Ճամփորդական Նոթեր 11 . «Խենթ ու կրքոտ աղջիկը»

 

Առաջին հայացքից մարդուն չսիրելը դեռ չի նշանակում, որ նա հետագայում քո ֆավորիտներից մեկը չի դառնալու: Այսպիսին եղան իմ ու Անյայի հարաբերությունները:
Անյան Սլովենիայից էր, մեր կամավորների թիմին միացավ հոկտեմբերի կեսերին: Մինչ նրա գալը, տունն այդքան էլ ուրախ չէր, թեև նրա գալով էլ միմյանց միջև սահմանները շուտ չբացվեցին:
-Ինձ թվում է Անյան քեզ շատ դուր կգա, շփվող ազատ աղջիկ է,-նորեկի մասին քննարկումների ժամանակ ասաց գերմանուհին՝ Աննիկան:
Իրականում Անյան ինձ այդքան էլ դուր չեկավ, նրա հետ ապրելն ինձ համար ամենօրյա մշակութային շոկ էր…
Անյան…սևահեր, թմբլիկ, դիվային հայացքով, կապտամոխրագույն աչքերով կատվիկ էր:
Թքած ուներ բոլորի կարծիքի վրա, ապրում էր այնպես ինչպես կամենում էր, հագնվում էր այնպես ինչպես հարմար էր ու խոսելիս առհասարակ չէր հետևում բառերին: Անյան նա էր, ով մեր կամավորական տանն առավել շատ էր հայհոյում և կապ չունի ում կամ ինչ, կարևորը ասել՝ հանգստանալն էր:
Ուրախ աղջնակի հետ կենցաղում այդքան էլ հեշտ չէր:
Օրինակ առավոտյան կարող էր արթնանալ ու մեծ աղմուկ բարձրացնել, որ կաթը վերջացել է, կամ թե թարմ հաց չկա , բայց երբեք տան համար առևտուր չէր անում : Սիրում էր, երբ իրեն էին սպասարկում՝ գերմանացիների պես: Կրնկակոխ հետևում էր, թե երբ եմ խախտելու այն կանոնները, որոնց հեղինակը ես էի՝ գաղափար անգամ չունենալով , թե ինչ տեսակ ուշադիր եմ  մանավանդ երբ խոսքը կանոններին է վերաբերում:
Մի քանի օր անց, բացահայտվեց, որ Անյան այդքան էլ ուրախ աղջնակ չէ՝ տեսակով դեպրեսիվ, դժգոհ, տրամադրության մարդ էր :
11118472_10206314992703518_4927218892474471219_n
Առաջին իսկ օրերից Անյան լսում էր Լանա և երգչուհու ձայնը ողողվում էր ողջ երեք հարկով մեկ: Անյայի սիրտը կոտրել էին և Լանայի դեպրեսիվ երգերը ոչ այդքան ամոքում, որքան թարմացնում էին այն սրտի ցավը, որով և ես էի տառապում: Նա հիանալի երաժշտական ճաշակ ուներ, ռետրոյից մինչև մեր օրերի լավագույն երաժիշտների կատարումները կարելի էր գտնել նրա երգացանկում,որը հետագայուն նա սիրահոժար տրամադրեց, որպեսզի հնչեցնեմ ռադիոյում:
Իմ և Անյայի միջև լարվածության սկիզբն ազդարարեց մի կիրակնօրյա վաղ առավոտ, երբ նրանք որոշել էին սար բարձրանալ, իսկ ես վայելում էի հանգստյան օրս՝ երկար քնելու ախորժակով: Անյան այնքան էր բարձրացրել երաժշտության ձայնը, որ ես քնաթաթախ, գզգզված մազերով և գիշերանոցով, բացեցի ննջասենյակիս դուռը ու «մռնչացի», որ անջատեն երաժշտությունը, բայց քանի որ ինձ լսող չկար մտա նրա ննջասենյակ ու կատաղած փակեցի լափթոփը:
Անյան կուլ տվեց իմ արարքը, քանի որ ըստ տան կանոնների ուիքենդին, այսինքն հանգստյան օրերին մինչև ժամը 11:00 ոչ մի ծըպտուն չպիտի լսվեր, քանի որ մի մասը վերականգնվում էր  գիշերվա գինարբուքից, իսկ ես հետսովետական երկրի ներկայացուցիչս վայելում էի երկար քունս, քանի որ վաղ առավոտից աշխատում էի հունգարական ռադիոյում:
Եւ այսպես, իմ և Անյայի հարաբերությունները մեղմ ասած ներդաշնակ չէին: Տանն ինձ և նրան անվանում էին stubborn ` այսինքն համառ: Բայց ինչն է հետաքրքիր, որ ժամանակի ընթացքում ես և Անյան սկսեցինք իրար հավանել: Մարդուն սիրում ես ՝ նրան ճանաչելով: Իսկ մի հարկի տակ Անյայի հետ ապրելով և ուսումնասիրելով նրա հոգու թաքնված շերտերը՝ անհնար էր նրան չսիրել:
Անյան լավ ընկեր էր և հիմա էլ…Նա նվիրված է իր ընկերներին և կանի նրանց համար ամեն ինչ: Տեսակով արդարամիտ էր, ազնիվ, խելացի էր: Անյայի հետ կարելի էր խոսել ամեն ինչից և խոսելուց անգամ մոռանալ որ քո առջև նստած է 20 տարեկան աղջնակ: Իր 21 ամյակը Անյան նշեց մեզ հետ, դա մի ֆիլմային տարեդարձ էր:  Home party-ները, որոնք սովորաբար ես ամերիկյան ֆիլմերում էի տեսել տեսա նաև այստեղ: Տարբեր երկրներից հյուրեր ունեինք, անսահամանափակ ալկոհոլ, երաժիշտներ, ցնդած պարողներ…մի խոսքով խելագարության հասցնող խնճույք էր:
Անյան ծխելու հանդեպ սեր ուներ, թեև մինչ կամավորության գալը Խորվաթիայի սահմանին ոստիկանները նրա գրպանում մարիխուաննա էին գտել և գումարի դիմաց բաց թողել: Կամավորության ընթացքում երբեմն էր ծխում, ավելի շատ էժան, տնական գինի էր խմում ու բանավիճում մարդկային հարաբերությունների մասին: Ես սիրում էի նրա հետ խոսել…
-Անի, արի հետս խմիր, հյուրասիրում եմ,-ասում էր նա:
Ես էլ թե ՝ չէ, էժան ալկոհոլ չեմ խմում:
Չգիտեմ հորոսկոպով կարիճ լինելն էր, թե ըմբոստ տեսակն էր, որ ինձ այդքան հաճելի էր դարձնում նրա հետ շփումը:
Անյան իսկական խենթ էր: Անընդհատ ասում էր, որ աղջկա հետ է ուզում լինել և բոլորի մոտ մատնանշում էր ինձ.
-Լսիր, որ տղամարդ լինեի, ո՜նց հարցերդ կլուծեի …))
Ես էլ սադրում էի.
-Ի՞նչ անենք, որ տղամարդ չես, թե կարող ես՝ փորձիր:
Իմ կատակը մի օր Անյան լուրջ ընդունեց, երբ հանգստյան օրերին հարբում ու հայհոյում էր աշխարհը, իսկ ես պատրաստվում էի լողանալ նա էլ կռահելով ընդհանուր լոգարանի դռան մոտ դարանակալեց:
-Արի մի լկստվենք, փոքրիկս, մի քիչ…կուզես միասին կլողանանք:
Ես էլ ծիծաղում եմ, թե չէ հարբած ես ուշքի արի ու գոռում եմ տղաներին, որ գան տանեն աղջնակին, որպեսզի կարողանամ լոգարանի կողպած դուռը բանալու հանգիստ դուրս գալ:
Այդ դեպքից հետո Անյան ամաչում էր դեմքիս նայել: Դե ես էլ մեծավարի ասում էի ոչինչ՝ հարբած էիր:
Կրքոտ աղջիկ էր Անյան, բայց գայթակղություններին շատ լավ էր դիմանում.
-Առանց սիրելու ես ոչ մեկի հետ անկողին չեմ մտնի, դա իմ սկզբունքն է …սերն է իմ կյանքի շարժիչ ուժը,-ասում էր Անյան:
Դեկտեմբեր ամսին, մեզ միացավ ամենավերջին կամավորը՝ Դանիելը Հունգարիայից: Դանիելի հետ բոլորն անմիջապես մտերմացան: Թմբլիկ, փափլիկ, զիջող, հրաշալի բնավորություն ուներ Դանին: Եվ քանի որ մենք հունգարական քաղաքում էինք ապրում, Դանիելն ամեն հարցով մեզ օգնում էր՝ ի տարբերություն մյուս երկու հունգարացիների, որոնք իրենց կյանքով էին ապրում և օտարազգիներն իրենց համար միևնույկն էին:
Մի անգամ Դանիելն անկեղծացավ, որ մեր տան աղջիկներից մեկին հավանում է:
Ով ասես մտքովս անցնում էր, բայց ո՛չ Անյան…բացարձակապես տարբեր մարդիկ էին, բայց միմյանց լրացնող: Գաղափար անգամ չունեի, թե ինչ կստացվեր նրանցից, բայց գարունը… Մաուգլին… հույզերը…կիրքն արեցին ինչ որ պետքն էր:
-Դանի, Անյային խոստովանիր որ հավանում ես նրան:
-Ոչ
-Ինչո՞ւ
-Նախ ամաչում եմ, հետո վախենում եմ մերժի:
-Լավ, խոսքով չէ գոնե գործով  արա…
-Այսի՞նքն
-Այսինքն նրան համբուրիր
-Ոչչչչ, երբեք
-Դանի, կարո՞ղ է դու գեյ ես
-Ո՜չ
-Դե քայլ արա:
Ավելի ուշ Դանիելը ասաց, որ պլանավորել են գնալ Վավամեքե և ծովափին նա կխոստովանի, որ սիրահարված է:
Անյան չգնաց ծովափ և մնաց հետ տանը: Իսկ ծովափում Դանիելին առաջարկություն արեց մի գեյ տղա: Տանը արհեստական խոսակցություններ պտտեցինք, թե գուցե Դանիելը տղաներին է սիրում, որպեսզի համարձակ քայլի ի վերջո դիմի:
Իսկ մինչ նրանք ծովափում էին ես ու Անյան տան անդօրն էինք վայելու, չէ՞ որ հեշտ չէ 11 հոգանոց տանն ապրել և գրեթե ամեն օր մի երկրից հյուր ունենալ:
-Անի, արի գինի խմենք,-առաջարկեց Անյան:
-Լավ, բայց արի ես որոշեմ ինչ ենք գնելու
-Ոնց կուզես:
Հանգստյան օրեր, գինովցած երկու աղջիկ խոսում են կյանքից ու տղամարդկանցից:
-Անի, հասկանո՞ւմ ես, որքան ժամանակ է իմ կյանքում տղամարդ չկա, խելագարվում եմ արդեն:
-Էհ շուրջդ նայիր:
-Ո՞վ:
-Դանիելը:
-Ո՜չ, վերջացրու, նա լավ ընկեր է:
-Ինչ է, կարծում ես, որ հարբած, ձմռան ցրտին նետվեցիր դուրս, ինչո՞ւ Դանին հետևիցդ եկավ, թոքաբորբով հիվանդացավ, բայց քեզ կեսգիշերին մենակ չթողեց դչսում…սիրուն աչքերիդ համա՞ր՝ ոչչչ, Դանին անտարբեր չէ քո նկատմամբ, թույլ տուր քայլ անի՝ ամաչում է:
-Հիմա էլ ես կամաչեմ նրա երեսին նայեմ
Սերը կրակի պես մի բան է: Մինչև ես 700 կիլոմետր յկտրեցի ու հասա Բուխարեստ Դանիելը վերջապես քայլ արեց՝ համբուրեց Անյային և շուտով ես  ստացա զույգերի առաջին սիրային ֆոտոն:
Սերն ամենուր էր: Մինչ ես Իտալիայի դեսպանատան վիզա էի փորձում ստանալ, թեև հստակ պլանավորել էի այնտեղ գնալ միայն սիրելի տղամարդու հետ, մեր տան բնակիչները զույգավորվում և զույգվում էին աղունիկների պես: Մեկ շաբաթ անց վերադարձա ու տանը 4 ձևավորված զույգ գտա՝ հունգարացին ու սլովենը, վրացին ու ամերիկացին, թուրքն ու մյուս հունգարացին, գերմանացին ու իտալացին, հա՜ նաև հունգարացի աղջնակը 16 ամյա դպրոցականի հետ:
Կամավորների տանը մնալը դարձավ ձանձրալի՝ հատկապես իմ պես միայնակի համար:
Դե զույգերով էին արդեն ֆիլմ նայում, հաց ուտում կամ էլ օրերով անկողնում մնում:
Գարունը խեղդել էր կամավորներին…ննջասենյակ բարձրանալն անգամ անհարմար էր, որովհետև ամեն սենյակից կրքոտ ձայներ էին հնչում…Անյան այս հարցում նույնպես գերազանցեց բոլորին: Կամ Դանիելի հետ հաց էին պատրաստվում՝ լիցքավորվում, կամ սեր անում տան բոլոր հնարավոր հատվածներում:
Անյային կրկին տեսա այս ձմռանը՝ Վրաստանում: Որոշ ժամանակ Դանիելի հետ Սլովենիայում ապրելուց հետո ունեցան համատեղ շուն՝ Լանան, բայց Դանիելը հեռացավ Իսլանդիա՝ Անյան չներեց նրան և որքան էլ ընկերներով փորձեցինք միավորել նրանց՝ չստացվեց:
16105851_1430573176961751_7508323501799821648_n
Շատ ուրախ էի Անյային կրկին տեսնելու համար: Երբեմն ափսոսում եմ, որ մոտ չենք ապրում և հաճախ չեմ կարող տեսնել նրան, բայց մեր օրերում կարոտի հարցը լուծվել է ինտերնետով:
Փոխադարձ խոստումներ ենք տվել հանդիպել և Հայաստանում և Սլովենիայում…
Խենթերին պինդ պահել է պետք:

Ճամփորդական նոթեր 10. Ապրիլի 24-ը թուրքերի հետ մեկ տանը

 

Հունգարական ռադիոյում աշխատելու ծրագրին դիմել էին 94 հոգի, որոնցից միայն մեկին պետք է ընտրեին: Ես անչափ ուզում էի, որ այդ մեկը ես լինեմ:
Հարցազրույց վարողը Աթիլան էր, հունգարացի մի տղա, որն առաջին հայացքից ծերուկի է նման՝ երկար մազերով և երկար մորուքով: Աթիլան հարցարույցի ընթացքում ասաց, որ այն տանն ուր բնակվելու եմ ապրելու են նաև թուրքեր ու ուզում էր իմ կարծիքն իմանալ…
Ես լարվեցի, երբ իմացա այդ լուրը ու չփորձեցի էլ թաքցնել լարվածությունս…
-Ես թուրքերից չեմ վախենում, բայց և չեմ պատկերացնում կյանքս նրանց հետ մեկ հարկի տակ:
-Հավատա Անի, նրանք լավ մարդիկ են և դու հնարավորություն կունենաս ճանաչել նրանց:
-Նախևառաջ ես իմ անվտանգության մասին եմ մտածում…
-Անի, նրանք երկուսն էլ համալսարանն ավարտած կիրթ մարդիկ են:
-Կիրթ մարդիկ թվում են հատկապես պատմությանը կողքից, հպանցիկ ծանոթացողների համար, սակայն առիթը չեն կորցնում քնած ժամանակ կացնահարելու….
Հունգարացին լռեց, այդ սարսափելի ու խայտառակ դեպքի մասին իմ բոլոր հունգարացի ընկերները հաճախ էին ամոթով հիշում ու փաստում, որ իրենց կառավարությունը ծախված ու անբարոյական է…
Իմ և Աթիլայի միջև եղավ պայմանավորվածություն, որ ես ունենալու եմ իմ սենյակն ու այն չեմ կիսելու ոչ ոքի հետ, սակայն պայմանը խախտվեց, քանի որ իմ սենյակը զբաղեցրել էր մի հուգարացի տղա և ես ստիպված տեղափոխվեցի 3 հոգու համար հատկացվող սենյակում,որտեղ ես մենակ էի:
Մինչ ես սպասում էի, որ կազմակերպության ղեկավարները գործուղումից կվերադառնան քաղաք և կլուծեն իմ սենյակի հարցը մի գիշեր իմ սենյակ ուղարկեցին Նեսթլի անունով մի թուրք աղջկա…
Միայն Աստված գիտի, թե ես ինչպես լուսացրի այդ գիշերը…
Հայն ու թուրքը գիշերում են մի սենյակում…մեր անկողինների միջև երկու քայլ տարածություն էր, բայց մեր միջև արյունոտ պատմության անջրպետ էր…
Ես մտածում էի, որ հիմա մեծ պապս՝ Կարապետը իմանար այս ամենը, ապա իր դագաղում մի քանի անգամ շուռ կգար…ես աչքերս բաց լուսացրի…
Առավոտյան ես կապվեցի Աթիլայի հետ ու հիշեցրի մեր պայմանավորվածությունը:
-Ո՞վ է քեզ հետ սենյակը կիսել,-հանգիստ հարցրեց նա:
-Թուրք աղջիկը…
Նա այլևս չերկարացրեց, տաս րոպե անց աղջկան տեղափոխեցին այլ սենյակ, ես մնացի մենակ, խաղաղ, բայց մեր միջմշակութային տանը սկսվեցին առաջին բամբասանքները հայի,թուրքի, Հայոց Ցեղասպանության, քաղաքականության մասին…ու այս բամբասանքների ու խոսակցությունների դատավորները գերմանացիներն էին: Այո, այս ամենի մեջ մի մե՜ծ հեգնանք կար…
Թուրք աղջիկների հետ ես շատ մեծ դժվարությամբ մտերմացա, այսինքն ես ոչ մի քայլ չէի անում մտերմանալու համար, բայց նրանք համառ էին:
Անտանելի էր… անասելի անտանելի էր այդ լեզուն լսելն ամեն Աստծու օր…ճաշելիս սպասում էի, որ որ նրանք հեռանան խոհանոցից, որ ես առանց թուրքերենը լսելու հանգիստ կարողանամ ճաշել, եթե ոչ գոնե թե ականջակալերով…
Նեսթլին ինձ հետ շատ մտերմացավ, նա իր բոլոր գաղտնիքները միայն ինձ էր վստահում, ինձ մոտ էր արտասվում, ասում էր այս տանը միայն դու ես ինձ հասկանում…և այո ես հասկանում էի նրան, որովհետև գրողը տանի մենք շատ նման ենք: Մեր մտածելակերպի, արժեհամակարգի նամանությունն ինձ հունից կարող էր հանել անգամ…ես կես լուրջ կես կատակ հաճախ էի ասում, որ այնքան եք ապրրել մեր հողերում, որ մեզանից ոչ միայն մշակույթ այլև բնավորության, վարվելակերպ եք սովորել)
Փոխանակման ծրագրով մեր քաղաք եկան ևս 7 թուրք, որոնցից մեկի մայրը հայ էր: Նա մի ակտիվ, շփվող տղա էր, որը մի քանի օր անց ինձ հետ զրույցում պատմեց, որ իր համար կյանքն անտանելի է Թուրքիայում, որովհետև բացի այն, որ իրեն անընդհատ երեսով են տալիս, որ մայրը հայ է, այլև մահու չափ վախենում էր բանակ զորակոչվելուց:
-Ես կիսով չափ հայ եմ ու արվամոլ, ինձ կսպանեն բանակում, դու չես պատկերացնում , թե թուրք ազգայնականներն ինչի են պատրաստ…
Առաջին անգամ, երբ մեր տան թրքուհիների ընկերները հյուրընկալվեցին մեզ ունեցան մշակութային շոկ: Նախ, որ Նեսթլին իմ պատվին տորթ էր պատրաստել և ես առաջարկեցին այն կիսել բոլորով միասին ուտել:
Թրքուհիների բոյֆրենդներին նայելիս անմիջապես պատկերացնում էի կարմիր գլխարկով ու կիսալուսնաձև թրով ու սարսափում էի:
Նրանք ազգայնական էին և դա չէին թաքցնում:
-Դուք հանգիստ ապրում եք մի տանը ՝հայ և թուրք:
Ես էլ սադրելու համար պատասխանեցի.
-Ավելին ասեմ, մենք միասին ճաշում ենք, սրճում ենք, քո ընկերուհին իմ սուրճի բաժակն է նայում, այսօր էլ ինձ համար տորթ է թխել…
Նա զարմացած աչքը չէր կտրում ինձանից: Հետո ինչպես միշտ, երբ հայն ու թուրքը հանդիպում են բացում են Ցեղասպանության թեման.
-Դուք մեր տան հյուրերն եք,- ասացի ես,-իսկ մենք հայերս չենք նեղացնում մեր տան հյուրերին, այնպես որ ավելի լավ է չքննարկենք մի թեմա, որը փաստ է և որին մի կողմը լավ չի տիրապետում:
Այդ փոխանակման ծրագրում ես ծանոթացա մի իտալացի երիտասարդի հետ:
Ալբերտոն հետաքրքրասեր տղա էր ու տարված էր Արևելքով, ուսումնասիրում էր արաբերեն: Մեր զրույցում նա շատ հանգիստ ասաց.
-Դուք անվանում եք ցեղասպանություն, բայց միթե՞ պատերազմի պատճառով չեն զոհվել այդքան հայեր: Ես միայն այդ վարկածն եմ ավելի շատ լսում, քան հակառակը…
Շատ դժվար է Հայոց Ցեղասպանության մասին խոսել առանց էմոցիաների, բայց նմանատիպ հանդիպումներն ու խոսակցությունները ինձ սովորեցրել են մի բան՝ խոսել փաստերով, առանց պաթոսի ու ուռճացման…սա շատ կարևոր ու պատասխանատու է…
Ամիսներ անց, Ալբերտոն ինձ նամակ գրեց՝ ներողություն խնդրելով ու մեջբերելով Հռոմի Պապի ելույթը…
2015 թվականին, երբ Հայաստանի ու Հայոց Ցեղասպանության մասին ողողվեց ողջ աշխարհի մամուլը, երբ Հայաստանը հատուկ արարողակարգովպնդում էր, որ 100 տարին ոչինչ է և ոչ մի բան չի մոռացվել…ես նստած իմ ռադիոյի սենյակում հետևում էի լուրերն ու օնլայն հեռարձակումներն և արտասվում…: Սենյակիս դուռը փակ էր ու ոչ ոք տանը չէր, իսկ ես խուափում էի մարդկանցից հատկապես թուրքերից…
Սենյակիս դուռը թակեցին:
-Ո՞վ է:
-Ես եմ Դանիելը, բացիր:
-Ի՞նչ է եղել:
-Բան ունեմ քեզ ասելու:
Դանիելը ներս մտավ, նստեց կողքիս, իսկ ես այնքան էի արտասվել, որ աչքերս փուչիկի պես ուռել էին:
-Ես գիտեմ, թե ինչ օր է այսօր հայերի համար…եկել եմ քեզ ցավակցելու, գիտեմ, որ այս հարցը ամենացավոտ հարցն է հայերի պատմության մեջ…
-Դանիել, ես պայթում եմ, որովհետև ես այստեղ մենակ եմ, բայց պետք է իմ հայ ընկերների կողքին լինեի, ես ինձ անզոր եմ զգում…ես անգամ Բուխարեստ չկարողացա գնալ…ես ինձ մեղավոր եմ զգում:
-Ես գիտեմ մի հայի, որը Բուխարեստի հայկական համայնքում է աշխատում, նա իմ լեհ ընկերուհու ծանոթն է: Ես միայն նոր իմացա այդ մասին, գիտեմ, որ այսօր էլ չես հասցնի գնալ, բայց ահա նրա տվյալները, ծանոթացիր նրա հետ, հանդիպիր, հայերի հետ շփումը կմեղմացնի կարոտդ ու քեզ մենակ չես զգա այստեղ…
Դանիելի շնորհիվ ես ծանոթացա Մկրտիչի հետ: Մի լուսավոր, պայծառ, հոգատար գյումրեցու, որն ամեն անգամ մեզ հյուրընկալելիս տոն էր դարձնում մեր Բուխարեստի այցերը:
Ապրիլի 24-ի օրվա վերջն էր, ես աննկատ դուրս եկա իմ սենյակից, որ արագ բարձրանամ ննջասենյակս և դիմացս դուրս եկավ թուրք աղջիկը, ժպտաց
-Անի՞
Ես ցավոտ, վիրավոր, վրեժով լի հայացքով նայեցի նրան ու առանց բառ ասելու բարձրացա սենյակ…
Իմ հետևից նա սկսեց հարց ու փորձ անել, թե ինձ հետ ինչ է պատահել:
Առավոտյան, նախաճաշի սեղանի շուրջ նա ինքը թեմա բացեց.
-Երեկ դու տխուր էիր, ես իմացա ինչու…բայց ասա ես ի՞նչ կարող եմ անել, չէ՞ որ ծնվել ենք այլ ժամանակաշրջանում ու ես պատասխանատու չեմ պապերիս արածի համար:
-Մենք դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի ու շարունակելու ենք ապրել, որովհետև ո՛չ մենք ենք փոխելու մեր բնակության վայրը, ո՛չ էլ դուք…Ես երբեք չեմ մոռանալու իմ պատկանելիությունը և իմ պատմությունը…այս հարցը իմ ու քո լուծելու հարցն է, որովհետև ատելությամբ ապրելը լուծում չէ…հասկացիր, որ ձեր մեղքը ընդունելուց , խոստովանելուց և ներողություն խնդրելուց հետո և իմ (Հայաստան) և քո (Թուրքիա) կյանքը կթեթևանա…դու կքնես մաքուր խղճով, իսկ ես կքնեմ արդարությունը վերականգնածի, խաղախ մտքով…և անմեղ մահացածների հոգիները վերջապես խաղաղություն կգտնեն…

Ճամփորդական նոթեր 9. Աննիկա Տրալլալան

Գիշերվա ժամը երկուսն էր, երբ հասանք տուն: Հոգնած էի ու լարված, երկու օր չէի քնել, ինձ տուն հասցնող տաքսիստը վայրենու պես էր վարում մեքենան, ես օտար երկրում էր ու օտար տանը, որը ավելի ուշ պիտի դառնար իմ կյանքի ամենաջերմ անկյուններից մեկը: Ինձ դիմավորեցին թրքուհին, հունագարացի տղան, ով արդեն գրավել էր ինձ  համար նախատեսված սենյակը և նա՝ Աննիկան: Զարմացա, որ քնած չեն, ասացին, որ ինձ էին սպասում:
-Սոված չե՞ս:
-Հոգնած եմ, բայց մինչ քնելը թեյ կխմեմ,եթե հնարավոր է:
-Հիմա, ես քեզ խոտաբույսերով թեյ կպատրաստեմ,-ասաց Աննիկան ու գործի անցավ: Աննիկայի հետ մեր մտերմությունը սկզբնական շրջանում չէր ստացվում: Թերևս միակ պատճառը ես եմ: Մինչ մտերմանալը, ես երկար ժամանակ ուսումնասիրում եմ մարդկանց, նրա խոսքերը համեմատում արարքների հետ, անկեղծության աստիճանն ու հոգու մաքրությունը…չէ, ես սուրբ չեմ, բայց հոգիս ամեն մարդու առջև էլ չեմ բացում  կյանքն ինձ ապացուցել է, որ իրավացի եմ: Աննիկան խմել շատ էր սիրում, մեռնելու աստիճան կարող էր հարբել ու տաքացած գլխով նրա կանաչավուն աչքերը դիվային փայլ էին առնում: Աննիկան չէր սիրում, որ նրան չեմ ընկերակցում խմելիս, ծխելիս,  ենթադրում էր, որ դիտմամբ հեռու եմ ինձ պահում, որ գոռոզ եմ: Մի բան էր ինձ միշտ զարմացնում ու հիացնում Աննիկայի մեջ: Անկախ գինովցածության աստիճանի նա առավոտյան ամենավաղն էր արթնանում և աշխատանքում պարտաճանաչ էր:
-Աննիկա, եթե ես քո չափ կարողանայի խմել, առավոտյան ի վիճակի չէի լինի այդքան թարմ ու գործնական լինել ինչպես որ դու ես:
-Մենք գերմանացիներս այսպիսի խոսք ունենք՝ եթե խմել կարողանում ես պիտի կարողանաս և աշխատել: Աննիկան սիրում էր իշխել,հպարտանում էր իր գերմանական ծագումով, նա մեր տանը ծագած  յուրաքանչյուր հարցը փորձում էր կառավարել,իրավիճակն իր ձեռքը վերցնել ու ենթարկեցնել ամենքին և ամեն ինչ իրեն…բայց ոչ ինձ և դա նրան հունից հանում էր: Չենթարկվելուս պատճառը ոչ միայն, որ  տեսակով հնազանդ չլինելս էր, այլ որպես լիդեր  կարճամիտ էր, որոշումներ էր կայացնում առանց հետևանքների մասին խորհելու: Նա ընդունեց ինձ այնպիսին ինչպիսին, որ կամ, իսկ ես նրան այնպիսին ինչպիսին, որ նա ուզում էր երևալ: Մենք խնդիրներ չունեցանք: Սուրբ Ծննդյան տոներին Աննիկան մեկնել էր Գերմանիա, իսկ ովքեր որ մնացնին Ռումինիայում որոշեցին Ամանորն ու ծննդյանս տոնը նշել Բուխարեստում: Տանը մնացել էին հունգարացիները և home party կազմակերպել տանը:  Հունվարի 3-ին վերադարձանք տուն, ջախջախված երկար ճանապարհից ու անընդմեջ երեկույթներից: Աննիկան մենակ էր վերադարձել տուն, մի քանի ժամ փողոցում սառչել էի ավտոստոպ անելիս ու կիսամեռ, մի կերպ  տուն էր հասել: Աննիկայի մոտ սուր ցավեր ու դողէրոցք էր սկսվել: Ընկերներս խուճապի էին մատնվել, բժիշկ գտնելն էլ բարդ էր, պետք է մյուս քաղաքից հասներ տուն: Մեծ, ընդարձակ սենյակում այս ու այն կողմ շորեր էին թափված: Անկողնու կողքին խմիչքի դատարկ շշեր ու ծխախոտի դատարկ տուփեր էին: -Աննիկա ի՞նչ  է պատահել: -Չգիտեմ, դողում եմ, փորս ցավում է …
-Հաց կերե՞լ ես:
-Ցավում է ստամոքսս , չեմ կարող…
Աննիկային երբեք այսքան խեղճացած չէի տեսել: Ենթադրում էի, որ անդադար խմել էր առանց մի բան ուտելու, իսկ ճանապարհին էլ սառել էր մեքենա սպասելիս: Հիշեցի 90 ական թվականները: Եռացրած ջուր լցրեցի շիշը,  հաց ու պանիր, տաք նանայով թեյ բարձրացրի սենյակ:
-Սա ոտքերիդ տակ պիտի մնա, մինչ Մայայի վերադարձը նրա ծածկոցն էլ կգցեմ վրադ, փորձիր այս թեյը խմել:
-Չեմ կարող:
-Կարող ես, խմիր ու սա էլ կեր: Կողքին բաց կոլայի շիշ էր: Արգելեցի խմել: Մի ժամ անց քիչ քիչ խելքի եկավ, իսկ մեր տանը նանայով թեյը դարձավ հայտնի բուժիչ հայկական թեյ: 407990_242405369161574_1442987719_n.jpg Աննիկան երազ աղջիկ էր: Երկար , շեկ մազեր ուներ նա, սպորտային, ձիգ կառուցվածք, խորամանկ, զմրուխտե աչքեր և առողջ մաշկ, կրակի կտոր էր շան աղջիկը))) Նրան չնկատելն անհնար էր, բայց Աննիկան կարողանում էր աննկատ մնալ հագնելով խամրած, կրկնակի լայն հագուստներ ու բոլորը սև կամ մոխրագույն:
-Աննիկա, եթե ես քո տվյալներն ունենայի…ա՜խ ինչ մոդելային կյանքով կապրեի Հայաստանում:
-Ես սովորական աղջիկ եմ, գերմանացիների համար՝ ցածրահասակ ու ոչնչով չառանձնացող արտաքինով:
Աննիկան  իսկական սրտակեր էր…Գերմանիայում  սպասում էր ընկերը, ում յուրաքանչյուր երկու շաբաթը մեկը այցելում էր, իսկ այստեղ՝ Ռումինիայում նա հանդիպեց Քլեմոյին, ֆրանսիացի երաժիշտին, ում հետ անցկացնում էր բոլոր հանգսյան օրերը: Եթե Աննիկան չէր այցելում նրան, ապա Քլեմոն էր գալիս մեզ հյուր ու սեր էին անում ոչ ավել ոչ պակաս՝ շեֆերի օֆիսում, որը արգելված գոտի էր մեզ համար, բայց մենք լուռ դաշինք կնքած օգտվում էինք՝ ով սեր անելու, ով սկայպով խոսելու, ով էլ սեղանի թենիս խաղալու համար: Մեր տանը բոլորը վստահ էին, որ նա ֆրանսիացուն է սիրում, բայց խեղճ երաժիշը ոչինչ չուներ նրան առաջարկելու, իսկ ընկերը կայացած տղամարդ էր…և Քլեմոյի սիրտը կոտրեց բուռն օրեր հետը անցկացնելով և նրան թողնելով: Անգամ գնալիս հրաժեշտ չտվեց խեղճին…
Վաղ գարնան երեկո էր, հուգարուհին ընկերների հետ դուրս էր եկել, թրքուհին սենյակում գիրք էր կարդում, ես ու Աննիկան էինք մնացել խոհանոցում: Ես նանայով թեյ էի խմում, նա էլ սառնարանից հանեց գարեջրի մեծ շիշն ու առաջարկեց խմել: Ինչպես միշտ հրաժարվեցի, բայց խոստացա, որ մի օր հետը հարբելու եմ շշմելու աստիճան: Այդ երեկո երկար խոսեցինք, Աննիկան պատմեց իր անհաջող սիրո պատմության մասին, երբ ընկերը պարբերաբար նրան ծեծում էր ու դանակով վնասում…պատմեց հոր հիվանդության ու աղճատված ընտանիքի մասին:
Աննիկան համարյա ոչինչ չգիտեր իմ մասին, ես էլ պատմեցի իմ դժբախտ սիրո պատմությունը, որը Ռումինիա գալով հույս ունեի ամոքել, պատմեցի մեր ընտանիքի դժբախտությունների մասին …միմյանց ցավը լսելով երկար լացեցինք, գրկախառնվեցինք, մտերմացանք, որն անհնար էր թվում… Ցավն ավելի է մտերմացնում մարդկանց, քան երջանկությունը….
-Անի, ես գաղափար անգամ չունեի, որ դու այսպիսինն ես…ես միշտ կարծել եմ, որ չոր ու հաշվենկատ ես…երբեք չէի կարծի, որ այսքան փխրուն հոգի ունես… Բա ..բա )) 10407833_984341271584946_2306013490980885148_n Աննիկան բացարձակ բուսակեր էր և ուտելու ժամանակ սիրում էր մեկնաբանություններ անել, որ այս կամ այն բանը առողջարար չէ: Ես սիրում էի բանավիճել նրա հետ այդ թեմայով ու հպարտանում էի Հայաստանի համով բնամթերքով: Աննիկան համեղ էր պատրաստում և հաճույքով էր հյուրասիրում իր կերակուրներից: Գերմանուհին մեզ համար միշտ գերմանական շոկոլադներ էր բերում ու զարմանաում, թե ինչու է այն երկու օրում վերջանում և ինչպես հնարավոր է 12 կտոր շոկոլադե մեծ սալիկները մեկ շաբաթում վերջացնել…մինչև որ համոզվեց, որ քաղցրակերների տանն է ապրում:))) Մի անգամ Աննիկան թակեց դուռս ու շփոթված ասաց.
-Ես քո կարիքն ունեմ, շուտով ընկերուհուս հարսանիքն է , իսկ ես ոչ մի կանացի շոր չունեմ հագնելու: Դու մեր տան թիթիզն ես, արի գնանք շոփինգի, մի բան գտնենք իմ համար:Կգա՞ս:
-Օ՜, մեծագույն հաճույքով,-ասացի ու շտապեցինք մեր քաղաքի ամենաթիթիզ բուտիկը, որի կողքով Աննիկան հազար անգամ անցել էր, բայց չէր նկատել: Մի քանի շոր փորձելուց հետո թևաթափ եղավ, ոչինչ չէր հավանում, թեև շորերը մեկը մյուսից գեղեցիկ էին նրա մարմնին նայվում:
-Աննիկա, սա փորձիր:
-Ո՜չ, սա իմ ոճը չէ…
-Չենք վերցնի, ուղղակի խնդրում եմ հագիր տեսնեմ,-համոզում էի, որովհետև վստահ էի սքանչելի տեսք է ունենալու: Հայելու մեջ ինքն իրեն նայեց, ժպտաց ու գլխով համաձայնություն տվեց: Համապատասխան կոշիկ ընտելուց հետո վերադարձանք  տուն: Խնդրեցի, որ հագնի, որ տան բոլոր անդամները տեսնեն: Տան տղաները խոսելու կարողությունը կորցրեցին Աննիկային առաջին անգամ կանացի տեսնելով:
-Մի կարևոր բան ես մոռացել:
-Ի՞նչ:
Մոտեցա, բաց թողեցի շքեղ մազերը,որոնք արևի պես փայլում էին, այնքան գեղեցիկ ու կանացի էր…
-Աննիկան մեր տան թաքնված ռումբն է: Աննիկա, եթե ընկերուհի չունենայի հարցերդ արագ կլուծեի,-կատակեց Դանիելը:
Ամեն անգամ Աննիկային նայելիս զարմանում էի բոլոր այն աղջիկների վրա, ովքեր Աննիկայի պես գեղեցիկ են, ցանկալի, բայց րոպե անգամ չեն գիտակցում դա …
Աննիկան  սիրում էր մեր կամավորական կյանքն ու տունը: Recycling and upcycling  էր նրա զբաղվածությունը, երբ պլասմասե և մետաղական մնացորդներին նա նոր կյանք էր տալիս և դպրոցական երեխաներին էլ սովորեցնում, որ թափոններից ինչպես կարելի է նոր, օգտական բան ստանալ.օրինակ պլասմասե շշերից՝ տոնածառ, զուգարանի թղթից՝ լուսամփոփ, զարդատուպ, զարդեր, պայուսակներ… 10846222_763075667100485_1116681962738360668_n Ցավոք Աննիկան չապրեց մեր տանն իր ծրագրի նախատեսվածի չափով: Մեջքի ցավերը այնքան սաստկացան, որ նա ժամանակից շուտ հրաժեշտ տվեց մեր խենթ տունն ու հեռացավ Գերմանիա, երբեմն իր մասին հիշեցնելով:
EVS interview with Ani-guest is Annic

Ճամփորդական նոթեր 8. Առյուծների քաղաքը

Վաղ առավոտյան Արթուրը զինվորի ճշտապահությամբ պատրաստվում էր մեր ճամփորդությանը: Լուսադեմին, մանվանդ երբ անձրևում է անհնար է մտածել ճանապահ ընկնելու մասին: Սկսում եմ համոզել նրան, որ գոնե մեկ օրով հետաձգենք ճամփորդությունը մոռանալով, որ ազատ օրերը հաշված են երկուսիս էլ համար չէ…ու առհասարակ ամեն օրն է հաշվարկված նպատակային  ՛՛ծախսելու՛՛ համար:
Մարդիկ հաճախ են իրենց ժամանակը ծախսում ոչինչի վրա և հետո հետադարձ հայացք նետում ու ասում՝ կյանքից բան չհասկացանք…: Իսկ կյանքից կարելի է ՛՛բան՛՛ հասկանալ, եթե սկսես հենց այսօրվանից, այլ ոչ թե սպասես  արևոտ  օրվա..))
Ինձ մոտիվացնելու համար Արթուրը լավ հյուրընկալի պես տաք սուրճ պատրաստեց, իր սիրելի կրուասանից հյուրասիրեց ու կարծես Ուկրաինա գնալու ցանկությունս նորից բոցավառվեց:
Msheci_Ukraina_noter
  Ամենահաջող ավտոստոպերը մեզ հաջողվեց կատարել Ուկրաինա գնալիս: Տասը րոպե էլ չէինք սպասել, երբ մի ուրախ ընտանիք մեզ ՛՛վերցրեց՛՛ մայրուղուց: Այս ուրախ ամուսինները  բավականին տեղեկացված էին հայերի ու հայկական մշակույթի մասին, մեծ հետաքրքրսիորությամբ հարցեր էին տալիս, որոնց սիրով էինք պատասխանում:
PicsArt_1434834021382
Մեր ճանապարհն անցնում էր Գեռլայով,որը ժամանակին կոչվում էր Արմենոպոլիս, քանի որ այն 5 դար առաջ հայ գաղթականների կողմից էր հիմնվել: Կիլիկիայի հայերով բնակեցված այս քաղաքը նաև ասել են ՛՛Հայաքաղաք՛՛:
Հայկական եկեղեցի, գերեզմանոց, հայկական հետքեր, բայց ոչ հայեր…
Մեկ այլ ազգություն ունեցող քրիստոնյաների հետ ապրելը նվազեցնում է ազգապահպանման հարցը և որոշ ժամանակ հետո   ձուլումն անխուսափելի է  դառնում:
Gherla_Armenian-Catholic_cathedral-1
Մի քանի մեքենա փոխելով, անտառի մայրուղում կանգնելով փորձում ենք վերջին մեքենան գտնել, որը մեզ կհասցնի սահման: Մի ռումինաց պապիկ է մեզ պատահում և փոքր ինչ փնփնթալով հասցնում Ռումինիայի և Ուկրաինայի սահամնի մոտ: Շնորհակալություն ենք հայտնում ու հրաժեշտ տալիս պապիկին:
Ուկրաինական սահմանում սահմանապահը վերցնում է անձնագիրս ու հայերեն ասում
-Բարև Ձեզ, ո՞նց եք:
Ես շփոթված լսածիցս, լեզուս կապ ընկած մի կերպ հարցնում եմ.
-Հայերեն խոսո՞ւմ եք:
Իսկ նա ժպտում ու ինձ է մեկնում անձնագիրս:
PicsArt_1434819160469
Ընդամենը մի քանի մետր այն կողմ իրավիճակն այլ է: Ասես մենք մեկ այլ իրականությունից տեղափոխվեցինք մյուսին: Գունագեղ, կոկիկ, ծաղկաշատ տնակներից անցում կատարեցինք սովետական գյուղակ լայն գետով, անսարք, փոշոտ ճանապարհներով ու սովորույթներով: Թեև մարդիկ ամենուր նույնն են, բայց ընկալումներն են տարբեր: Հարևաններ լինելով Ուկրաինան ու Ռումինիան լրիվ այլ կյանքերով էին ապրում և այդ ամենը սկսվում էր հենց սահմանամերձ գյուղերից:
Msheci_Ukraine.jpg
Սոլոտվինոյին քիչ թե  շատ ծանոթանալով մենք վերցրեցինք գիշերային գնացքի տոմսերը:
Զարմանահրաշ Լվովը մեզ էր սպասում:
Ճերմակամաշկ, կլորիկ, կանաչաչյա կինը հոգատար հայացքով նայում է ինձ ու ասում.
-Մեղք եք ախր, ցուրտ է, վերմակ էլ վերցրեք, կմրսեք…
-Քնապարկ ունենք, մի անհանգստացեք….շնորհակալ եմ…:
PicsArt_1435528276893
Լուսադեմին հասնում ենք Լվով, բայց գիշերը հասցնում եմ սաստիկ սառչել:
Արևոտ, ամառային Ռումինիայից տեղափոխվել էինք սառնաշունչ, բայց հյուընկալ մի երկիր…
Լվո՜վ…երանելի, գեղեցիկ, սքանչելի, արվեստով ու վեհությամբ հագեցած քաղաք…
Անկուշտ աչքերով նայում եմ շուրջս ու թվում է, թե ես և՛ օտար եմ այս քաղաքին և՛ անչափ հարազատ…
PicsArt_1434910522927
Մինչ Արթուրը կողմնորոշվում է, թե ոնց ենք հասնելու մեր հյուրընկալի տուն ես վազում եմ դեղատուն մրսածության դեմ որևէ հաբ վերցնելու:
Հիվանդանալու և նվնվալու իրավունք չունես, երբ ընդամենը մի քանի օր ժամանակ ունես նոր վայրերը կլանելու համար…
PicsArt_1434878411909
Ես ապշած եմ Արթուրի արագ կողմնորոշման վրա: Առանց ջանք թափելու հասնում ենք Ղուկասյանի բնակարան: Բակում մեզ կանգնեցնում է մի պապիկ, որը լավ հարց ու փորձ անելուց հետո միայն թույլ է տալիս բարձրանալ վերև:
Մարինան մեծ շուն ուներ: Հենց նրան տեսա անմիջապես մտափոխվեցի, որ նրա տան եմ մնալու, որովհետև տարիներով վախ ունեի շներից…Ի՞նչ իմանայի, որ տուն վերադառնալիս ես լիովին հաղթահարելու եմ շների հանդեպ իմ վախը:
PicsArt_1435392303532
Մարինան…զուսպ, չխոսկան կարմրահեր աղջնակ էր, ով հայերեն ոչ մի բառ չէր խոսում, Հայաստանում երբեք չէր եղել ու հայ ընկերներ էլ չուներ: Ասում էր, որ հնարավոր է բարեկամներ ունենա Հայաստանում, բայց ոչինչ չգիտի նրանց մասին…
Մարինա մի ասա, կրակի կտոր ասա…շաբաթական մի քանի անգամ օդապարիկով թռիչքներ անող աղջիկն աշխատում էր տուրիստական ընկերությունում և գիշերները սթրիփթիզ պարում գիշերային ակումբում, ավտոստոպով հասել էր Չինաստան և մտադրություն ուներ տեսնել ողջ Ասիան և ցավում էր, որ վիզայի պատճառով չի կարողանում ավելի շատ երկրներում լինել…թեև հիմա պատկերն այլ է, Ուկրաինան կարծես Եվրոպայի մուտքի վիզայի խնդիր այլևս չունի:
 Ինչևէ, Մարինան տաք սուրճ հյուրասիրեց հետո առաջարկեց ցույց տալ քաղաքը:
Ուշքի գալուց. կարգի բերելուց ու 15 կիլոգրամանոց ուսապարկից ազատվելուց հետո մենք պատրաստ էինք Լվիվը կամ Լվովը «շնչելու»…
Քաղաքում ընդգծված, հակառուսական տրամադրություններ էին տիրում, զոհված զինվորների լուսանկարներ, հանգանակություններ, Պուտինի պատկերով զուգարանի թղթեր, մինչև անգամ Պուտին- տիկնիկ, որին կարելի էր հարվածել մի քանի մանրադրամի փոխարեն:
PicsArt_1434979536019
Մարինան մեզ ուղեկցեց Լվովի հայկական եկեղեցին և երբ ներս մտանք  ոտքից գլուխ սև հագած տղամարդը շարական էր երգում…Աստվածային էր:
Փշաքաղվեցի, գրեթե մեկ տարի եկեղեցու շունչ չէի զգացել…աչքերով կարոտս էի առնում ամեն մի հայկականին նայելով, աչքերով «գրկում, համբուրում» այն ամենին ինչին որ հայի ձեռքեր էին դիպչել:
Եկեղեցուց դուրս գալիս հայերեն լսեցի, սիրտս թրթռաց…մի խումբ երիտասարդներ էին :
-Հա՞յ եք…
-Հա՜…
Աննկարագրելի երջանկություն ես զգում, երբ աշխարհի մի ծայրում, անհեսցե մի երկրում քո տեսակին ես հանդիպում…Հայի՜, հայե՜ր ձեր ցավը տանեմ ես…Այնքան կարոտ, ջերմություն ու սեր կար այդ հանդիպմանը…
PicsArt_1435095639940
Ալյոնան ու Մարգոն միացան մեր խմբին ու քաղաքի ճանաչողական պտույտը շարունակվեց:
Մարգոն ողջ օրը մեզ հետ անցկացրեց ցույց տալով Լվովի ամենահետաքրքիր ու յուրօրինակ վայրերը:
Ոտքերս ինձ չէին ենթարկվում, բայց նորը տեսնելու ագահությամբ ծանոթանում էինք դեղատան, սուրճի, շոկոլադի, Սադո մազոյի թանգարան- սրճարաններին: Գլխապտույտ, արբեցնող, արկածային ճամփորդություն էր…
-Երեկոյան ինչ եք ուզում անել,-հարցնում է Մարգոն:
-Մարգո՜, դու ավելի լավ գիտես ուր տանել մեզ:
-Գնանք գարեջրի կոմբինատ, համ կտեսնեք ինչպես է պատրաստվում գարեջուրը, վերևում էլ կնստենք կխմենք, իսկ պատուհանից քաղաքն ասես բռիդ մեջ լինի:
Գարեջրատանը ամերիկացի հատուկ հյուրեր կային: Ուկրայուհիներից քաղաքական բնույթի հարց ու փորձ էին անում:
Ukarine
Գիշերը հազիվ ենք տուն գալիս, նոր վայրերին ընտելանալն ու կապվելը հեշտ է, մանավանդ երբ ամեն քայլափոխի հանդիպում ես հայկական հետքերի…:
Հայկական եկեղեցի, փողոց, հացի հերթ կանգնած տատիկը հայկական լավաշ է տանում նախաճաշին, հայկական քանդակագործություններով զարդարված իտալական պիցերիան, մարդիկ, որոնք իմանալով ազգությունդ ժպտում ու առավել սիրալիր վերաբերվում…անասելի հաճելի ապրումներ էին…:
Հաջորդ օրը որոշել էինք վերնիսաժ գնալ, հուշանվերներ նայել:
Պտտվում ենք այս ու այն կողմ, իմ ու Արթուրի հետաքրքրությունները տարբեր են, բայց կարծես երկուսսիս սրտով բան չենք կարողանում գտնել:
-Ա՜ն տես ինչ սիրուն զարդեր են, հաստատ կհավանես,-կանչում է Արթուրը:
Մոտեցա տեսնեմ իսկապես գեղեցիկ ձեռքգործ աշխատանքներ են…
-Վա՜խ ինչ սիրուն են Արթուր, տես մեկը մյուսից լավն է, ո՞նց եմ ընտրելու:
Վաճառողուհին բարի ժպիտով մեզ է նայում ու ասում.
-Երեխեք ջան, բա որ հայ եք սկզբից էլ ասեիք մի ժամ ուրիշ լեզվով տանջվում ենք:
Ես երջանկությունից արդեն օդերում եմ:
-Դե բա իհարկե, ամբողջ Վերնիսաժում ամենասիրուն ձեռագործ աշխատանքները հայինը պիտի լինեին…,-ավելացնում եմ ես ու անմիջապես ծանոթանում ենք, պատմում մեր մասին:
Հայուհին պատմում է, որ վաղուց են ընտանիքով տեղափոխվել Ուկրաինա ու բնակություն հաստատել  Լվովում: Մի քիչ կարոտ առնելով հայերից զեղչով վաճառում է ականջօղերն ու լավագույն բարեմաղթանքներով հրաժեշտ տալիս մեզ:
PicsArt_1436089479623
 Երբ ինձ հարցնում են, թե Ռումինիայում գնչուները շա՞տ են…Իսկ մենք ինչո՞վ ենք առավել գնչուներից…մեր կամքից անկախ ամեն երկրում ծվարել ու անհագ կարոտը սրտներումս, աչքներս Հայաստանին հառած ապրում ենք,  ոնց կարողանում ենք…
 Երեկոյան գնացքին ուշացանք և մեր նախատեսածից էլ ավել մնացինք Լվովում: Ես շատ էի ուզում Կիևը նույնպես տեսնել, այնտեղ ինձ էին սպասում ուկրաինացի ընկերներս, որոնք Հայաստանում 2 շաբաթ մնացել էին: Նրանցից յուրաքանչյուրը պնդում էր, որ իրեն հյուրընկալեմ, վստահ եմ դեռ առիթ կունենամ …և առհասարակ  կտեսնեմ իմ բոլոր արտասահմանցի ընկերներին հենց իրենց բնակավայրում…
lviv_ukraine-wallpaper-1680x1050-1.jpg
Ժպտերես, քաղցր, ուրախ Մարգոն սիրով մեզ հետ անցկացրեց ևս մեկ օր խոստանալով, որ անպայման մեզ Հայաստանում հանդիպելու է….և իսկապես, ամիսներ անց Մարգոյին հանդիպեցի Բաբաջանյանի արձանի մոտ:
Շատ երջանիկ էի նրան տեսնելու համար, բայց ցավոք չհասցրեցի նրան ցույց տալ իմ Երևանը…
PicsArt_1435527373679
Մարգոն այնքան էր կապվել Հայաստանին ու իր հայրենակիցներին, որ այլևս չէր ուզում վերադառնալ Ուկրաինա…Ցավոք Մարգոն ստիպված վերադարձավ ծնողների մոտ, որոնք դեմ էին նրա որոշմանը:
Ես ապշած էի…Մարգոն իր ողջ գիտակցական կյանքը ապրել էր Ուկրաինայում, բայց ավելի հայրենասեր, ավանդապահ էր քան ինձ հանդիպած որևէ այլ հայուհի:
Մարգոյին այլևս չտեսա, բայց գիտեմ, որ լավ է…
Մարինան նույնպես լավ է, շարունակում է խենթ ճամփորդությունները ասիական երկրներում…

 

Ճամփորդական նոթեր 7. Ճանապարհ դեպի Ուկրաինա

Դեղին տանը ժողով էր: Ազգությամբ հունգարացի մի տղա` Բելոն ( մեր տան ոչ ադեկվատ երիտասարդը) իր շուրջն էր հավաքել տան բնակիչներին և առաջարկում էր մեկնել Ուկրաինա:
2014թ. Դեռ պատերազմական վիճակ էր և մեծամասնությունը մեկնելու վերաբերյալ մտավախություն ուներ :
Ճամփորդությունն անհամեմատ հեշտ կանցներ, եթե նրանցից որևէ մեկն իմանար ռուսերեն, բայց մեր տանը ռուսերենի էին տիրապտում ես և Միկոն (վրացահայը), իսկ մենք ձմռանը ճամփորդելու մտադրություն չունեինք:

yellow-house

-Անի, փլիզ, միացիր մեզ,-պնդում էին ընկերներս:

-Ո~չ, ձմռանը ես սիրում եմ մտնել իմ տաքուկ սենյակ, Happy End-ով ֆիլմեր նայել ու շոկոլադե թերապիայով զբաղվել: Եթե համբերեք, տաքերն ընկնելուն պես ինքս կնախաձեռնեմ մեր ճամփորդությունը,-ասում էի ես:
Չհամբերեցին, փոքրիկ խումբը ճանապարհ ընկավ, բայց կես ճամփից հետ վերադարձան: Հետո փորձեցին գնացքի online տոմսեր գնել, բայց պլաստիկ քարտը կոտրվեց և դա համարելով վատ նշան թևաթափ եղան ու անցան իրենց առօրյա գործերին:
Ռումինիայի բոլոր հայ կամավորները ճանաչում էին միմյանց: Հարևանություն-բարեկամություն էինք անում միմյանց հետ, միջոցառումներին հրավիրում, առաջարկում միասին ճամփորդել և այլն: Արթուրը հենց այդ հայերից մեկն էր, ով ապրում էր Ռումինիայի ամենասիրուն քաղաքներից մեկում և ամեն անգամ այնտեղ այցելելը տոն էր ինձ համար:
Եվ այսպես Արթուրն առաջարկեց միասին մեկնելկ Ուկրաինա…Արթուրին շատ չէի ճանաչում երկար ճանապարհ հատելու համար, բայց միթե մենք ճանաչում ենք մեր  տարիներով փարձված ընկերներին մինչև ճանապարհ դուրս չենք գալիս նրանց հետ…մարդկանց ճանաչում են ճանապարհին և որքան բարդ է ուղին այնքան մանրակրկիտ են ի հայտ գալիս մարդկային որակները…
Այսպիսով մինչ մեր տան անդամները փափագում էին Ուկրաինան տեսնել, իսկ ես մի օր առավոտյան վերցրի ուսապարկս, ջուր, թթու խնձոր և քնապարկ և իջա ընդհանուր խոհանոց, ուր նախաճաշում էին մեր տան բնակիչները:
Հրաժեշտ տվեցի ընկերներիս և խնդրեցի բարի   ճանապարհ մաղթել ու լավ տրամադրությամբ դուրս եկա քաղաքից դուրս տանող ճանապարհով…

msheci_ukraine
Մի քանի րոպե էլ անցել բթամատս վեր պահած, երբ մի մեքենա կանգնեց` հունգարացիներ էին, Սիգիշորա էին գնում` Դրակուլայի ծննդավայր:
-Իսկ ես քեզ ճանաչում եմ, դու Կերեստուրի կամավորներից ես: Ես քո նկարը թերթում եմ տեսել,-ասաց վարորդը:
Մտածեցի, որ եթե մի քիչ ավել ապրեմ այս կողմերում կարճ ժամանակահատվածում հայտնի կդառնամ:
Վարորդը հարցրեց, թե քաղաքի որ մասում է ինձ հարմար :
-Եթե դժվար չէ ինձ Քլուժ տանող մայրուղում իջեցրեք:
Կանգառից մի փոքր ներքևում ավտոստոպով ճամփարդողների հատվածն էր: Մի մոխրագույն շորերով կին էր կանգնած,ցիգան տղամարդն ու ես:
Երբ մեքենան կանգնում էր ցիգանը նետվում էր մեքենայի մոտ, բայց նրան ոչ ոք չէր վերցնում և նա յուրաքանչյուր մեքենայի հետևից բարձր գոռգոռում էր:
Այստեղ էլ երկար չսպասեցի, մի տաքսի մոտեցավ` ասաց, որ Քլուժ է գնում:
Վարորդը հորս տարիքի մարդ էր, մշեցու բեղերով ու բարի ժպիտով:
Ինչպես միշտ` ինտուիցիայով որոշեցի նստել մեքենան:
-Որդիս Քլուժում ուսանող է, գնում եմ որդուս տուն բերեմ հանգստյան օրերին: Շաբաթվա մյուս օրերին ուսանողական հանրակացարանում է ապրում, իսկ շաբաթ, կիրակի տուն եմ բերում, որ կարոտներս առնենք համ էլ տան հաց կուտի:
-Ի՞ նչ մասնագիտություն ունի Ձեր որդին:
-Տնտեսագետ է, Քլուժի լավագույն համալասարանում է սովորում:
-Իմ  երկրում էլ են կրթությունը կարևորում ,-գոհ ավելացնում եմ ես:
-Հայերի մասին միշտ լավն եմ լսել, սովետի ժամանակ կապ ունեցել ենք:
-Հետաքրքիր է,որ անգլերեն կարողանում եք շփվել Ձեր սերնդում հազվադեպ հանդիպող երևույթ է,-հետաքրքրվում եմ ես:
-Մասնագիտության բերումով եմ սովորել` օդաչու եմ եղել, հիմա թոշակի եմ անցել,չեմ բողոքում թոշակիցս, բայց անգործ մնալ էլ չուզեցի և սկսեցի տաքսի քշել:
Երբ հասանք Քլուժ պարզվեց ռումինական հեռախոսս չեմ կարողանում գտնել, որ զանգ տամ` դիմավորեն:

maxresdefault

Վարորդը խիստ անհանգստացավ, ոչ մի կերպ չէի կարողանում համոզել, որ ինձ մենակ թողնի` վախենում էր կորեմ:
-Խնդիր չկա, ես WiFi -ի կարիք ունեմ, կգրեմ ընկերս կգա կդիմավորոի,-ասացի ես, բայց նա անբեկանելի էր:
Ուսանողական թաղամասում եռ ու զեռ էր: Շուրջս համալսարաններ, ուսանողական հանրակացարաններ, սրճարաններ…
Մինչ ես WiFi-ի գաղտնավառն էի պարզում վարորդը հյութ պատվիրեց ինձ համար, իսկ իրեն սառը գարեջուր, առաջարկեց սնվել` մերժեցի.
-Առանց այն էլ այդքան բան արեցիք ինձ համար, 200կմ-ից ավել ճանապարհ եք վարել անվճար, շատ շնորհակալ եմ Ձեզ:
-Արածս մեծ բան չէ: Դու հյուր ես մեր երկրում և ես ուզում եմ, որ Ռումինիայից լավ հիշողություններով գնաս քո երկիր:
Ձեռք ձեռքի տվեցինք, հաջողություն մաղթեցինք միմյանց ապա նա շրջվեց դեպի մատուցողները և ռումիներեն ասաց.
-Օտարազգի է, ուշադիր եղեք` գոհ մնա:
Իսկ լավ, բարի մարդիկ ամենուր են, ես դրանում ամեն քայլափոխի էի համոզվում:
Արթուրի համարը ճշտեցի, բացատրեցի գտնվելուս վայրը և 15 րոպե անց Արթուրը հեծանիվով սլացավ մոտս:
Պայմանավորվեցինք հանդիպել ավելի ուշ` քաղաքի կենտրոնում և քանի որ Արթուրը դեռ չէր ավարտել աշխատանքը, ես էլ որոշեցի Քլուժի հանրահայտ բուսաբանական այգին տեսնել:
Քլուժի բուսաբանական այգին հայտնի այն վայրերից է, որը յուրաքանչյուր զբոսաշրջիկի է խորհուրդ տրվում այցելել:

Cluj_msheci_trip.jpg
Վարդերի պուրակն այնքան շքեղ էր և այնպիսի գլխապտույտ բույր ուներ, որ աչքերս փակեցի ու երազեցի այստեղ կրկին վերադառնալ` մորս հետ:


Երեկոյան Քլուժի կենտրոնական հրապարակում` հունգարական եկեղեցու կողքին սպասում եմ Արթուրին: Նա եկավ խուճապահար` պարզվեց ճամփորդությանը չի պատրաստվել, խուճապն ինձ  էլ  պատեց, քանի որ ես սիրում եմ ամեն մանրուք պլանավորել նախապես:

piata-unirii-cluj-napoca

-Անն, այսօր մի լավ փարթիի եմ հրավիրված, գնա՞ նք,- անհոգ հարցրեց Արթուրը:
-Գիտես ո~նց եմ սիրում Քլուժի գիշերային կյանքը, բայց երկար ճանապարհ ունենք ավելի լավ է մնանք տանը` հանգստանանք:
Իսկ Արթուրը տունը կիսում էր մակեդոնացու, բելառուսցու, իտալացու և ֆին աղջա հետ: Ի տարբերություն մեզ նա բազմաբնակարանային շենքի բնակիչ էր, Ռումինիայի լավագույն քաղաքներից մեկում:
Ամեն անգամ Արթուրի տանը հյուրընկալվելիս գիտեի, որ տանը 2 վառ դեմքեր կան Գոցեն, մակեդոնացին, ով անչափ հետաքրքիր զրուցակից էր և կյանքի մեծ փորձ ուներ, իսկ մյուսը բելառուսցի Նատալիան, որը non-stop խոսում էր և մի քանի րոպե անց զգում էի, թե ուղեղիս վրայով ոնց է տրակտորը վազանց անում:

Շարունակելի…

Ճամփորդական նոթեր 8. Առյուծների քաղաքը

Ճամփորդական նոթեր 6. Հանդիպում…

 Օտար ափերում ապրելիս ամենադժվարն առաջին ամիսներն են, երբ քեզ չեն ճանաչում և դու անծանոթ ես բոլորի համար: Իսկ երբ դրան է գումարվում այն, որ օտարը չի ճանաչում քո երկիրը, պատմությունը, մշակույթը՝ ավելի է բարդանում գործը:
Միակ հույսն ու մխիթարանքը համացանցն է՝ կապը հարազատների ու ընկերների հետ, որ կրկին ոչինչ է, երբ կարոտում ես ու կարոտում ես սաստիկ…

10507057_863992060286535_5575228146036509199_o
Հունգարական Սեկեկերեստուր կոչվող քաղաքում մի խումբ օտարերկրացի երիտասարդներ  միջոցառման էին պատրաստվում, մեզանից յուրաքանչյուրը պետք է ներկայացներ իր երկիրը…
Պատրաստվելու համար ունեինք ընդհամենը մեկ օր, որը բավական չէր ՝ համանայն դեպս Հայաստանը ներկայացնելու համար:
Սա անշուշտ առաջին դեպքը չէր, որ պետք է ներկայացնեի Հայաստան երկիրը, բայց հուզմունքս առաջին անգամվա պես շատ էր…բարդ ու պատասխանատու է ներկայացնել հարուստ մշակույթ ունեցող երկիր՝  ասելիքը շատ է, տրված ժամանակը՝ քիչ:
Մինչ ես խուճապահար վազում եմ գնումներ անելու,  խոհանոցում ավանդական խորտիկներ պատրաստելու , իմ նոր օտարերկրացի ընկերները դուրս են եկել զբոսանքի ու իրենց համար ասես միևնույն է ինչպես կներկայացնենք իրենց երկիրը:
Մտքովս անցավ, որ կենաց ծառ եմ ուզում պատրաստել ու առանց երկար մտածելու դուրս եկա բակ:
Հունգարական այդ քաղաքի մեծ մասը գունագեղ տներից է բաղկացած՝ կոկիկ պարսպապատված, բակում անհամար ծաղիկներ՝ երազանքի տներ…:
Գրեթե բոլոր պարիսպներին փակցված էին շան նկարները, որոնք ազդարարում էին, որ զգույշ պետք է լինել՝ ներս մտնելիս:

10257289_855131521172589_5602681568521598748_o
Մեր տան կողքին ճերմակ եկեղեցի կար, որի խաչը ոչ թե գագաթին էր այլ
բակում էր ՝փայտյա: Եկեղեցու զուգահեռ փողոցով քայլեցի երկար, տների կողքով ուշադիր ուսումնասիրելով, թե որ բակն է ավելի ծառաշատ:  Շագանակագույն պարսպով տան առջև կանգ առա ու մի պահ մտածեցի, թե ինչ եմ ասելու…ոնց եմ բացատրելու…Տրանսիլվանիայի հունգարական քաղաքներում միայն հունգարացիներն են ապրում՝ մագյարները, որոնք ոչ մի լեզու չգիտեն հունգարերենից բացի…Ռումիներեն չեն խոսում սկզբունքորեն, որովհետև այն տարածքում, ուր որ բնակվում են նախկինում պատկանել է Հունգարիային:
Դուռը երկար չթակեցի, մոտեցավ մի բարի ժպիտով հիսունն անց տղամարդ: Անգլերեն բարևեցի ու հարցրեցի խոսում է անգլերեն, թե՞ ոչ…միայն հասկացրեց, որ աղջիկը անգլերենի ուսուցչուհի է , բայց տանը չէ: Առանց երկար մտածելու ինձ հրավիրեց  բակ, ես սկսեցի բացատրել, որ ծառի ճյուղ է ինձ պետք: Լեզվի իմացությունն այստեղ անտեղի էր ու ես սկսեցի ձեռք ու ոտքով նկարագրել ու բացատրել, թե ինչ եմ ուզում: Տղամարդը  արագ հասկացավ, վերցրեց ծառի մկրատն ու մի ճյուղ կտրեց ինձ համար: Ես շնորհակալութուն հայտնեցի ու հրաժեշտ տվեցի: Տղամարդը հարցրեց,, թե որտեղից եմ ու այդ ընթացքում սովորել էի այդ նախադասությունը՝  «Յօրմենի վոդյոկ….. » / ես հայ եմ/
Լռություն տիրեց…
Ապա նա խնդրեց, որ հետևեմ իրեն…Խոհանոցի պատին մի մեծ նկար էր փակցրած՝ ամուսիններ էին:
Տղամարդը ցույց տվեց նկարն ու ասաց.
-Ավետիս…
Շունչս պահաեցի անսպասելիությունից…նա հայկական արմատներ ուներ…
Կարոտս, այս պատահական հանդիպումը, աշխարհով մեկ ցաք ու ցրիվ եկած հայերը…հուզվեցի…

10629411_863991283619946_223604949857281856_o

Հայի արյան կանչով էի ես հենց այդ տան դուռը թակել…տպավորիչ էր…և ուրախ էի և տխուր…
Նա պատմեց, որ ամեն տարի ամռանը բոլոր հայերն ու հայկական արմատներ ունեցող մարդիկ հավաքվում են  կողքի քաղաքում, մեծ սեղան գցում ու խորոված պատրաստում:
Տարին մեկ անգամ հայերը հավաքում են հիշելու նախնյաց  հողերը :
Ամիսներ անց այդ մարդը եկել էր մեր տուն ինձ տեսնելու: Վրացահայ ընկերոջս պատմել էր, որ աղջիկը մեկնել է այլ երկրում ապրելու և եկել է կարոտը ինձանից առնելու …
10623570_863966993622375_3507401641663424784_o

 

Ճամփորդական նոթեր 5. Թուրքի սերը

Ճամփորդական նոթեր 5. Թուրքի սերը

 

Բուխարեստում բնակվող իսպանացի ընկերներս խնջույք էին կազմակերպել ու մեր տան բնակիչներին նույնպես հրավիրել:
Իսկ մեր տանը ես ապրում էի երկու թրքուհու հետ ( և ոչ միայն): Սկզբում անսովոր էր միևնույն հարկի տակ ապրել թուրքի հետ, հետո կարծես թե սովորեցինք միմյանց:
Թրքուհիների ու նրանց հետ համատեղ կյանքի մասին մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա վերադառնանք Բուխարեստ:
Եվրոպացի երիտասարդները սիրում են home party-ներ ասվածը: Սա մեր պատկերած խնճույքները
չէ ՝առատ սեղանով, կենացներով ու տաշիներով : Եվրոպացի երիտասարդները սիրում են խմել՝ շատ խմել, իրենց կորցնելու աստիճան հարբել: Սա այն մշակությաին շոկերից էր, որ ես հաճախ ունենում էի դրսում ապրելիս:
Եվ ահա հերթական խնջույքի ժամանակ իսպանացիները մեզանից բացի հյուրընկալել էին՝ թուրքերի, լեհերի,վրացի, պոտուգալացի, ֆրանսիացի, ռումինացի և այլն: Մի խոսքով հերթական Բաբելոնը:
Ռաշիդը նման չէր օտարության մեջ հանկարծ հայտնված թուրք տղայի: Սովորաբար թուրք տղաներն ասես նման լինեն գոմում մշտապես կապած հորթերի, որ կանկարծ բաց են թողնում ազատ: Ամենածայրահեղ անկարգությունները կարող են անել, օտարազգի աղջիկնեին չափից դուրս հասանելի համարելով ագրեսիվ վարք ցուցաբերել, դե մի խոսքով թուրքը՝ թուրք է ուղղակի մեր օրերում արդեն բրենդային հագուստով :
(Անշուշտ ասածս բոլորի վրա չի որ տարածվում է):
Բաբելոնյան խելահեղ փարթիին մասնակցող Ռաշիդն իրեն զուսպ էր պահում՝ անգամ նրբանկատ: Երբ իմացավ ազգությունս փայլեց երջանկությունից: Ասաց, որ շատ է սիրում Հայաստանն ու հայերին: Կլորացած աչքերով նրան եմ նայում ու փորձում եմ հասկանալ ինչու՞ է նման բաներ ասում: Սովորաբար թուրքերը խուսափում են հայերի մասին խոսելիս և միաբերան պնդում, որ քաղաքականությունից չեն խոսում կամ որ տեղյակ չեն պատմությունից: Ռաշիդն ընդհակառակը հիացմունքով էր խոսում հայերի մասին, ավելի ուշ պարզ դարձավ, որ նա հայուհու է սիրում:
-Անունը Անահիտ է, նրա պես գեղեցիկ աղջիկ ես դեռ երբեք չեմ հանդիպել: Խենթանում եմ նա աչքերի համար…
Մինչ նա հիացած խոսում է, ես ակամա բորբոքվում եմ, հիշում  նախնիներիս, ովքեր գետն էին նետվում թուրքին չպատկանելու համար:
-Ռաշիդ, լսի՛ր հայի ու թուրքի սերն անհնար է,-ընդհատում եմ նրան:
-Բայց ինչու՞: Ինձ համար նշանակություն չունի որ նա քրիստոնյա է, որ նա հայ է:
-Բայց հայի համար մեծ նշանակություն ունի, թե ով ես դու:
-Գիտե՜մ, բայց ես ամեն ինչ կանեմ, որ նա իմը լինի:
Մինչ այս դեպքը հիշեցի, որ ընկերներիցս մեկը նույնպես ժամանակին թրքուհու էր սիրահարված: Անգամ առաջարկել էր աղջկան փախչել ու Հայաստանում ապրել, աղջիկը  մերժել էր:
Իսկ հիմա դիմացս կանգնած է սիրահարված թուրքը, գլխիկոր, խեղճացած…
Խնդրում է իրեն մի քանի հայերեն նախադասություն սովորեցնել: Տղան առանց ակցենտի հայերեն է արտաբերում,զարմացած եմ:
-Անահիտը  մշակութային երկխոսությունների ծրագրով Թուրքիա էր եկել: Երկու շաբաթ մնաց  Թուրքիայում: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից էր: Անգամ ծնողներս են նրան տեսել՝ հավանել: Ես ուզում եմ, որ նա իմ կինը լինի, իմ երեխաների մայրը….
Նրա ասածներից գունատվում եմ.
-Լսիր բավական է, թե ինչքան հայուհիների ձեզ տարաք, բավական է, թե ինչքան հայ սպանեցիք, բավական է: Քեզ կողակից թրքուհիների մեջ փնտրիր՝ մերոնց հետ գործ չունես:
Մեր խոսակցությանը միանում են այլազգիներ ու Հայոց Ցեղասպանության հարցն է սկսվում շրջանառվել: Ռաշիդը ամոթահար գլուխը կախում է, մյուս թուրք տղան պաշտպանվում է ( վերջինս էլ հայ տղաներին էր սիրում), մի իսկական քաոս է սկսվում:
Վիճաբանությունը հանդարտեցնում է մեր տանը բնակվող թրքուհին: Խոսակցություն շարունակելն այլևս անիմաստ էր:
Մեկ տարի անց Ռաշիդին եմ տեսնում: Երջանիկ է, լավ աշխատանք է գտել Անթալիայում:
-Դեռ սիրում եմ նրան, բայց ոչ մի կապ չունեմ նրա հետ: Նա ինքը դադարեց իմ հետ շփվելը: Ասաց մենք տարբեր կրոն, մշակույթ ու պատմություն ունենք: Մի  խոսքով ասաց, որ թշնամի ենք ու անհնար է միասին լինելը:
-Այդպես էլ գիտեի…,- ժպտում եմ ես:
-Նա ինձ հույս չտվեց, որ պայքարեմ…:
-Իհարկե,- անթաքույց  գոհ եմ:
-Բայց մեկ է, հայուհիներն ամենալավն են ու մեկ է հայուհու հետ եմ կյանքս կապելու:
-Մոռացիր Ռաշիդ, լինելու բան չէ, հայուհին պատկանում է միայն հայ տղամարդուն:

Կարդալ նաև՝
Ճամփորդական նոթեր 4. Տրանսիլվանիայի վհուկները

Ճամփորդական նոթեր 3. Հեքիաթային քաղաք Բելգրադը

Ճամփորդական նոթեր 2. Գտնված սեր

Ճամփորդական նոթեր

Ճամփորդական նոթեր 4. Տրանսիլվանիայի վհուկները

Բաբելոյան այն դեղին տանը, ուր ես բնակվում էի բնակիչները տարբեր ֆիլմերից ասես լինեի՝ իրենց տարօրինակություններով և չկրկնվող տեսակով:
Մեր տանը երկու վհուկ կար՝ սև և սպիտակ: Սև վհուկը Չիլլան էր՝ Հունգարիայից: Սև սաթե մազեր ուներ նա, իսկ հայացքով մարդկանց էր շանթահարում: Նա գուշակությունների տարբեր թղթեր ուներ, նրա սենյակն ասես քարանձավ լիներ՝ պատերին գայլերի նկարներ, անթիվ , անհամար մոմեր, կենդանիների գանգեր, ժանիքներ և խնկաբույրեր: Նա այնքան տարված էր իր աշխարհով, որ հաճախ մոռանում էր հաց ուտել, կարող էր քնել որտեղ պատահի, իսկ հարբելուց հոնգուր հոնգուր լաց էր լինում:
Սպիտակ վհուկ նրանք ինձ էին կնքել հավանաբար նրա համար, որ կանխավ գիտեի, թե ում հետ ինչ է լինելու: Սկզբում դա թվում էր զվարճալի խաղ, բայց Բաբելոնյան մարդիկ միանգամայն լուրջ էին ընկալում ասածներս:

PicMonkey Collage
Չիլլան ինձ չէր սիրում, ես էլ առանձնապես գրկաբաց չէի նրա հանդեպ, պարզապես ապրում էինք մի հարկի տակ…
Երբ տան բնակիչները որոշեցին ճամփորդության մեկնել Սերբիա ես և Չիլլան մնացինք մենակ: Մեկ շաբաթ մնալ նրա հետ մի տեսակ անհարմար էր ինձ: Չիլլան սիրում էր տարօրինակ մարդկանց տուն հրավիրել,  սև մոգերին բնորոշ փարթիներ կազմակերպել և միակ խաղաղ անկյունը իմ ննջասենյակն էր ուր ինձ ապահով էի զգում:
Մի օր կեսգիշերին Չիլլան թակեց ննջասենյակիս դուռը: Քնած չէի,սենյակիս լույսը վառ էր, Գարրի Կունցևի ՝ ‹‹Կար-չկար մի Փարաջանով›› գիրքն էի կարդում:
Բացեցի դուռը ու դիմացս գլխիկոր կանգնած էր սև վհուկը, ոտքից գլուխ սև հագած:
-Անի, ես քո կարիքն ունեմ…
Զարմացա, բայց և առաջարկեցի օգնույթունս.
-Ի՞նչով կարող եմ օգտակար լինել, ասա՛:
-Ես քո էներգիայի կարիքն ունեմ…
Ծիծաղս հազիվ զսպեցի, բայց դեմքին նայելով հասկացա, որ չի կատակում:

witch_room.jpg
Չիլլան ինձ ուղեկցեց իր քարանձավ-սենյալն ուր ծիսական մեղեդի էր հնչում, իսկ ամբողջ հատակին մոմերն էին վառած: Ես մտածեցի, որ սա իրական չէ ու ես ինչ որ տարօրինակ երազում եմ կամ խենթ աղջիկը ինձ որոշել է զոհաբերել չար հոգիներին.
-Ի՞նչ է պետք անել,-հարցնում եմ:
-Տուր ինձ քո էներգիան, ես դրա կարիքն ունեմ, խնդրում եմ…ես էլ ուժ չունեմ:
Մտածում եմ ինչ անե՞լ, հետաքրքրսիրությունս պնդում է, որ մնամ սենյակում ու խաղամ իմ անակնկալ դերը, երևակայությունս թելադրում է ինչ անել.
-Պառկի՛ր հատակին,-ասում եմ:
Չիլլան լուռ հնազանդվում է: Պառկում է հատակին փռած ինչ որ կենդանում մորթու վրա ու սպասում իմ ցուցումներին:
Գլխիս միջի փոքրիկ սատանան ասում է. ՝ ‹‹Ասա թող շորերն էլ հանի, զվարճալի կլինի››, բայց որոշում եմ չլսել այդ չարուկին ու Չիլլայի վրա սպիտակ , թափանցիկ կտոր եմ փռում: Գլխավերևում կանգնած նայում եմ նրան, ասես հանգուցյալ լինի շուրջն էլ մոմեր, երաժշտությունն էլ տարօրինակ…
Ձեռքերս տարածում եմ ողջ մարմնով ու առանց դիպչելու  անում այն ինչ տարիներ առաջ ‹‹վախ բռնողն›› էր հետս արել, այսինքն՝ ոչինչ, սակայն նրա կարծիքով կենարար մի բան:  Մի քանի րոպե անց Չիլլան քնեց, իսկ ես միացրի Տիբեթյան հանդարտ երաժշություն , տեղավորվեցի անկյունում ու սկսեցի ուսումնասիրել այդ տարօրինակ սենյակը, որը հաճելի բուրում էր:
Մի քանի րոպե անց Չիլլան արթնացավ , մի կողմ տարավ ճերմակ սավանն ու ժպտաց ինձ.
-Դու հրաշք ես…դու ինձ ամոքեցիր:
Ես այքան էի շփոթվել, որ ոչինչ չասացի:
Այդ օրը դարձավ իմ ու Չիլլայի ընկության հաստատման օրը:
Նա սկսեց պատմել իր կյանքի ամենամութ ու ցավոտ օրերի մասին: Երբեմն նրան դեմքին էի նայում ու մտածում, որ նա իսկական չէ:
Անտառից 3 կիլոմետր էր գտնվում մեր տունը: Չիլլան ամեն լիալուսնին գնում էր անտառ ու ինչ որ բան բերում հետը: Մի անգամ էլ պատմեց, որ կենդանի է տեսել ու  իրեն չի վնասել…դժվարանում էի հավատալ, բայց մյուս կողմից հաճախ էլ լսում արջերին վախեցնող հատուկ ձայներ արձակող մարդկանց…Տրանսիլվանիան ամենամիսթիկ վայրն էր, որ երբևէ եղել էի…Ես էլ դարձել էի այդ միսթիկ վայրի մի մասնիկը:
Հունգարացի աղջնակը ատում էր իր անցյալը և ասում է, որ նախորդ կյանքում իրեն սպանել է  արդեն իսկ այս կյանքի իր զուգընկերը, որը շաման էր: Նա ոչ միայն չէր սիրում նրան, այլև վախենում էր նրանից:
-Նա ինձ ստիպում էր արյուն խմել, երբ սեր էինք անում…ես նրան ատում եմ, իմ նախորդ կյանքում նա սպանել է իմ ողջ ընտանիքին:
Երբ մեր տան մյուս բնակիչները վերադարձան ճամփորդությունից , ընթրիքի ժամանակ Չիլլան հայտարարեց.
-Անին իսկապես, որ վհուկ է, բայց սպիտակ…նա ինձ շատ է օգնել, ես վստահում եմ նրա ուժին:
Տան անդամները զարմացած մեկ ինձ նայեցին, մեկ Չիլլային, որովհետև մենք ոչ միայն մտերիմ չէինք, այլև հասցրել էինք մի անգամ սարսափելի աղմկոտ վեճ ունենալ…
Ես հասկացա, որ ուղղակի պետք եմ նրան և փորձեցի ավելի ուրախ ու լուսավոր դարձնել նրա կյանքը…
Մինչ Հայաստան վերադառնալը ես պնդեցի, որ նա միանա ինձ իմ ճամփորդությանը…ավելի ուշ պարզ դարձավ, որ դա ճակատագրական ճամփորդություն էր: Խորվաթիայում նա գտավ իր կեսին…

Ճամփորդական նոթեր 3. Հեքիաթային քաղաք Բելգրադը

Մի հետաքրքիր օրինաչափություն կա իմ կյանքում՝ երազներս…Նախ տեսնում եմ մարդկանց, իրավիճակները, հետո այն ավելի գեղեցիկ կամ ավելի անկանխատեսելի պատահում է իրական կյանքում…
Այսպիսով, մի անգամ  երազումս գիշերային Բելգրադում էի՝ մարդիկ, մեքենաներ, ավանդական ռեստորան, տարբեր ազգություններ մարդիկ…Երկու ամիս անց ես մեկնեցի Սերբիա՝ Բելգրադ:

11855762_1038526656166407_2662546230647300331_n

Msheci_Ani

Continue reading

Ճամփորդական նոթեր 2. Գտնված սեր

 

Մայա շեկլիկ մազերով ճերմակաթույր մաշկով գերմանուհի է:
Նա ասես ձնծաղիկ լինի, վաղորդյան գարնան ծաղիկ…Նրա ժպիտը անդիմադրելի է, թշի փոսիկներն ու պեպենոտ քիթիկը  միշտ շարժման մեջ են: Չկա մի տեսակի էմոցիա, որ նրա դեմքին չկարողանաս կարդալ, թե լավ և թե վատ…բոլորը նրանք , ովքեր շփվում էին նրա հետ միաբերան հաստատում էին, որ նա ասես գերմանուհի չլինի…
Մայան կամավորության էր եկել Ռումինիա, որովհետև էլ բան չուներ անելու կամ չգիտեր , թե ինչ է ուզում կյանքից:
Հայրենիքում թողնելով ընկերոջը, որոշել էր բախտը փորձել:
Մենք հայերս միշտ կարծում ենք, թե Եվրոպաներում ապրող մարդիկ կատարյալ կյանք են ունենում, բայց իրականությունը կարող է ապշեցնող լինել:
Մայան, երբեք չէր ասում, թե ինչպիսի կյանքով է ապրել Գերմանիայում, թերևս միայն գինովցած էր անկեղծանում, բայց այդ ժամանակ նա փորձում էր ուրախ լինել, այդ վիճակից հենց ուրախ լինելն էր նա կորզում…
-Չեմ կարող  և չեմ էլ ուզում պատմել , թե ինչպիսի կյանքով եմ ապրել Գերմանիայում: Ո՞վ կհասկանա, որ 16 տարեկանում հեռացել եմ տանից, ոչ թե, որ  ուզում էի մենակ ապրել, այլ որովհետև հայրս հարբեցող էր եղբայրս՝ թմրամոլ: Հերթական կռիվների ժամանակ , երբ նրանք դանակներով հարձակվեցին միմյանց  վրա ես հասկացա, որ էլ չեմ կարող ապրել հայրական տանը:
Մենակ ապրելը հեշտ բան չէ, այն էլ Եվրոպայում, երբ ծնողներդ քեզ տեսնում են միայն դեկտեմբերի 25-ին(Սուրբ Ծննդին ), երբ ամիսներով չեն զանգում ու չգիտեն, ո՞ւր ես, որտե՞ղ, ինչի՞ կարիք ունես…Սա փայլփլուն ազատության գինն է: Սա մարտահրավեր է, որ ոմանք հաղթահարում են ու դառնում հրաշալի մասնագետներ, մարդիկ, իսկ ոմանք աննպատակ ապրում մինչը ծերություն: Թեև այս երկրորդ խմբի մարդիկ մեծապես չեն տարբերվում Հայաստանում ապրող այն ջահելներից, ովքեր 30-ը բոլորած ծնողների <<վզին>> նստած բողոքում են, թե ՝ երկիրը երկիր չէ ու աշխատանք չկա:
Մայան պատմում էր, որ հաճախ չունենալով սննդի գումար, երեկոյան գաղտնի սողոսկել են սուպերմարկետների <<աղբամանները>> (հա ի դեպ Գերմանայի աղբամանները մի քիչ այլ տեսք ունեն մեր աղբամաններից ) և օրվա մնացած սնունդը փախցնել  գոյատևելու համար:
Իսկ ամենամեծ անակնկալն այն եղավ, երբ Մայան պատմեց, որ բեռնատարի վարորդ է աշխատել, այդ գործն է հասու եղել՝ դա էլ արել է: Նրա փոքրամարմին, փխրուն տեսքին նայելիս երբևէ մտքովդ չէր անցնի, թե նա կարող էր բառնատար վարել :
Մինչ նա մտածում էր, թե ինչ կտար իրեն բնակության վայր փոխելն  ու դպրոցներում աստղագիտություն դասավանդելը կյանքն ընդառաջ եկավ՝  իր սիրուն անակնկալներով:
Մեր տանը անքնությամբ տառապողներից էինք ես ու Մայան: Նա միակն էր, ում հետ ժամերով խոսում ու չէի ձանձրանում: Իմ մեկ գավաթ նանայով թեյն ու նրա մեկ գավաթ գարեջուրը հաճելի աշնանային հերթական զրույցի սկիզբն էին դնում:
Ինձ դուր էր գալիս մեր տարբեր լինելը, տարբեր մտածելն ու վերլուծելը:
-Սերը ժամանակ է սիրում: Այ տես, օրինակ՝ ես իմ ընկերոջը սիրեցի մեր միությունից մեկ տարի անց: Նա լավ ընկեր է, ինձ սիրում է, հոգատար է ու մի օր էլ հասկանում ես, որ նա է ու էլ  պետք չէ փնտրել,-կում է անում գարեջրից ու շարունակում,-Նախորդ ընկերս սրիկայի մեկն էր, բայց նրան շատ էի սիրում, այնքան շատ, որ թույլ էի տվել տարիներով ինձ ծեծի, ստորացնի,- ցույց է տալիս սպիները,- Տես սրանք դանակով է արել…շատ դժվարությամբ կարողացա հեռանալ նրանից՝ սիրում էի, բայց նրա հետ ապրելը ինքնակործանում էր: Հիմա հանգիստ եմ, սա սեր է հանգիստ ու խաղաղ:
-Գիտես Մայա, սերն ինձ համար ուրիշ մի երանգ ունի: Այն  պիտի կրակի պես բորբոքվի, ծովի պես ալեկոծվի…ոնց ասեմ, երբ նա կողքիդ լինի դու պիտի անհանգիստ լինես, ուզենաս նրան գրկել, համբուրել, կմճտել…ուզենաս նրա համար ամեն ինչ անել…դա մի անհանգիստ էմոցիոնալ վիճակ է,- ժեստորով, էմոցիաներով եմ խոսում, ասես նա չգիտի թե սերն ինչ է:
-Չէ ես համաձայն չեմ քեզ հետ: Փորձիր իմ պես առանց սիրելու, պարզապես հնարավորություն տուր մեկին քեզ սիրելու քո կողքին լինելու ու կտեսնես, թե ոնց ես ինքդ փոխվում…
-Է՜ Մայա չէ, դա նույնը չէ…եթե ի սկզբանե մեջդ փոթորիկ չկա հետո էլ դժվար լինի: Մենք այս թեմային կվերադառնանք ավելի ուշ, երբ այնքան սիրես, որ քայլելիս գետինը չզգաս:
Ժամեր տևող մեր բանավեճում ոչ ոք չի հաղթում: Յուրաքանչյուրը մնում է իր կարծիքին կամ եթե փաստարկներդ համոզիչ են նրանք ընդունում են:  Այստեղ բանավեճը երբեք կռվի չի վերածվում զուտ այն պատճառով, որ բոլորը հարգում են դիմացինի կարծիքը անգամ եթե համաձայն չեն: Բանավիճելիս այստեղ մարդիկ չեն ասում մեկ այլ բան ու մտածում լրիվ այլ: Եվրոպացիների շրջանում ( համենայն դեպս 100-ից ավել հասնող այլազգիներ են նրանք, ում հետ ընկերացել եմ) ես սիրեցի ուղղախոսությունը: Այստեղ << համայնքը>> զորավոր չէ այնքան որ անհատների ճակատագրեր խորտակի…
Մայան սիրում էր Իտալիան ու ընկերոջ հետ պլանավորել էր մեղրամիսը Իտալիայում անցկացնել: Ասում էր, որ խենթանում է, այդ երկրի, լեզվի համար ու միշտ երազել է այնտեղ բնակվել…
Նրա պատմությունը ապացուցեց, որ մեր մտքերն ու երազանքները ուղղակիորեն կապված են վերևի հետ…Մայան Ռումինիայում հանդիպեց իր ասպետին՝ Լորենցոյին: Թեև Լորենցոն տիպիկ այն ասպետներից չէր, որոնց մասին երազում են աղջիկները, բայց նա այն տղամարդն էր, ով լիարժեք դարձրեց Մայային…
Ծակ կոշիկներով, անփույթ հագնված կապտականաչավուն աչքերով այս հմայիչ երիտասարդը անմիջապես նրա սրտում հայտնվեց…Սա մի իտալոգերմանական սեր էր, որի վկան դարձան բոլոր միջմշակութային  մեր երկու կամ երեքահրյուրանոց համայնքը:
Մայայի գերմանուհի ընկերուհիները խորհուրդ էին տալիս միաժամանակ պահել կապերը երկուսի ետ, միաժամանակ կենակցել նրանց հետ և հետո ընտրություն անել:Իմ մշակութային շոկերիցս մեկն էլ սա էր:
Եվ ահա Մայան մի օր թակեց սենյակիս դուռը, աչքերին արևային ակնոցներ էին՝ հասկացա, որ լացել է, առաջարկեց զբոսնել…
Մեր ավանատիպ քաղաքում ամենահետաքրքիր վայրերից մեկն էլ գնացքի կայանն էր…գնացքի գծերին նստած գերմանուհին ու հայուհին խոսում էին, լալիս ու փորձում նոր բանաձև գտնել՝ երջանիկ լինելու համար:
-Չեմ ուզում ընկերոջս ցավեցնել…նա իմ կողքին էր այն ժամանակ, երբ  ես ոչ ոք չունեի: Նա ինձ օգնեց ապրելու, նա ինձ սիրում է, ես չեմ կարող նրան ցավեցնել ու ասել, որ ուրիշին եմ սիրում…Ան դու ճիշտ էիր, սա է իսկական սերը, ես դեռ երբեք այսպես երջանիկ չեմ զգացել: Նրա կողքին ես պարզապես հանգիստ չեմ կարող կանգնել…նա իմ կեսն է…
-Թո՛ղ ընկերոջդ…
-Չե՛մ կարող, վախենում եմ…
-Ահա՛, սերդ, եկել դիմացդ կանգնել է, իսկ դու երկմտում ես…մի՛ փակիր դուռը նրա առջև …կխռովի էլ չի գա,-կատակում եմ:
-Բայց չեմ էլ կարող խաբել…ո՛չ ինքս ինձ, ո՛չ ընկերոջս, ո՛չ էլ իմ խենթ իտալացուն: Ես անազնիվ չեմ կարող լինել մեկի հետ ում եթե ոչ ինչպես տղամարդու, ապա գոնե որպես ընկերոջ սիրել եմ…
Մայայի և Լորենցոյի սիրո պատմությունը ծաղկեց ու աճեց մեր աչքի առջև: Երկու տարբեր աշխարհներից եկած մեկ այլ  երրորդ երկիր, ապրելով տարբեր քաղաքներում գտան միմյանց…
Շաբաթական մի քանի անգամ նրանք կտրում եին գրեթե 700 կիլոմետր միմյանց տեսնելու համար: Հաճախ գիշերելու տեղ էլ չէին ունենում և քնում էին հասարակական այգիներում, ամուր գրկված ու երջանիկ:
Կոմֆորտիզմի սիրահարներիը դժվար թե հասկանան այս զույգի ապրելաոճը, բայց սա այն իրական երջանկությունն էր, որի մասին միայն երազել էին…թաքուն…

Msheci_Maya&Lorenzo
Մայան ու Լորենցոն հիմա ապրում են Իտալիայում, տարբեր տեսակի աշխատանքներ են անում ապրելու համար, որոշել են որ 5 զավակ են ունենալու:
Մայան ու Լորենցոն Հայաստան անպայման գալու են ինձ ու  իրենց մյուս հայ ընկերներին տեսնելու:
Դե… հա…սերն այդպիսին է՝ գալիս է միանգամից ու երջանկացնում նրանց, ովքեր հավատում են այդ հեքիաթին, որն իրականում՝ ԻՐԱԿԱՆ Է: