Առանց թուրքական ապրանքի (տեսանյութ )

 

Հայաստանյան խանութներում այսօր բազմաթիվ և բազմատեսակ են թուրքական ապրանքները։ Դրանց ներմուծման ու սպառման դեմ հայ հասարակության մի մասը պայքարում է արդեն երկար ժամանակ։ Որպես թուրքական ապրանքից հրաժարվելու գլխավոր հիմք նշվում է այն, որ դրանք Հայաստան ներմուծելով ու սպառելով՝ ուղղակիորեն ֆինանսավորվում է թուրքական, հետևաբար նաև՝ ադրբեջանական ռազմաարդյունաբերությունը։ Ջուր չլցնել թշնամու ջրաղացին. սա է նպատակը։ Սակայն սա չի խանգարում երկու երկրների տնտեսական հարաբերություններին: Չնայած Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է, ապրանքաշրջանառությունն այս երկրների միջև երբևէ չի դադարել:

Թուրքիայից Հայաստան ներմուծումը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե Հայաստանն այլևս որևէ ապրանք չներկրի հարևան երկրից՝ Թուրքիայի համար դա զգալի կորուստ չի լինելու:

 

This slideshow requires JavaScript.

Մինչդեռ Հայաստանի համար տնտեսական կապերը բոլորովին խզելու հետևանքով կարող է որոշ ապրանքների դեֆիցիտ առաջանալ և գնաճ գրանցվել: Հայաստանի արդյունաբերությունը չի բավարարում սպառման մակարդակը, իսկ այլ երկրների արտադրության նույնանուն և նույն որակի ապրանքները մի քանի անգամ ավելի թանկ են թուրքականից:

https://cdn.knightlab.com/libs/juxtapose/latest/embed/index.html?uid=4faa5e44-3257-11e7-a6aa-0edaf8f81e27

 

https://cdn.knightlab.com/libs/juxtapose/latest/embed/index.html?uid=5c0af262-3238-11e7-a6aa-0edaf8f81e27

Advertisements

Ինչպե՞ս պատրաստել ժինգյալով հաց (տեսանյութ )

Մշեցի / Msheci

Մշեցի / Msheci

Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ,
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ,-
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ:
Ձեթը շաղեմ ու շաղախեմ,
Խմոր հունձեմ, գնդեր թրծեմ,
Գնդեր հարթեմ, կանաչ լցնեմ,
Տեփեմ,
Ծեփեմ,
Բովին եփեմ…
Դառնա թխած,
Շահած-պահած
Ժենգյալով հաց:

Գուրգեն Գաբրիելյան

 

 

 

 

 

Գեղեցկության չափանիշները (տեսանյութ)

Standards of beauty_msheci

Ադամանդե Հարսանիք (տեսանյութ)

Մեր օրերում տասնյակ տարիներ միմյանց հետ ապրող մարդկանց կարելի է հերոսներ համարել: Այս հրաշալի զույգը ավելի քան 60 տարի միմանց հետ են սիրով, ջերմությամբ ու պատկառանքով:
Սա մի հրաշալի, երանելի օրինակ է, բոլոր երիտասարդների համար 🙂

msheci-adamande harsaniq

Անմահական խաշը (տեսանյութ)

Հայկական ավանդական ու իմ սիրելի կերակրատեսակներից է խաշը:

Ասում են, թե խաշը ‹‹չի սիրում›› երեք  Կ տառով սկսվող ‹‹երևույթներ››՝

Կին         (Կինը լավ չէ, որ սխտոր ուտի )

Կոնյակ  (Խաշն ուտում են բացառապես օղի

համտեսելով )

Կենաց   ( Կենացները երկար են լինում, իսկ

խաշ  հարկավոր է տաք ուտել)

Հ.գ. Կանանց մասին տարբերակն ինձ համար անընդունելի է 🙂