչ վերաբերում է դիմահարդարմանն անհրաժեշտ վրձիններին,ապա այն պետք է մշակվի մազերի համար նախատեսված շամպույնով, քանի որ այն մանրէներից զերծ է պահում գործիքները:

Յուրաքանչյուր օգտագործելուց հետո գործիքները պետք է մշակվեն: Հարդարվելուց առաջ հետաքրքրվեք, թե ինչպես են ախտահանվում այն գործիքներն ու իրերը, որոնցով ձեզ գեղեցկացնելու են: Եվ հիշեք, որ միայն առողջությունն է գեղեցկացկության գրավականը:

 

Հ.գ. Անշուշտ, թվարկված  բոլոր տարբերակները համարվում են կատարյալ, և այս պահին Ձեզանից շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ Հայաստանում  քիչ են հետևում սահմանված կարգին: Բայցևայնպես եկեք նախաձեռնությունը չթողնենք գեղեցկության սրահի մասնագետների վրա, այլ ինքներս պահանջկոտ լինենք, մի կողմ թողնելով “ամոթն’ ու “բարդույթները”…

Պահանջե՛ք, որ Ձեզ սպասարկեն ստերիլ գործիքներով;)