Ինչպե՞ս պատրաստել ժինգյալով հաց (տեսանյութ )

Մշեցի / Msheci

Մշեցի / Msheci

Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ,
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ,-
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ:
Ձեթը շաղեմ ու շաղախեմ,
Խմոր հունձեմ, գնդեր թրծեմ,
Գնդեր հարթեմ, կանաչ լցնեմ,
Տեփեմ,
Ծեփեմ,
Բովին եփեմ…
Դառնա թխած,
Շահած-պահած
Ժենգյալով հաց:

Գուրգեն Գաբրիելյան

 

 

 

 

 

Advertisements

Ստորգետնյա թագավորության հեղինակը (լուսանկարներ)

Լևոն Առաքելյանի ստորգետնյա քարանձավը վաղուց հայտնի է շատերին: Լուսավոր, բարի ժպիտով պապիկը, ձեռքին ունենալով ընդամենը մուրճ ու հատիչ, 23 տարի նախանձելի համառության շնորհիվ ստեղծեց ստորգետնյա հրաշք, որը 21 մետր խորություն ունի, 7 սենյակ և 2 մուտք, իսկ ողջ տարին այնտեղ +10 աստիճան է: Այս ամենը ոչ թե արտասովոր արկածախնդրության, այլ վերերկրային երազների արդյունք էին: Վարպետ Լևոնը 5 տարի է, ինչ մահացել է, բայց ստորգետնյա հրաշքի տիրուհին՝ նրա կինը, հիշում է ստեղծման պատմությունը այնպես, ասես դա երեկ է եղել:

varpet Levon_msheci

Վարպետ Լևոնը շինարար էր: Տարվա ընթացքում մի քանի ամսով մեկնում էր երկրից՝ շինարարությամբ գումար վաստակելու: Հերթական մեկնումը եղավ ճակատագրական. «Ծովափին հանգստանալիս աչքին սպիտակ մառախուղ է երևում և մի ձայն ասում է. «Լևո՛ն, աշխարհով մի հրաշք կգործես, կհիվանդանաս, բայց հիվանդություններից չվախենաս, ինչ պատկերներ որ հայտնվեն աչքիդ՝ նույնությամբ կկատարես, բայց նախօրոք ոչ ոքի չասես: Երբ վերադարձավ տուն, ես պնդեցի, որ կարտոֆիլի համար հոր փորի: Ամեն տարի խնդրում էի, իսկ նա հետաձգում էր»,- պատմում է տիկին Տոսյան: Եվ ահա, 1985 թվականին վարպետ Լևոնը կարտոֆիլը պահելու համար սկսում է փորել տան բակի մի հատվածը: Երբ արդեն բավականին փորել էր, կինը խնդրում է դադարեցնել աշխատանքները, բայց ամուսինը համառում է: Մի քանի մետր փորելուց հետո ստիպված կանգ է առնում:

This slideshow requires JavaScript.

«Սև բազալտե քարն ամուր էր և, Լևոնը չէր կարողանում շարունակել աշխատանքը: Խնդրում էի, որ դադարեցնի: Հինգ օր անընդմեջ նույն երազը տեսավ: Առավոտյան ասաց, որ պետք է խաչ քանդակի ու հետո շարունակի գետնափորի աշխատանքը: Խաչը մի քանի ամսում պատրաստ էր, և իսկապես նրան հաջողվեց շարունակել»,- պատմում է կինը: Սկզբում փորում է առաջին սենյակը, հետո՝ երկրորդը, երրորդը, ի վերջո, ստացվում է 7 սենյակ, որը 2 մուտք ունի: Բարեկամները, հետաքրքրասերները, երբ գալիս էին այցի՝ ասում էին, որ հրաշք է: Վարպետ Լևոնը վերհիշում էր երազն ու համոզվում, որ իր հետ խոսող ձայնը հենց հրաշքից էր խոսում: «Լևոնի ու շատերի համար սա սրբավայր է: Մարդիկ գալիս են այստեղ տիրամոր պատկերի, խաչի առջև մոմ են վառում, երազանք են պահում»,- ասում է Տոսյա Ղարիբյանը: Եվ իսկապես, տասնյակ մատյանների գրառումներից պարզ է դառնում, որ ստոգետնյա քարանձավն երազանքներ է իրականացնում: Հատկանշական է, որ մատյանում կային գրառումներ, թե ինչպես է մայրն այցելել այստեղ, երազանք պահել և 25 տարվա կորցրած որդուն գտել, իսկ երիտասարդ կինը 6 տարի չհղիանալուց հետո այցելել է և մեկ ամիս անց իմացել, որ մայրանալու է: Տիկին Տոսյան ասաց, որ մարդիկ եկել ու չափել են «Երազանքի վայր» կոչվող հատվածը, որի մագնիսական դաշտը չափազանց դրական է ազդեցությամբ: «Հերթական քանդակը երբ վերջացնում էր, հարցնում էի՝ Լյովա, բա հաջորդն ի՞նչ ես անելու, ասում էր՝ «Չգիտե՛մ, կասեն»: Մի անգամ էլեկտրականությունը անջատվել էր, սարսափած հասա տուն, տեսա՝ բարձրացել է: Զարմացա, թե ինչպե՞ս է կարողացել ճանապարհը գտնել: Ասաց՝ «Տոսյա, ես երբ փակում եմ աչքերս, քարտեզն աչքիս առջև է գալիս: Ես հետևեցի մի լույսի, որն ինձ օգնեց վեր բարձրանալ»: Ամուսնու անհագիստ քնին ծանոթ էր, թեև օրվա ընթացքում 4 ժամ էր վարպետ Լևոնը քնում: Տիկին Տոսյային միշտ զգուշացնում էր, որ գետնափոս իջնելիս անպայման բարձրաձայն բարևի, իսկ դուրս գալիս՝ հրաժեշտ տա: Կինը զարմանում էր, հարցեր տալիս, բայց վարպետ Լևոնը ուզում էր, որ կինն իր սրտով անի: Աստվածավախ վարպետին երբ հարցնում էին, թե ե՞րբ է հավատացյալ դարձել, պնդում էր, որ խաչն իր ճակատին է ծնվել: Մահից առաջ էլ խնդրել էր, որ թաղելիս գործիքներից իր հետ դնեն: Կատակելով, թե՝ «վերևում» էլ գործ կա անելու: Տուրիստներից մեկն էլ վարպետի գործիքի համար 20 000 դոլար է ցանկացել վճարել, բայց տիկին Տոսյան մերժել է: Ամուսնու ամեն մի իր պահում է աչքի լույսի պես: Տիկին Տոսյան ամուսնու մահը ծանր է տանում: Ապրում է միայնակ՝ իր երկու կատուների հետ, բայց 4 դուստրերն ու 12 թոռները հաճախ են տատին այցելում, անգամ զբոսաշրջիկներին իրենք են ուղեկցում: Կինն ասում է, որ երազին այցի չի գալիս, բայց շատ է ուզում, որ ամուսինը գա, խորհրդով օգնի: Ամուսնու մասին խոսելիս տիկին Տոսյայի աչքերը փայլում են, ապա արցունքները չեն թողնում, որ երկար խոսի. «Նրա մահից հետո ասես թևերս կտրեին… Այնքան էի լացել, որ եկել էր աղջկաս երազին ու ասել, որ դադարեմ լացել իր համար, որ նրա տեղը լավ է: Այս տունը միասին ենք կառուցել, 40 տարի միասին ենք ապրել, ընտանիք ստեղծել, լավ ու վատ օրեր տեսել և հիմա կարոտում եմ առանց նրա…»,-ասում է նա: 2005թ. ՀՀ անձավագիտության կողմից վարպետ Լևոնն արժանացավ «Վաստակավոր քարանձավախույզ» կոչմանը: Վարպետի մասին գրել ու տեսագրել են տասնյակ լրատվամիջոցներ, իսկ փաստագրական ֆիլմ պատրաստեցին ռուսները, որը կոչվեց «Լաբիրինթ»: Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էլ իր «Քրմուհի» ֆիլմի որոշ կադրեր այստեղ է տեսագրել: Ստորգետնյա թագավորությունը տեսնելու համար Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից հայտնի ու անհայտ մարդիկ են գալիս. հետաքրքրասերների պակաս թանգարանը երբեք չի ունենում:

Մշեցի  (Անի Կարապետյան)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/20/277719.html

Անմահական խաշը (տեսանյութ)

Հայկական ավանդական ու իմ սիրելի կերակրատեսակներից է խաշը:

Ասում են, թե խաշը ‹‹չի սիրում›› երեք  Կ տառով սկսվող ‹‹երևույթներ››՝

Կին         (Կինը լավ չէ, որ սխտոր ուտի )

Կոնյակ  (Խաշն ուտում են բացառապես օղի

համտեսելով )

Կենաց   ( Կենացները երկար են լինում, իսկ

խաշ  հարկավոր է տաք ուտել)

Հ.գ. Կանանց մասին տարբերակն ինձ համար անընդունելի է 🙂

Օձունի երեխաները (տեսանյութ)

Այս ամռանը կամավորական աշխատանք էի անում Լույս հիմնադրամի` Զարգացնենք Հայաստանը ծրագրի շրջանակներում:

Տարբեր առիթներով լուսանկարում էի և այնպես ստացվեց, որ մեծ մասը երեխաներին լուսանկարեցի:

Այն Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսաշարի տեսքով`

Մոնտաժը ` Մարկ Հովհաննիսյանի

Օձունի փոքրիկ գեղեցկուհին

Լիլիթը Օձունի ամենաշնորհալի բալիկներից է: Նա հաճախ է լինում Օձունի եկեղեցում. մյուս բալիկների հետ, լսում Տեր Վրթանեսի պատմած Աստվածաշնչից հատվածներ….”Եդեմ” նկարը նա նվիրեց ինձ 🙂

Հայ գիմնաստները (տեսնյութ)

Իմ փոքրիկ Հայաստանն ունի Մեծ հաղթանակները…որոնցով պետք է հպարտանալ, հիշել ու պահպանել…

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը շարունակում  է մարզել տաղանդաշատ մարզիկների, ովքեր դեռ նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ  պիտի բերեն Իմ Հայաստան…

Հայկական ավանդական հարսանիքները(տեսանյութ )

Գեղեցիկ ու հարուստ ծեսերով են եղել հայկական ավանդական հարսանիքները: Ցավոք, այսօր, չնչին բաներ են պահպանվել այդ հիասքանչ արարողություններից…

Հայկական տարազ

 

 

Հ.գ. Տեսնյութում օրինակներ են բերվում , թե ինչպես էին  Սասունում անցկացվում ավանդական հարսանիքները:

 

A Small Paradise Called MUGHNI

The sun in that place always greets visitors with a kiss. Time in that place comes to a halt. The church bells in that place make the flowers bow their heads. One of Armenia’s sacred sites is in that place, the Church of St. Gevorg in Mughni.

Mughni by Msheci

The Mughni church is surrounded by a heavenly garden maintained and taken care of by some village people, not for payment.

While we were strolling in the courtyard and helping ourselves to the wet nuts of the walnut-tree, we were joined by the pastor of the church, Father Yeghishe  Barseghian. He told us that he takes part in the grape harvest every year and, as the church tradition has gone for centuries, performs the blessing of grapes in the courtyard of the monastery.

In the Middle  Ages the monastery was quite famous for the relics of St. Gevorg (St. George), one of the Pan-Christian Saints. The churchof St. Gevorgwas built on the site of an earlier edifice as one of the remarkable structures of 17th century Armenian architecture. The first reference to the church can be found in two records, the copies of which date back to 1278 and1280. A perpetual fire burns near the relics of the Saint with an entrance limited to those who bear the name Gevorg. Only those people are allowed to add oil to the fire.

St. George, by Msheci

The Monastery of Mughni was rebuilt in the 17th century. From 1632-1655, the prior of the monastery, Bishop Martyros demolished the old church and built a new four-pillared church with adjacent structures and walls. Unfortunately, that church did not survive long since it was assembled with untreated stone. In 1664, the new prior of the monastery and the cousin of Bishop Martyros, Hovhannes, who was one of the outstanding religious figures of the time, sanctioned the complete demolition of the unsightly old church and proceeded with the construction of a new one with finished stone, sponsored by Hakob Jughayetsi. The construction was accomplished in 1670. The church we see today is in the shape it was built back then, only with partial renovations.

St. George in Armenia, by Msheci

TheChurchofSt. Gevorgis located in the central part of the monastery complex enclosed within a mighty wall. Adjacent building stand closer to the walls including the refectory, the warehouse and a freshwater spring. The church itself is a rectangular domed basilica made of tuffa stone with incredible black and orange hues. Concurrently

With the church, the hall with the triple-dome rotund bell tower and twelve pillars were built. Special attention was given to the tympanum of the western portal decorated with an ornament of luxuriant foliage and vases typical of West European baroque style, allegedly reflectingArmenia’s trade ties withWestern Europe.

Interestingly, as opposed to other medieval structures of this kind that have window openings towards the four corners of the world, the windows at Mughni do not obey this rule. The distinctive striped drum below the conical cupola is externally decorated with five belts of orange-red stones and, alternating above the windows, the carvings of the Cross and the symbols of the Four Evangelists; man, bull, lion and eagle.

The Mysteries of Mughni

There are several cross- tones in the backyard. The oldest of them dates back to 932 and the newest one was carved in 1975. My steriously enough, this last “Khachkar” was placed in the yard at night, and therefore nobody knows who by.

A secret passageway, one kilometer long, was built from Mughni to the Kasakh Rivercanyon to serve for escape in dangerous situations, to save the manuscripts and to carry water to the monastery.

In older times the church was a legendary sacred site. People with various diseases have healed themselves in the church. Allegedly, even Muslims have come here to make sacrifices.

The Churchof  St. Gevorg has a Sunday school today. It also has a newspaper that leads the struggle with sectarianism. During our conversation, Father Yeghishe recalled that in older days it was extremely difficult to bring the Shlushkan Gospel (also know as the Mughni Gospel, 11th century) to Mughni from Matenadaran, the institute andMuseum ofAncient Manuscripts. Now it is brought every year.St. Gevorg’s Day is observed on the last Saturday of September.

A nice tradition is observed here. Before deciding to get married, young couples visit theChurchofSt. Gevorgto get the Saint’s blessing and only then go home to break the news to their parents.

                                                                                                                                                                                                               Msheci (Ani Karapetyan)

Հայկական արծաթագործություն (տեսանյութ)

Հայկական ոսկերչություն (տեսնյութ)

 

Հին Հայաստանում ոսկերիչները ստեղծում էին բացառիկ ու շքեղ զարդեր: Արվեստի այս ճյուղն, առ այսօր զարգացած է Հայաստանում և հայերն առաջատար ոսկերիչներն են համարվում ամբողջ աշխարհում: Դրա վկայությունն է այն պատվելի մրցանակներն ու բարձր գնահատականները, որոնք հայ ոսկերիչները ստանում են այլազգի ներկայացուցիչներից:

Մի փոքր հայ ոսկերչության պատմությունից…