Մարտի 9-ը

 

 Քո նկարները մաշել էին իմ ամենօրյա զննումներից…և մի օր էլ անտանելի դարձավ այն, որ ես ունեմ քո նկարները, բայց չունեմ քեզ…ես այրեցի դրանք ու մոխիրները քամուն տվեցի:
Ականջներիս դեռ աղոտ  լսվում էին քո հավերժ սիրո խոստումներն ու խոստովանությունները…ու դրանք արձագանքներ էին ջրհորից հասնող, բայց ոչինչ չտվող:
Ես իմ սերը փոխարինեցի զզվանքով…այո՜, զզվանքով…հետո ատելությամբ և ապա անդառնալի արհամարհանքով…
Մինչ դու հույս ունեիր, որ քո միջի գեղեցիկն եմ հիշելու ես քեզ պարզապես թաղեցի այն հեռավոր, գարշահոտ  ճահճում, որտեղից ոչ ոք ու երբեք կենդանի չի վերադարձել:
Զարմանալի դինամիկա է կյանքը՝ հույզեր, ապրումներ, սեր ու շռնդալից անկում ցավոտ ասֆալտին…թմրած մի ամբողջություն թվացող կյանք և ապա վերածնունդ:
Իմ հիշողության մեջ ես քեզ ջնջել եմ փոխհատուցելով քեզ ՝ քեզ չհիշելով…

msheci_gravestone_տապանաքար

Advertisements

Սցենարիստ Աբգարը

Աբգարը ներս քաշեց ծուխն ու արագ նետեց ծխախոտի մնացուկն աղբամանի կողմը, բայց վրիպեց: «Էս հարցում էլ եմ անտաղանդ, ամեն անգամ վրիպում եմ»,-մտածեց նա ու շտապեց կանգառին մոտեցող «21» համարի երթուղայինը:
Աբգարը մասնագիտությամբ դերասան էր, բայց հեռուստատեսությունում աշխատում էր որպես սցենարիստ:

msheci_screenwriter_abgar
Միջնահասակ, նեղ թիկունքով և ալիքավոր մազերով Աբգարը 29 տարեկան էր, թեև սպիտակ մազերն ու մորուքը նրան 35 տարեկան տեսք էի տալիս, որից նա  ավելի լավ էր իրեն զգում:
Ամեն անգամ երթուղային նստելիս մտածում էր, թե ինչո՞ւ ավտոմեքենա չունի և ինչո՞վ է պակաս կոլլեգա Տիկոյից և հետո հիշեց, թե Տիկոյին ինչի համար են սիրում TV-ում մտքերը փոխեց այլ  ուղղությամբ:

-Հոպա՛ր, կանգառում կպահես,-հետևից լսվեց երիտասարդ աղջկա ձայնը և ամբողջ երթուղայինի հայացքը ուղղվեց աղջնակի կողմը: Աբգարի կողքի տատիկը չկարողացավ իրենց զսպել ու բարձր ասաց.

-Աղջիկ երեխեն էլ տենց կխոսա, հոպա՞ր…
-Քյառթու դեմք էր,-թունոտ նետեց թանձր շպարով, գլամուրի ձգտող աղջնակը:
Մինչ երթուղայինում սկսվեց կարծիքների փոխանակում, վարորդը հանդարտացրեց ուղևորներին.
-Եղբորս աղջիկն էր:

Որքան էլ նեղվեր Աբգարը երթուղայինով երթևեկելու համար՝ մեկ է հոգու խորքում խոստովանում էր, որ այստեղ է նա գտնում իր հերոսներին, ուսումնասիրում նրանց վարքը, խոսքը, կերպարները և սեփական ավտոմեքենան կարող էր կտրել իրեն այդ կարևոր օղակից:

11 տարի էր, ինչ Աբգարը մենակ էր ապրում Երևանում: Հոկտեմբերյան գնալ գալը ֆինանսապես ձեռնտու չէր և որոշեց մնալ Երևանում ՝ սովորել, նաև աշխատել:
Մարզից եկած երիտասարդը երկչոտ էր ու որոշ բարդույթներ ուներ, որոնք նա հաղթահարեց թատերական իստիտուտ ընդունվելիս:
Սկզբնական շրջանում հաճախ էին կատակում կուրսընկերները՝ ծխելու բան ուզում Աբգարից: Դե Աբգարն էլ պակասը չէր, մի անգամ չորացրած համեմ ու ծիտրոնը խառնեց ու հրամցրեց ընկերներին: Վերջիններս ոչ պրոֆեսիոնալ լինելով կուլ տվեցին խայծն ու ծխեցին ողջ խոտը, բայց ամենածիծաղելին  այն էր, որ 3-ից 2-ի մոտ սկսվեց հիստերիկ ծիծաղ ու գերակտիվ վարք:
-Բրատ էս ինչ լավ ապրանք էր:
-Դե մեր հայրենի հողն ու ջուրը ուրիշ են ուրի՜շ,-գոհ ասաց Աբգարը:
-Ապեր էլի կբերես, չէ՞:
-Բա ոնց, ասում էր Աբգարն ու խույս տալիս ծխելու թեմաներից, մինչև մի օր ձանձրացավ ու խոստովանեց, որ համեմունքներն են նրանց այդքան զվարճացրել:

Վերջին տարին Աբգարը մի կերպ ավարտեց ինստիտուտը:
Մի անգամ տղան չափից դուրս էր գինովցել և վերադառնալով իր դատարկ տունը, որոշեց աղջիկ որսալ ինտերնետում: Նայեց facebook-ում ով է online և սկսեց գրել Լառա Ռուբենյանին, որն իր գրգռիչ լուսանկարներով պայթեցնում էր instagram-ը ու Աբգարն էլ առողջ տղա էր, որը անտարբեր չէր կարող մնալ նման գայթկղիչ աղջնակի հանդեպ:
Ալկոհոլն իրենն արեց, տղան հավաքեց համարձակությունն ու գրեց.
-Լառա իմ անքնության պատճառը դու ես, հենց նայում եմ նկարներդ քունս փախնում է ու…

large
-Ու ի՞նչ
-Ու սկսում եմ այլ բաների մասին մտածել, ուզել….
Լառան իրեն չկորցրեց ու ուղարկեց իր մերկ ոտքերով լուսանկարը, որից Աբգարը կորցրեց իրեն:
-Մի գժվացրո՜ւ…,- գրեց Աբգարը ու շտապեց իր լուսանկարն ուղարկել Լառային:
Բացահայտ ակնարկով լուսանկարը Աբգարը առանց երկար մտածելու ուղարկեց, բայց ոչ թե Լառային, այլ Լարիսա Մամիկոնվնային, որն իր ռուսերենի դասախոսն էր :
Լարիսա Մամիկոնվնան մեծ պատմություն չէր սարքի լուսանկարից և գուցե հավատար տղայի արադարացումներին, եթե այդ պահին համակարգչի մոտ նա մենակ լիներ, այլ ոչ թե ամուսնու հետ:
Աբգարին երկար ժամանակ հիշում էին ինստիտուտում, որպես տարեց կանանց սիրահետողի…

-Աբգար հետ ենք ընկնում, այսօր հանձնես երկու սերիան, երկխոսություններն առանց  Թամարիկի կգրես, նա երկու օր չի գալու աշխատանքի,-առանց բարևի վրա տվեց սերիալի ռեժիսորն, պրոդուսերը:
Աբգարն ուզում էր մի քանի կծու բան ասել, բայց զսպեց ու գնաց աշխատելու: Ինչ էլ ասեր մեկ է Թամարիկի 3-րդ համարի կրծքերն ավելին էին անում, քան Աբգարի տաղանդը:
Պրոդյուսերը վատ տղա չէր, մի քիչ կնամոլ էր ու քասթինգներ անցկացնում էր սիրային նվաճումների շարքը համալրելու համար և դեր ստանալու համար տաղանդը այդքան էլ կարևոր չէր նրա համար:
Աբգարը միայն մեկ մոլորություն ուներ կյանքում, նա կարծում էր, որ նա անչափ տաղանդավոր է ու անփոխարինելի: Նա վստահ էր, որ գալու է այն օրը, երբ բոլորը կխոնարհվեն նրա տաղանդի առջև և թքած, որ հանուն դրա նա ևս 7 տարի պիտի աշխատի:
Կես գիշերն անց էր, երբ Աբգարը TV-ից դուրս եկավ ուռած աչքերով, իսկ ուղեղում մշուշ: Սոված ստամոքսը լռեցրեց հերթական ծխախոտն ու ոտքերն ուղղեց մայրուղի՝ հույս ունենալով տաքսի կանգնեցնել:
15 րոպե կանգնած մնաց փողոցում և ոչ մի ազատ տաքսի չերևաց, բայց տաքսու փոխարեն կանգնեց  տնօրենի քարտուղարուհու մեքենան, որն իր պես գործը նոր էր վերջացրել:
-Աբգա՜ր, նստիր,-անտարբեր ասաց Սոֆին ուղղելով 10 րոպե առաջ խառնված մազերը:

sofi
-Սոֆի ջան, նորմալ է, գնա ես տաքսիով կգնամ,- ասաց Աբգարը:
-Տաքսի դժվար գտնես, նստիր կհասցնեմ,-պնդեց Սոֆին ու Աբգարը չհակաճառեց:
Աբգարը չիմանալով ինչից սկսել զրույցը Սոֆիի հետ հարցրեց այն ինչ մտքով առաջինն անցավ:
-Սոֆի դաստակիդ տատուն վաղուց ես արել:
-Մի քանի ամիս է, լավն է չէ՞, բայց սա միակը չէ: Մարմնիս տարբեր հատվածներում տատուներ են,- բազմանշանակ նետելով հայելուն Սոֆին և ավելացրեց,- եթե ժամանակ ունես գնանք իմ տուն ցույց կտամ, համ էլ կոֆե կխմենք, շեֆն է Ամերիկայից բերել:
Աբգարը մտածեց, որ եթե մերժի վախկոտի տպավորություն կթողնի, իսկ արկածախնդրությունն առավել ուժգին էր քան վախը:
-Եթե քեզ հարմար է՝ գնանք:
Սոֆիի հետ հանդիպումը ճակատագրական դարձավ սցենարիստի համար: Սոֆին տատուներից ավել ցույց տվեց Աբգարին և դարձավ սցենարիստի մուսան:
Որոշ ժամանակ անց Աբգարը ընդգրկվեց TV-իի լավագույն նախագծերում, ամենապահանջված սցենարիստների շարքում դասվեց: Սոֆիի թեթև ակնարկներն ավելին արեցին, քանի Աբգարի 7 տարվա աշխատանքային փորձը:
Շատ խելք պետք չէր հասկանալու համար, որ Սոֆիի երկրորդ սիրականը լինելը և՛ օգտակար է և՛ վտանգավոր, որովհետև Սոֆին պատկանում էր շեֆին:
Շեֆը նոր խնդիր էր դրել սցենարիստի առջև.
-Ապեր ինձ նենց սերիալ ա պետք, որը կպայթեցնի բոլոր հնարավոր ռեյթինգները: Ինձ չի հետաքրքրում, թե դա ինչի մասին կլինի՝ բայց պետք է լինի ամենաքննարկվողը: Պարզ ա՞:
-Հա՛:
-Դե գնա աշխատի,երկու օրից մոտս լինես սինոփսիսով, Սոֆիին էլ ասա մոտս գա:
Սոֆիի անունից սիրտն ավելի արագ բաբախեց և ոչ թե վախից, այլ իրենց թվաց, որ Սոֆին երբեք այդքան իրենը չէր եղել՝ ինչպես այս պահին:
Իր և Սոֆիի հարաբերությունները հասան դրամատիզմի, երբ շեֆը մի քանի օր առաջ ասել էր հինգշաբթի երեկոյան բարձրացիր մոտս ՝քննարկման և մոռանալով դա Սոֆիին էր մոտը կանչել: Իսկ սցենարիստը ներս մտավ այն պահին, երբ շեֆը սեր էր անում իր սեղանին սցենարիստի սիրելիի հետ սցենարիստի սցենարների վրա:
Շփոթված սցենարիստը միայն ասաց.
-Կներեք,- ու դուրս գնաց շենքից:
Անընդմեջ զանգերին ու հաղորդագրություններին ոչ պատասխանեց, ոչ էլ ցանկություն ուներ էկրանին նայել, թե ով է:
Մի կողմից սցենրիստի տղամարդկային արժանապատվությունն էր խոցվել, բայց չէ՞ որ նա գիտակցում էր, որ եթե անգամ նա չէր տեսել Սոֆիին շեֆի գրկում դա  դեռ չէր նշանակում, որ նման բան տեղի չի ունենում առհասարակ:
Նա այլևս չխոսեց Սոֆիի հետ և տեղափոխվեց մրցակից TV-ի աշխատելու:
Թվում էր, որ կյանքը հարթվում է, բայց…
«Ամերիկյան երազանք»-ի տենդը նրա կողքով էլ անտարբեր չանցավ:
Աբգարը որոշակի ջանքերից հետո հայտնվեց Լոս Անջելեսում, ուր իր կարծիքով հայկական գաղութը իրեն գլխի վրա պետք է, որ պահեր, բայց…
taxi.jpg

Բայց Աբգարը տաքսի էր քշում Լոսում ու հաճախորդներին ասում՝ ամբողջ կյանքս հո տաքսի չեմ քշել, սցենարիստ եմ եղել, սցենարի՜ստ…

Մորս

Երբ  Դու ժպտում ես Մա՜մ, քո աչքերում ես դեռ տեսնում եմ երեկվա ամոթխած, արևոտ, կյանքով լի աղջնակին…Սիրում եմ երբ դու ժպտում ես, որովհետև տարիներով ես կարոտ եմ մնացել Քո  քնքուշ ժպիտին …

20151004_192639

Մորս հետ

Հիշո՞ւմ ես, այն Ամանորը երբ մանկական ներկայացման էիր ինձ տարել ու հենց փոքրիկների  բարձրացա բեմ լույսերն անջատվեց, քաոս էր տիրում:  Ես սարսափելի վախեցա, թե քեզ կկորցնեմ  ու հիշո՞ւմ ես, թե  ինչպե՜ս մութ ամբոխի մեջ գտանք միմյանց Մա՜մ…:
Դեմքիդ ամեն մի ակոսը…ամեն մի գիծն ունի իր պատճառը, իր ցավը…օր օրի սպիտակող մազերդ տեսնելիս ուզում եմ կանգնեցնել ժամանակն ու Քեզ հավերժ երիտասարդ  տեսնել, իմ գեղեցկուհի Մայրիկ:
Աշխարհի երեսի ամենաանօգնական մարդ եմ դառնում , երբ Քո արցունքներն եմ տեսնում…
Մա՜մ, ես ամեն գիշեր լսում էի, թե ինչպես ես արտասվում Մորդ կորստի համար ու չգիտեի քեզ ոնց օգնեմ, ոնց  ամոքեմ ու ինձ մեղավոր էի զգում որ չեմ կարող ոչինչ անել…
Բայց ԴՈՒ  այն միակն ես , ով կարողանում է ամոքել վերքերս մի հայացքով, մի հոգատար խոսքով ու հպումով…Ինձ թև տվող, ինձ հուսադրող, իմ խենթությունները միշտ ներող Մայրիկ….հավերժ շնորհակալ եմ քեզ ինձ կյանք տալու, սիրել, փայփայելու համար…ու իմ կյանքում բոլոր հաջողությունները քոնն են, քանի որ Դու այն միակն ես, ով միշտ հավատում է իմ ուժերին…Իմ կողքին է:
Գիտեմ, ես այդպես էլ չեղա այն համեստ, խելոք աղջիկը, ում դու ուզում էիր տեսնել, բայց հավատա՜, որ այդ համեստ աղջկանից ոչ պակաս եմ քեզ սիրում իմ լույս…
Մա՜մ այս աշխարհում քո անուշ ձայնը, բարի աչքերը, քո քաղցր  ժպիտը ամենաթանկն են ինձ համար :
Ամեն անգամ վտանգի հանդիպելիս առաջինը մտածում եմ քո մասին Մամ…այլևս երբեք, երբեք, երբեք չեմ ուզում քեզ լացելիս տեսնել …քեզանով է ընտանիքս կանգուն, կայուն, ամուր, ջերմ ու սիրուն:
Մեր տան Աստվածուհի, մեր միակ լույս ու ճրագ…Աստծուց միշտ խնդրում եմ, որ երկար ապրես, միշտ կողքիս լինես…
Շնորհավոր ծնունդդ միակս…Մայրս…

Հ.գ. Մամ Քո տաք թիկնոցի կարիքը ես միշտ ունե՜մ…

Երբ մեռնում է սերը…

 

Երբ մեռնում է սերը մենք փակուղում ենք հայտնվում…կարծես ամեն ինչ նույնն է, բայց և ուրիշ:
Սերն այդպիսին է ՝ գալիս աղմուկ աղաղակով, ուզում է աշխարհն իմանա, որ նա եկել է ՝ կա…իրակա՜ն է, բայց գնում  է անխոս՝ վախկոտի պես, առանց ձայն հանելու: Ու մի առավոտ էլ զարթնում ես զգալով , որ սիրտդ դատարկ է…որ նրա անունը լսելիս սիրտդ չի բաբախում ուրախությունից, իսկ շնչառությունդ  համաչափ  է ու հանգիստ…
Սերը կարող է մեռնել ձանձրույթից, սպասումից…սերը կարող է մեռնել սեր չստանալուց…
Սիրուն կարելի է սպանել նաև հրեշային կերպով ՝ աբորտ անել՝ սրտումդ, մտքումդ ցանկանալով  հենց այդ անեզր դատարկությունը…
Իսկ այդ դատարկությունը մի մեծ խուճապ է առաջացնում: Չէ, որ դու սովոր ես, սովորեցրել ես ինքդ քեզ սիրել մեկին, ապրել նրանով ու հիմա չգիտես ինչ անել այդ դատարկության հետ: Մի տեսակ թերի և միևնույն ժամանակա անթերի դարակություն է դա…
Իսկ դո՛ւ, դու ինչպե՞ս ես վարվում , երբ մի օր հասկանում ես, որ սիրել ես ոչ թե նրան, այլ քո ստեղծած սերն ես սիրել, որը ոչ մի կապ չունի նրա հետ:  Իսկ դու ինչպես ես վարվում, երբ հասկանում ես,որ մենակ ես քո դատարկության հետ ու էլ պատրաստ չես այն լցնել այլ սիրով…
Ասա՛, ինչպե՞ս ես վարվում, երբ հասկանում ես, որ կամուրջի մյուս ծայրում մարդիկ պարզապես սեր են ԽԱՂՈՒՄ…
msheci_after_all

Հրաժեշտի փոխարեն…

Msheci_hrajeshti_pokharen

Իսկ ես այստեղ՝ լուսնի վրա լսում եմ այն երգերը, որոնք քո հետ քեզ էին հիշեցնում:
Երբ միջիս սերը տեսիլք դարձավ, ես նրան թևեր տվեցի, որ թռչի և մեկ այլի սրտում բույն հյուսի…
Երբ արևից էլ ջերմ  զգացմունքները չեն ջերմացնում ոչ ոքի, չեն լիացնում լուսաբացդ ու կեսգիշերդ, ուրեմն պիտի թողնե՛ս, ուղարկես  անհայտ մի հասցեով: Իսկ սերն այդպիսին է, երբեք չի հարցնում հյուրընկալվելիս, գնալիս էլ նեղություն չի կրում տեղեկացնելու:
Իսկ ե՞ս… Ես դեռ հիշում եմ  ծիածանի պես գունեղ,  արևոտ քո ժպիտը…: Գիտե՞ս , երբեմն լուսնից նայում եմ երկրին, այնտեղ ուր դու ես ու կամացուկ աղոթում, քո… երջանիկ լինելուդ համար…
Երկրի ձգողական ուժը սիրող ոտքերս՝ սավառնել են սովորել…գուցե մի օր միասին սավառնենք, մի օր…հեռո՜ւ մի մոլորակում, բայց ո՛չ երկրի վրա…ու ոչ այս կյանքում…

Իմ անծանոթը

Ես միշտ կարծել եմ, թե Ադամի ցեղում գերիշխում են խոզերը…մինչ նրան հանդիպելը…ԲԱՅՑ նա մեկն է, ով իր ներկայությամբ լրացնում ու լիարժեք է դարձնում իմ աշխարհը:
Նրա զմրուխտ-կանաչ աչքերում իմ ալեկոծվող հոգին խաղաղվում  ու դառնում ներդաշնակ ու անխռով :
Նրա ձայնն ասես հոգեթով մեղեդի լինի, որ շոյում է ականջներս և նրան չլսելն անկարելի է…
Նրա բույրն իմ բալասանն է և ես միայն ՆՐԱՆ եմ տենչում…Նրա մատների ամեն մի հպումից իմ տկար սիրտը կենդանություն է առնում ու բաբախում անկանոն, ուժգին…
Նա մեկն ու միակն է, որ ուզում եմ գիրկս առնել ու համոզվել, որ դրախտը երկրի վրա է, այստե´ղ է, հիմա, իմ գրկո՜ւմ…

Msheci_ancanoty

Նա այն արևն է, ում ջերմ շուրթերն ինձ խելքահան են անում…Երբ ամեն մի բջիջս կենդանություն է առնում:
Նա Ադամի ցեղից միակն է, ում ուզում եմ երկրպագել և իմ կրակներում այրել:
Նա կա´, նա ապրում է, նա շնչում ու քայլում է նույն ճամփեքով ինչ ես…նա ի´մ անծանոթն է…

Ինչ կլինի ինձանից հետո

Մի ծաղիկ կբացի իր անուշիկ աչուկներն ու լույս կտա…կշողա՜ ջերմությամբ,

մի տուն կլցնի…Msheci

Մի երազանք կծնվի փոքրիկի սրտում և նա կհավատա՜…կպայքարի ու կհասնի:

Մի արցունք կսառչի քո շուրթին, իմ սեր և դու կշշնջաս.

<<Ես գալու եմ…սպասի՛ր>>:

Մի համբույր սպասումով կդողա և երկու շունչ կդառնան մե՜կ… կդառնան անհագ:

Մի սիրտ կկոտրվի, որ ավելի ուժգին սիրի ու էլ երբեք չտառապի:

Ինձ անչափ հարազատ մարդ կաղոթի հոգուս համար, մտովի ինձ հետ կխոսի…

…Եկեղեցու զանգեր, կյա՜նք,հուշե՜ր, սե՜ր…Ամեն…

Ուրվանկար

msheci-urvankar

Ցավը չի մեղմանում մի անշուք կներեսով…

Հոգու լույսին ցեխ մի՛ նետիր…դա կարող է ճակատագրական լինել: Ես  նախանձում ու ԱՏՈՒՄ եմ՝ <<ժամանակ>> երևույթին:

Հիմա ամենայն քնքշությամբ ուզում եմ ասել, որ դու հիմար ես, սիրելիս…դու սովոր ես կորցնել, իսկ ես պայքարում եմ…

Բայց որքան քիչ բան  է պետք երջանիկ լինելու համար…

Իսկ ես օրվանից օր եմ ապրում ու խաբում բոլորին ժպիտովս…բայց ես անլուրջ չեմ:

Սիրում եմ մարդկանց աչքերին նայել ու բարության կաթիլ փնտրել, բայց…

Մի օր ես կփախչեմ ինձ ծանոթ աշխարհից, ուր մարդիկ չեն թողնում հանգիստ ապրել:

Մի օր, ես այլևս չեմ խաղա այս տաղտուկ խաղը…

Կարծիքնե՜ր, կարծիքնե՜ր, կարծիքնե՜ր…ո՞ւմն են պետք: Ես չեմ փնտրում մարդկանց հանճարի տպավորություն թողնելու համար:

Բայց ես ՄԵՆԱԿ եմ իմ ճանապարհին ու ՄԻԱԿԸ, որ հավատում եմ իմ ուժերին:

Աղքատներին ոչ ոք չի սիրում

msheci-axqatnerin chen sirum

Աղքատներին ոչ ոք չի սիրում: Նրանց առհամարհում են, նրանց չեն նկատում, նրանցից խուսափում են…

Երբևէ տեսե՞լ եք ծերունու, որը պետք է վայելի իր ‹‹խաղաղ›› ծերությունը, բայց  փոխարենը աղբանոցն է քրքրում: Մինչդեռ այդ պահին ոմանք տրաքելու աստիճան ուտում են, քամուն տալիս ուրիշի քրտինքով չվաստակած փողերը…

Աղքատներին խղճում են ու ծածուկ երջանականում, որ իրենք էլ այդպիսին չեն…Աղքատներին վիրավորում են՝ ‹‹Մեր խանութում հարմար բան չկա ձեզ համար››:

Աղքատ երեխաների հետ չեն խաղում, չարդարացված ատելություն ու msheci-hrashqանսահաման դաժանություն  է դա : Աղքատներին ծաղրում են, աղքատներին ատում են:

Աղքատներին ոչ ոք չի սիրում,բայց  նրանք կարող են կիսել իրենց վերջին կտոր հացն անգամ, նրանք կարող են անկեղծորեն սիրել, գնահատել:

Աղքատները չեն սիրում, երբ իրենց ուզում են ‹‹առնել››, նրանք գիտեն պատվի  ու խղճի արժեքը, հավանաբար դրա՛ համար նրանց չեն սիրում:

Կան նաև աղքատներ, բայց հոգով… :

Աղքատներին հաճախ շփոթում են մուրացկանների հետ, անիմա՜ստ է: Իսկ մուրացկան էլ կա՜, մուրացկան էլ: Ինչքան պաշտոնյաներ, հայտնի դեմքեր կան, որոնք մուրացկան են, բառիս բուն իմաստով՝ թշվառ:

Աղքատներին չեն սիրում, աղքատները հասարակության չսիրված խավն են: Նրանց տրորում են, նրանց օգտագործում են, նրանց ապականում են:

Իսկ աղքատները չունեն նրանց սիրո կարիքը, որոնք հոգով են աղքատ, մեծապատիվ ու մուրացիկ,տռփամոլ ու անսանձ…պաշտոնյաներին  քծնող, նրանց հատակը լիզող …Աղքատները հպարտ են, աղքատներն ԱՆՊԱՐՏ են:

Էտյուդ

Քո քաղցր ձայնը խորտակեց իմ հոգին ու իմ սիրտը դարձյալ կալանավորվեց…Ես մի պահ նայեցի քո ծով աչքերին ու երազանք պահեցի: Նայեցի քո անհուն աչքերին ու սիրտս կանգ առավ սիրո վախից ու ես կորցրեցի  վերջին կաթիլ համարձակությունս ու քարացա…

Դու մի չանցած ճանապարհ դարձար իմ ճամփին ու ես չփորձեցի իմաստ փնտրել այդ ամենում…այստեղ չկա տրամաբանություն, չկա նաև գիտակցություն…չկա բանականություն:                                                                  Ես ընդհամենը խաղում եմ քո հոգու լարերով ու փորձում հասկանալ, թե ինչքան ամուր ես դու կամ ինչքան թույլ չեմ ես…

Բայց ես գուշակո՜ւմ եմ, գիտե՜մ, վստա՛հ եմ, որ մի օր դու կսպառվես ու խաղի հաշիվը ես կփակեմ` ինձ  համարելով հաղթած կամ չպարտված: Գուցե ամենակարող ու ամենգետ ես, բայց ոչ ինջ համար:

Բաժակս կոտրվեց…ասում են չարը խափանվեց:

Msheci