Ճամփորդական Նոթեր 12. «Իմ սև սիրտը,քո՝ why don`t u love me?))»

Travel_notes_12

Շատ դժվար է կարկատել պատառոտված կտորը ուր մնաց կարողանաս կարկատել մաս մաս եղած սիրտը, որի վերքերը դեռ թարմ են ու ցավոտ:
Իրականում հեշտ է փախչել ամեն ինչից ու ամեն մեկից, բայց ո՛չ ինքդ քեզանից…Ինձ և նրան այլևս բաժանում էին ոչ միայն 2799 կիլոմետր…այլև ընտրություն…
Ամեն անգամ, երբ օտարազգի ընկերներս հարցնում էին անձնական կյանքիցս ես լաց էի լինում,որովհետև վերքերս դեռ բաց էին: Մարդիկ տարիների ընթացքում հազվադեպ են արմատապես փոխվում և եթե դու զգացմունքային ես դժվար թե տարիներ անց սառը դատող տեսակ դառնաս:
Կանայք և տղամարդիկ յուրովի են մոռանում սերը: Մինչ տղամարդիկ նետվում են այլ կանանց գիրկը՝ մխիթարվելու, կանայք  նստում են տանն ու տառապում օր ու գիշեր լաց լինում և հետո փոխում սանրվածքը կամ մազերի գույնը,ինչը նշանակում է՝ « Զգուշացեք ես վերադառնում եմ»))
Հետաքրքիր մի բան եմ նկատել, օտար երկրում ապրող մարդիկ, մանավանդ , երբ դեռ մշակութային շոկն անգամ չեն հաղթահարել մի տեսակ հակված են նոր հարաբերությունների, սիրո… չգիտեմ, թե ի՞նչ կարծիք ունեն այս մասին անգլիացի գիտնականները, բայց փաստը մնում է փաստ, որ օտարության մեջ հարազատ հոգի փնտրելը դառնում է անհրաժեշտություն:
10615571_938393246179749_880398480119956288_n
Այ օրինակ, թրքուհին մեկ տարվա ընթացքում հասցրեց 3 հոգու սիրահարվել,(որոնցից մեկը քիչ մնաց ինքնասպանություն գործեր), իսկ ես նայում՝ անկեղծ նախանձում էի, որովհետև իմ սերը նման է փղի հղիության)))))
Դեկտեմբերի վերջն էր, բոլորը առիթ էին փնտրում տանը մնալու , իսկ ես պատրվակներ էի ստեղծում տանից թռնելու համար….բացի այն, որ տանը 11 հոգով էինք, հյուրերն էլ մի կողմից, ինչ տեսակի ու ազգության մարդ ասես կար, այնպես որ ամեն քայլափոխի ինչ որ մեկին հանդիպում ես, անձնական տարածքը նեղանում է, որից նյարդացնում էի:
Ուդվորհեյը ամենամոտ քաղաքն էր մեր քաղաքին, կրկին հունգարական: Այնտեղ հաճախ էինք SPA այցելում, իմ օնլայն փաթեթները ուղարկում էին Ուդվորհեյի փոստ, այնպես որ ես հատուկ արտոնություն ունեի գործից բացակայելու և Ուդվորհեյ գնալու համար:
Հերթական անգամ փոստից նամակ ստացա, որ ծանրոց ունեմ: Օֆիսի տղաներն ասացին, որ մեքենա կա  Ուդվորհեյ գնացող և Նոյեմիին ու ինձ կհասցնի տեղ:
Դե քանի որ ավտոստոպ չէի անելու, անշտապ նախաճաշեցի ու իջա օֆիս, որը մեր մեծ տան առաջին հարկում էր: Քիչ անց ներս մտավ վարորդը, բարևեց բոլորին և ասաց որ մեքենան պատրաստ է :
Ամբողջ ճանապարհին կանաչաչյա երիտասարդը մեքենայի հայելիով հետևում էր ինձ և միաժամանակ շաղակրատում Նոյեմիի հետ: Եվ քանի որ ոչինչ չէի հասկանում զրույցից, նրանք էլ բավականաչափ քաղաքավարի չէին, որպեսզի գոնե թե անգլերեն խոսեին ես հագա ականջակալերս ու թաղվեցի իմ մտքերի մեջ: Մարմնով մի վայրում, իսկ մտքերով շատ հեռու՝ Հայաստան կոչվող պուճուր ու տաքուկ երկրում…
Զոլտանը մեզ հասցրեց փոստ, մի ժամ անց վերադարձավ և առաջարկեց սրճել:
Սրճելու ընթացքում Նոյեմին անհետացավ և Զոլծին անցավ «գրոհի»: Նոյեմիից արդեն իսկ տեղեկանալով, որ ակումբ եմ փնտրում ծնունդս նշելու համար՝ առաջարկեց իր օգնությունը…
Երբ հասանք տուն 10 րոպե անց Նոյեմին  գրեց, որ Զոլտանն իմ հեռախոսահամարն ու ֆեյբուքի էջն է ուզում:
Բարկությանս չափ ու սահման չկար, որովհետև այդ օրվանից սկսած իմ անձնական կյանքն ու նորելուկ երկրպագուն դառնալու էին ոչ միայն տան քննարկվող առարկան, այլև օֆիսի աշխատակիցների բամբասանքի թեման:
Հունգարացի երիտասարդը համառ էր, ինձ ամեն օր հրավիրում էր կամ զբոսնելու կամ թեյելու հետո դասական տարբերակները, երբ չանցան դիմեց էքստրիմի ու վայրի խոզի որսի հրավիրեց: Ամեն բան կարող էր գեղեցիկ սկսվել, եթե միայն իմ ու նրա արանքում չլիներ մեկը, որին ոչ տեսնել կարելի է ոչ էլ շոշափել, բայց որ նա արգելում էր մտածել անգամ ուրիշի մասին…
Ես փորձեցի մտքով ղեկավարել սիրտս, բայց չստացվեց … երբ վստահ ես որ նրան ում սիրում ես երբեք քոնը չի լինելու ու գիտես նաև, որ նա առանց քեզ շատ լավ է իրեն զգում՝ ինքնախարազանումը դառնում է հիմարություն…
Զոլծին որոշել էր, որ իմ հետ Հայաստան է գալու, փայտե սրտիկներ էր փորագրում ու նվիրում, մոր պատրաստած խոտաբույսերով թուրմն էր հյուրասիրում, ամեն օր մեր տան դիմաց թափառում, խնդրում որ լուսաբացը միասին դիմավորենք՝սարի գլխին…ինչպես հունգարացիներն են ասում՝ ռոմանտիկո՜ւշ:
Հետաքրքիր է, որ եվրոպացի տղամարդիկ չեն վախենում «հիմար» թվալ աղջկա աչքերում: Այն ինչ մեր հասարակությունում ծաղրանքի է արժանանում, եվրոպական շատ երկրներում նորմալ է ու գնահատելի:
Տղամարդու «տղամարդկայինությունն» այստեղ չի որոշվում նրա մազի երկարությամբ կամ փիրսինգի առկայությամբ, այստեղ չկան գենդերային կարծրատիպեր, որն ինչ խոսք ավելի է հեշատցնում կյանքը…ու գրողը տանի, որքան հանգիստ է կյանքն առանց անիմաստ բարդույթների ու հասարակության հանդեպ վախի, բամբասանքի…
Ամեն դեպքում, իմ ու Զոլծիի միջև ոչինչ չստացվեց, անգամ ընկերություն ( թեև ինչ ասել է ընկերություն տղամարդու և կնոջ միջև lool):
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ հաշվարկով ամուսնություններն ամենաամուրն են, որովհետև հիմքում չոր հաշվարկ է, գուցե, բայց իմ գլխում էմոցիաներ, այլ ոչ թվեր էին…

Ճամփորդական Նոթեր 11 . «Խենթ ու կրքոտ աղջիկը»

Advertisements

Հայկական Սինգապուրը (Մաս 2)

 

Raffles. հայկական ձեռագիր

Սինգապուրի ամենահայտնի Raffles 5 աստղանի հյուրանոցի հիմնադիրները  ‹‹Սարգիս եղբայրներ››-ն  են՝Մարտին, Տիգրան, Ավետ, Արշակ Սարգսյանները:
Այն հիմնադրվել է  1887թ. դեկտեմբերի 1 –ին: Հյուրանոցային համալիրը կառուցված է  հին անգլիական ոճով ( Սինգապուրն Անգլիայի գաղութն է եղել 1824թ.-ից մինչև 20-րդ Raffles 5.jpgդաչի կեսերը) և իր մեջ ներառում է թանգարան, կինոթատրոն, այգի, որը Վիկտորիա թագուհու ժամանակների ոճով է կառուցված: Հայերի հիմնադրած հյուրանոցի այցելուների թվում են եղել համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ՝ Չարլի Չապլինը, Էլիզաբեթ Թեյլորը, Ջին Հերլոուն, Մայքլ Ջեքսոնը, Անգլիայի Ելիզավետա թագուհին, Սոմորսետ Մոեմը ու Ռեդյարդ Քիպլինգը և այլք:

 

Սինգապուրի հայկական  եկեղեցին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին Սինգապուրում կառուցված առաջին եկեղեցին է (1834-1835 թվականներ) :1836թ.-ի մարտի 26-ին այն օծվել է սուրբ Գրիգոր Սուսավորչի պատվին: Իռլանդացի ճարտարապետ Ջորջ Քոուլմանի նախագծով կառուցված այս եկեղեցին համարվում է հեղինակի լավագույն ստեղծագործություններից մեկը: Եկեղեցին Սինգապուրի ամենահին կառույցներից մեկն է, որը պահպանվում է պետության կողմից:

light-up-festival
Ճանաչվելով ճարտարապետական գլուխգործոց՝եկեղեցին 1973-ից հռչակվել է իբրև ազգային հուշարձան: «Հոգևոր հանգստություն քաղաքային քաոսի ուղիղ մեջտեղում», «Գողտրիկ վայր, որը շնչում է պատմությամբ», «Հիասքանչ եկեղեցի» և այլն. Այսպես են բնորոշում մեր եկեղեցին Սինգապուր այցելած  հյուրերն իրենց տուրիստական բազմապիսի ու բազմատեսակ գնահատականներում:

 

Հայկական մատնահետքեր Սինգապուրի պետական խորհրդանիշի վրա

Սինգապուրի պետական խորհրդանիշ համարվող խոլորձի տեսակը հայտնաբերել է  ծաղկաբույծ  Աշխեն Հովակիմյանը,ով հայտի է Ագնես Ջոակիմ անվամբ (1854-1899): ‹‹Վանդա Միսս Ջոակիմ ›› անունը կրող խոլորձի տեսակը հայտնի է նաև ‹‹Սինգապուրյան խոլորձ›› կամ ‹‹Ալոհա արքայադստեր խոլորձ›› անվամբ:

Vanda Miss Joaquim - 1st Local Singapore

‹‹Վանդա Միսս Ջոակիմ ››

Միայն 1983-85 թվկաններին մեր հայրենակցուհին մասնակցում է սինգապուրյան ամենամյա երեք ցուցահանդեսների և  27 անգամ արժանանում առաջին, 15 անգամ՝ երկրորդ տեղի մրցանակին:1899-ին, մահից երեք ամիս առաջ, Ագնես Ջոաքիմը հերթական անգամ մասնակցում է ցուցահանդեսի և ներկայացնում է իր կողմից աճեցրած խոլորձը, որը 1981թ.-ին դառնում է Սինգապուրի խորհրդանիշը:

3037871282_0fd2013a6d_b
Մեր հայրենակցուհու հայտնաբերած խոլորձը կարող եք տեսնել Սինգապուրի բուսաբանական այգում:

ՍԻՆԳԱՊՈՒՐ քաղաք-երազանք (Մաս 1)

Անդրադարձը՝ Անի Կարապետյանի
Նյութը տպագրվել է el ամսագրում:
Նյութերի օգտագործման դեպքում, հղումը msheci.wordpress.com-ին պարտադիր է:

Առանց թուրքական ապրանքի (տեսանյութ )

 

Հայաստանյան խանութներում այսօր բազմաթիվ և բազմատեսակ են թուրքական ապրանքները։ Դրանց ներմուծման ու սպառման դեմ հայ հասարակության մի մասը պայքարում է արդեն երկար ժամանակ։ Որպես թուրքական ապրանքից հրաժարվելու գլխավոր հիմք նշվում է այն, որ դրանք Հայաստան ներմուծելով ու սպառելով՝ ուղղակիորեն ֆինանսավորվում է թուրքական, հետևաբար նաև՝ ադրբեջանական ռազմաարդյունաբերությունը։ Ջուր չլցնել թշնամու ջրաղացին. սա է նպատակը։ Սակայն սա չի խանգարում երկու երկրների տնտեսական հարաբերություններին: Չնայած Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է, ապրանքաշրջանառությունն այս երկրների միջև երբևէ չի դադարել:

Թուրքիայից Հայաստան ներմուծումը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե Հայաստանն այլևս որևէ ապրանք չներկրի հարևան երկրից՝ Թուրքիայի համար դա զգալի կորուստ չի լինելու:

 

This slideshow requires JavaScript.

Մինչդեռ Հայաստանի համար տնտեսական կապերը բոլորովին խզելու հետևանքով կարող է որոշ ապրանքների դեֆիցիտ առաջանալ և գնաճ գրանցվել: Հայաստանի արդյունաբերությունը չի բավարարում սպառման մակարդակը, իսկ այլ երկրների արտադրության նույնանուն և նույն որակի ապրանքները մի քանի անգամ ավելի թանկ են թուրքականից:

https://cdn.knightlab.com/libs/juxtapose/latest/embed/index.html?uid=4faa5e44-3257-11e7-a6aa-0edaf8f81e27

 

https://cdn.knightlab.com/libs/juxtapose/latest/embed/index.html?uid=5c0af262-3238-11e7-a6aa-0edaf8f81e27

Ճամփորդական նոթեր 9. Աննիկա Տրալլալան

Գիշերվա ժամը երկուսն էր, երբ հասանք տուն: Հոգնած էի ու լարված, երկու օր չէի քնել, ինձ տուն հասցնող տաքսիստը վայրենու պես էր վարում մեքենան, ես օտար երկրում էր ու օտար տանը, որը ավելի ուշ պիտի դառնար իմ կյանքի ամենաջերմ անկյուններից մեկը: Ինձ դիմավորեցին թրքուհին, հունագարացի տղան, ով արդեն գրավել էր ինձ  համար նախատեսված սենյակը և նա՝ Աննիկան: Զարմացա, որ քնած չեն, ասացին, որ ինձ էին սպասում:
-Սոված չե՞ս:
-Հոգնած եմ, բայց մինչ քնելը թեյ կխմեմ,եթե հնարավոր է:
-Հիմա, ես քեզ խոտաբույսերով թեյ կպատրաստեմ,-ասաց Աննիկան ու գործի անցավ: Աննիկայի հետ մեր մտերմությունը սկզբնական շրջանում չէր ստացվում: Թերևս միակ պատճառը ես եմ: Մինչ մտերմանալը, ես երկար ժամանակ ուսումնասիրում եմ մարդկանց, նրա խոսքերը համեմատում արարքների հետ, անկեղծության աստիճանն ու հոգու մաքրությունը…չէ, ես սուրբ չեմ, բայց հոգիս ամեն մարդու առջև էլ չեմ բացում  կյանքն ինձ ապացուցել է, որ իրավացի եմ: Աննիկան խմել շատ էր սիրում, մեռնելու աստիճան կարող էր հարբել ու տաքացած գլխով նրա կանաչավուն աչքերը դիվային փայլ էին առնում: Աննիկան չէր սիրում, որ նրան չեմ ընկերակցում խմելիս, ծխելիս,  ենթադրում էր, որ դիտմամբ հեռու եմ ինձ պահում, որ գոռոզ եմ: Մի բան էր ինձ միշտ զարմացնում ու հիացնում Աննիկայի մեջ: Անկախ գինովցածության աստիճանի նա առավոտյան ամենավաղն էր արթնանում և աշխատանքում պարտաճանաչ էր:
-Աննիկա, եթե ես քո չափ կարողանայի խմել, առավոտյան ի վիճակի չէի լինի այդքան թարմ ու գործնական լինել ինչպես որ դու ես:
-Մենք գերմանացիներս այսպիսի խոսք ունենք՝ եթե խմել կարողանում ես պիտի կարողանաս և աշխատել: Աննիկան սիրում էր իշխել,հպարտանում էր իր գերմանական ծագումով, նա մեր տանը ծագած  յուրաքանչյուր հարցը փորձում էր կառավարել,իրավիճակն իր ձեռքը վերցնել ու ենթարկեցնել ամենքին և ամեն ինչ իրեն…բայց ոչ ինձ և դա նրան հունից հանում էր: Չենթարկվելուս պատճառը ոչ միայն, որ  տեսակով հնազանդ չլինելս էր, այլ որպես լիդեր  կարճամիտ էր, որոշումներ էր կայացնում առանց հետևանքների մասին խորհելու: Նա ընդունեց ինձ այնպիսին ինչպիսին, որ կամ, իսկ ես նրան այնպիսին ինչպիսին, որ նա ուզում էր երևալ: Մենք խնդիրներ չունեցանք: Սուրբ Ծննդյան տոներին Աննիկան մեկնել էր Գերմանիա, իսկ ովքեր որ մնացնին Ռումինիայում որոշեցին Ամանորն ու ծննդյանս տոնը նշել Բուխարեստում: Տանը մնացել էին հունգարացիները և home party կազմակերպել տանը:  Հունվարի 3-ին վերադարձանք տուն, ջախջախված երկար ճանապարհից ու անընդմեջ երեկույթներից: Աննիկան մենակ էր վերադարձել տուն, մի քանի ժամ փողոցում սառչել էի ավտոստոպ անելիս ու կիսամեռ, մի կերպ  տուն էր հասել: Աննիկայի մոտ սուր ցավեր ու դողէրոցք էր սկսվել: Ընկերներս խուճապի էին մատնվել, բժիշկ գտնելն էլ բարդ էր, պետք է մյուս քաղաքից հասներ տուն: Մեծ, ընդարձակ սենյակում այս ու այն կողմ շորեր էին թափված: Անկողնու կողքին խմիչքի դատարկ շշեր ու ծխախոտի դատարկ տուփեր էին: -Աննիկա ի՞նչ  է պատահել: -Չգիտեմ, դողում եմ, փորս ցավում է …
-Հաց կերե՞լ ես:
-Ցավում է ստամոքսս , չեմ կարող…
Աննիկային երբեք այսքան խեղճացած չէի տեսել: Ենթադրում էի, որ անդադար խմել էր առանց մի բան ուտելու, իսկ ճանապարհին էլ սառել էր մեքենա սպասելիս: Հիշեցի 90 ական թվականները: Եռացրած ջուր լցրեցի շիշը,  հաց ու պանիր, տաք նանայով թեյ բարձրացրի սենյակ:
-Սա ոտքերիդ տակ պիտի մնա, մինչ Մայայի վերադարձը նրա ծածկոցն էլ կգցեմ վրադ, փորձիր այս թեյը խմել:
-Չեմ կարող:
-Կարող ես, խմիր ու սա էլ կեր: Կողքին բաց կոլայի շիշ էր: Արգելեցի խմել: Մի ժամ անց քիչ քիչ խելքի եկավ, իսկ մեր տանը նանայով թեյը դարձավ հայտնի բուժիչ հայկական թեյ: 407990_242405369161574_1442987719_n.jpg Աննիկան երազ աղջիկ էր: Երկար , շեկ մազեր ուներ նա, սպորտային, ձիգ կառուցվածք, խորամանկ, զմրուխտե աչքեր և առողջ մաշկ, կրակի կտոր էր շան աղջիկը))) Նրան չնկատելն անհնար էր, բայց Աննիկան կարողանում էր աննկատ մնալ հագնելով խամրած, կրկնակի լայն հագուստներ ու բոլորը սև կամ մոխրագույն:
-Աննիկա, եթե ես քո տվյալներն ունենայի…ա՜խ ինչ մոդելային կյանքով կապրեի Հայաստանում:
-Ես սովորական աղջիկ եմ, գերմանացիների համար՝ ցածրահասակ ու ոչնչով չառանձնացող արտաքինով:
Աննիկան  իսկական սրտակեր էր…Գերմանիայում  սպասում էր ընկերը, ում յուրաքանչյուր երկու շաբաթը մեկը այցելում էր, իսկ այստեղ՝ Ռումինիայում նա հանդիպեց Քլեմոյին, ֆրանսիացի երաժիշտին, ում հետ անցկացնում էր բոլոր հանգսյան օրերը: Եթե Աննիկան չէր այցելում նրան, ապա Քլեմոն էր գալիս մեզ հյուր ու սեր էին անում ոչ ավել ոչ պակաս՝ շեֆերի օֆիսում, որը արգելված գոտի էր մեզ համար, բայց մենք լուռ դաշինք կնքած օգտվում էինք՝ ով սեր անելու, ով սկայպով խոսելու, ով էլ սեղանի թենիս խաղալու համար: Մեր տանը բոլորը վստահ էին, որ նա ֆրանսիացուն է սիրում, բայց խեղճ երաժիշը ոչինչ չուներ նրան առաջարկելու, իսկ ընկերը կայացած տղամարդ էր…և Քլեմոյի սիրտը կոտրեց բուռն օրեր հետը անցկացնելով և նրան թողնելով: Անգամ գնալիս հրաժեշտ չտվեց խեղճին…
Վաղ գարնան երեկո էր, հուգարուհին ընկերների հետ դուրս էր եկել, թրքուհին սենյակում գիրք էր կարդում, ես ու Աննիկան էինք մնացել խոհանոցում: Ես նանայով թեյ էի խմում, նա էլ սառնարանից հանեց գարեջրի մեծ շիշն ու առաջարկեց խմել: Ինչպես միշտ հրաժարվեցի, բայց խոստացա, որ մի օր հետը հարբելու եմ շշմելու աստիճան: Այդ երեկո երկար խոսեցինք, Աննիկան պատմեց իր անհաջող սիրո պատմության մասին, երբ ընկերը պարբերաբար նրան ծեծում էր ու դանակով վնասում…պատմեց հոր հիվանդության ու աղճատված ընտանիքի մասին:
Աննիկան համարյա ոչինչ չգիտեր իմ մասին, ես էլ պատմեցի իմ դժբախտ սիրո պատմությունը, որը Ռումինիա գալով հույս ունեի ամոքել, պատմեցի մեր ընտանիքի դժբախտությունների մասին …միմյանց ցավը լսելով երկար լացեցինք, գրկախառնվեցինք, մտերմացանք, որն անհնար էր թվում… Ցավն ավելի է մտերմացնում մարդկանց, քան երջանկությունը….
-Անի, ես գաղափար անգամ չունեի, որ դու այսպիսինն ես…ես միշտ կարծել եմ, որ չոր ու հաշվենկատ ես…երբեք չէի կարծի, որ այսքան փխրուն հոգի ունես… Բա ..բա )) 10407833_984341271584946_2306013490980885148_n Աննիկան բացարձակ բուսակեր էր և ուտելու ժամանակ սիրում էր մեկնաբանություններ անել, որ այս կամ այն բանը առողջարար չէ: Ես սիրում էի բանավիճել նրա հետ այդ թեմայով ու հպարտանում էի Հայաստանի համով բնամթերքով: Աննիկան համեղ էր պատրաստում և հաճույքով էր հյուրասիրում իր կերակուրներից: Գերմանուհին մեզ համար միշտ գերմանական շոկոլադներ էր բերում ու զարմանաում, թե ինչու է այն երկու օրում վերջանում և ինչպես հնարավոր է 12 կտոր շոկոլադե մեծ սալիկները մեկ շաբաթում վերջացնել…մինչև որ համոզվեց, որ քաղցրակերների տանն է ապրում:))) Մի անգամ Աննիկան թակեց դուռս ու շփոթված ասաց.
-Ես քո կարիքն ունեմ, շուտով ընկերուհուս հարսանիքն է , իսկ ես ոչ մի կանացի շոր չունեմ հագնելու: Դու մեր տան թիթիզն ես, արի գնանք շոփինգի, մի բան գտնենք իմ համար:Կգա՞ս:
-Օ՜, մեծագույն հաճույքով,-ասացի ու շտապեցինք մեր քաղաքի ամենաթիթիզ բուտիկը, որի կողքով Աննիկան հազար անգամ անցել էր, բայց չէր նկատել: Մի քանի շոր փորձելուց հետո թևաթափ եղավ, ոչինչ չէր հավանում, թեև շորերը մեկը մյուսից գեղեցիկ էին նրա մարմնին նայվում:
-Աննիկա, սա փորձիր:
-Ո՜չ, սա իմ ոճը չէ…
-Չենք վերցնի, ուղղակի խնդրում եմ հագիր տեսնեմ,-համոզում էի, որովհետև վստահ էի սքանչելի տեսք է ունենալու: Հայելու մեջ ինքն իրեն նայեց, ժպտաց ու գլխով համաձայնություն տվեց: Համապատասխան կոշիկ ընտելուց հետո վերադարձանք  տուն: Խնդրեցի, որ հագնի, որ տան բոլոր անդամները տեսնեն: Տան տղաները խոսելու կարողությունը կորցրեցին Աննիկային առաջին անգամ կանացի տեսնելով:
-Մի կարևոր բան ես մոռացել:
-Ի՞նչ:
Մոտեցա, բաց թողեցի շքեղ մազերը,որոնք արևի պես փայլում էին, այնքան գեղեցիկ ու կանացի էր…
-Աննիկան մեր տան թաքնված ռումբն է: Աննիկա, եթե ընկերուհի չունենայի հարցերդ արագ կլուծեի,-կատակեց Դանիելը:
Ամեն անգամ Աննիկային նայելիս զարմանում էի բոլոր այն աղջիկների վրա, ովքեր Աննիկայի պես գեղեցիկ են, ցանկալի, բայց րոպե անգամ չեն գիտակցում դա …
Աննիկան  սիրում էր մեր կամավորական կյանքն ու տունը: Recycling and upcycling  էր նրա զբաղվածությունը, երբ պլասմասե և մետաղական մնացորդներին նա նոր կյանք էր տալիս և դպրոցական երեխաներին էլ սովորեցնում, որ թափոններից ինչպես կարելի է նոր, օգտական բան ստանալ.օրինակ պլասմասե շշերից՝ տոնածառ, զուգարանի թղթից՝ լուսամփոփ, զարդատուպ, զարդեր, պայուսակներ… 10846222_763075667100485_1116681962738360668_n Ցավոք Աննիկան չապրեց մեր տանն իր ծրագրի նախատեսվածի չափով: Մեջքի ցավերը այնքան սաստկացան, որ նա ժամանակից շուտ հրաժեշտ տվեց մեր խենթ տունն ու հեռացավ Գերմանիա, երբեմն իր մասին հիշեցնելով:
EVS interview with Ani-guest is Annic

Տաթեւիկ Հովհաննիսյան.“Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք”

Սիրով ներկայացնում եմ Ձեզ ջազի հայ թագուհու բացառիկ հարցազրույցը: Պատիվ ունեցա ոչ միայն ծանոթանալ, այլև հարցազրույց ունենալ նրա հետ Bravo.am-ի համար, որը այժմ վերահրապարակում եմ բլոգումս:

-Ծնվել եք երաժշտական ընտանիքում, Ձեր երաժշտական ուղին սկսվել է 11 տարեկանից: Արդյո՞ք ճակատագիր էր, թե՞ գիտակցված ընտրություն:

-Կարող է եւ երաժշտական ընտանիքում էլ մեծացած չլինեի ու ընտրեի այս ուղին, սա ճակատագրական հարց էր, այսպես էլ պետք է լիներ: Ես ծնվել եմ երաժշտությամբ, երգով, արվեստով, երգչուհի դառնալու համար:

-Փաստորեն հավատում եք ճակատագրի ուժին:

-Օ՜, այո, շատ…

-Երբեւէ չեք հայտնվել Ձեր հայտնի մայրիկի, կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանի շողքում: Ինչպե՞ս է հաջողվել պահել անհատականությունը, դառնալ “Խորհրդային ջազ վոկալի թագուհի”:

-Դա էլ ճակատագրական մի պատմություն է: Եղբայրս` ջութակահար, հայրս` երաժիշտ. ամբողջ ընտանիքով երաժիշտ ենք: Փոքրիկ էի եւ լսում էի մեր տանը հնչող երաժշտությունը՝ դասական, հայկական ժողովրդական, ջազ: Այդ տարիքում սիրեցի ջազն ու գրավվեցի դրանով: Բնավորությամբ դժվարություն փնտրող եմ, եւ Ճանապարհն ինձ տարավ այնպես, ինչպես նախանշված էր:
Tatevik_Msheci

-Շատ երկար է հայտնիների ցուցակը, որոնց հետ երբեւէ համագործակցել եք:Կա՞ արդյոք մեկը, ով “անհասանելի” արտիստ է Ձեզ համար եւ նրա հետ համագործակցելը երազի պես մի բան է:

-Անհասանելին մահացել է: Դաշնակահար Օսկար Փիթերոսնն էր, շա՜տ կուզեի, բայց նա մահացել է: Բոլոր երաժիշտներն անկրկնելի են, յուրահատուկ գանձեր են:

-Հանդես եք եկել աշխարհի ամենահայտնի բեմերում` օտարերկրյա հանդիսատեսի առջեւ: Տարբերվում են արդյո՞ք հայ հանդիսատեսը եւ մայրաքաղաքի բեմը մյուսներից:

-Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք. ե՛ւ փնովում ենք մեզ, ե՛ւ ուտում ենք իրար, ե՛ւ կռիվ ենք անում, բայց մի լավ բառ կա, որը հայերեն էլ չի, բայց տեղին է, որ ասեմ` թասիբ ունենք: Ես էլ եմ այդպիսին. եթե օտարազգի մեկը համարձակվի իմ ազգին քննադատել, կխեղդեմ: Մեր երաժշտությունը դրսի հանդիսատեսը չի կարող մեզ նման զգալ, բայց այն հրաշալի ընդունվում է ամբողջ աշխարհում:

Tatevik

-Աշխարհը ճանաչում է Ձեզ որպես “Էլլան Հայաստանից”: Որքանո՞վ է դժվար պահել այդ անունն այսքան տարիների ընթացքում:

-Բոլորովին չեմ ձգտում պահպանել այդ կոչումը, որ ստացա դեռեւս այն ժամանակ, երբ այստեղ սկսեցի երգել ջազ: Բնականաբար, ուսուցիչներ չկային, եւ պետք է սովորեի այդ մեծություններից, որոնցից մեկն էլ Էլլա Ֆիցջերալդն էր:

-Երբ մեկնեցիք Միացյալ Նահանգներ, արդեն իսկ “խորհրդային ջազ վոկալի թագուհին” էիք, սակայն հարցազրույցներից մեկում նշել էիք, որ սովորելու ցանկություն ունեիք: Ի՞նչ փորձությունների միջով անցաք, ի՞նչ սովորեցիք:

-Ջազն անծայրածիր է, մինչ օրս էլ սովորելու նյութ կա: Այս երաժշտությունն այնպիսի պատմություն, խորություն եւ տեխնիկա ունի, որ անընդհատ սովորում եմ: Չասեմ, թե դարձել եմ այնպիսին, ինչպիսին կուզեի… Փորձում եմ եւ այսօրվա դրությամբ կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ, այո՛, կցանկանայի Օսկար Փիթերսոնի հետ էլ երգել:

-Դուք նաեւ հայտնի եք որպես ուսուցիչ: Ի՞նչ կարծիքի եք, այսօր Էլլաներ ծնվո՞ւմ են:

-Ո՛չ, չի ծնվել եւ չի ծնվի: Գուցե ծնվի Լայզա կամ Ռոզա, բայց ոչ Էլլա կամ Մայլս Դեւիս: Նրանք աստվածաշնորհ եւ յուրահատուկ մարդիկ էին:

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Տաթեւիկ Հովհաննիսյան.“Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք”

Tatevik_Hovhannisyan.JPG

Մարտի 9-ը

 

 Քո նկարները մաշել էին իմ ամենօրյա զննումներից…և մի օր էլ անտանելի դարձավ այն, որ ես ունեմ քո նկարները, բայց չունեմ քեզ…ես այրեցի դրանք ու մոխիրները քամուն տվեցի:
Ականջներիս դեռ աղոտ  լսվում էին քո հավերժ սիրո խոստումներն ու խոստովանությունները…ու դրանք արձագանքներ էին ջրհորից հասնող, բայց ոչինչ չտվող:
Ես իմ սերը փոխարինեցի զզվանքով…այո՜, զզվանքով…հետո ատելությամբ և ապա անդառնալի արհամարհանքով…
Մինչ դու հույս ունեիր, որ քո միջի գեղեցիկն եմ հիշելու ես քեզ պարզապես թաղեցի այն հեռավոր, գարշահոտ  ճահճում, որտեղից ոչ ոք ու երբեք կենդանի չի վերադարձել:
Զարմանալի դինամիկա է կյանքը՝ հույզեր, ապրումներ, սեր ու շռնդալից անկում ցավոտ ասֆալտին…թմրած մի ամբողջություն թվացող կյանք և ապա վերածնունդ:
Իմ հիշողության մեջ ես քեզ ջնջել եմ փոխհատուցելով քեզ ՝ քեզ չհիշելով…

msheci_gravestone_տապանաքար

Սցենարիստ Աբգարը

Աբգարը ներս քաշեց ծուխն ու արագ նետեց ծխախոտի մնացուկն աղբամանի կողմը, բայց վրիպեց: «Էս հարցում էլ եմ անտաղանդ, ամեն անգամ վրիպում եմ»,-մտածեց նա ու շտապեց կանգառին մոտեցող «21» համարի երթուղայինը:
Աբգարը մասնագիտությամբ դերասան էր, բայց հեռուստատեսությունում աշխատում էր որպես սցենարիստ:

msheci_screenwriter_abgar
Միջնահասակ, նեղ թիկունքով և ալիքավոր մազերով Աբգարը 29 տարեկան էր, թեև սպիտակ մազերն ու մորուքը նրան 35 տարեկան տեսք էի տալիս, որից նա  ավելի լավ էր իրեն զգում:
Ամեն անգամ երթուղային նստելիս մտածում էր, թե ինչո՞ւ ավտոմեքենա չունի և ինչո՞վ է պակաս կոլլեգա Տիկոյից և հետո հիշեց, թե Տիկոյին ինչի համար են սիրում TV-ում մտքերը փոխեց այլ  ուղղությամբ:

-Հոպա՛ր, կանգառում կպահես,-հետևից լսվեց երիտասարդ աղջկա ձայնը և ամբողջ երթուղայինի հայացքը ուղղվեց աղջնակի կողմը: Աբգարի կողքի տատիկը չկարողացավ իրենց զսպել ու բարձր ասաց.

-Աղջիկ երեխեն էլ տենց կխոսա, հոպա՞ր…
-Քյառթու դեմք էր,-թունոտ նետեց թանձր շպարով, գլամուրի ձգտող աղջնակը:
Մինչ երթուղայինում սկսվեց կարծիքների փոխանակում, վարորդը հանդարտացրեց ուղևորներին.
-Եղբորս աղջիկն էր:

Որքան էլ նեղվեր Աբգարը երթուղայինով երթևեկելու համար՝ մեկ է հոգու խորքում խոստովանում էր, որ այստեղ է նա գտնում իր հերոսներին, ուսումնասիրում նրանց վարքը, խոսքը, կերպարները և սեփական ավտոմեքենան կարող էր կտրել իրեն այդ կարևոր օղակից:

11 տարի էր, ինչ Աբգարը մենակ էր ապրում Երևանում: Հոկտեմբերյան գնալ գալը ֆինանսապես ձեռնտու չէր և որոշեց մնալ Երևանում ՝ սովորել, նաև աշխատել:
Մարզից եկած երիտասարդը երկչոտ էր ու որոշ բարդույթներ ուներ, որոնք նա հաղթահարեց թատերական իստիտուտ ընդունվելիս:
Սկզբնական շրջանում հաճախ էին կատակում կուրսընկերները՝ ծխելու բան ուզում Աբգարից: Դե Աբգարն էլ պակասը չէր, մի անգամ չորացրած համեմ ու ծիտրոնը խառնեց ու հրամցրեց ընկերներին: Վերջիններս ոչ պրոֆեսիոնալ լինելով կուլ տվեցին խայծն ու ծխեցին ողջ խոտը, բայց ամենածիծաղելին  այն էր, որ 3-ից 2-ի մոտ սկսվեց հիստերիկ ծիծաղ ու գերակտիվ վարք:
-Բրատ էս ինչ լավ ապրանք էր:
-Դե մեր հայրենի հողն ու ջուրը ուրիշ են ուրի՜շ,-գոհ ասաց Աբգարը:
-Ապեր էլի կբերես, չէ՞:
-Բա ոնց, ասում էր Աբգարն ու խույս տալիս ծխելու թեմաներից, մինչև մի օր ձանձրացավ ու խոստովանեց, որ համեմունքներն են նրանց այդքան զվարճացրել:

Վերջին տարին Աբգարը մի կերպ ավարտեց ինստիտուտը:
Մի անգամ տղան չափից դուրս էր գինովցել և վերադառնալով իր դատարկ տունը, որոշեց աղջիկ որսալ ինտերնետում: Նայեց facebook-ում ով է online և սկսեց գրել Լառա Ռուբենյանին, որն իր գրգռիչ լուսանկարներով պայթեցնում էր instagram-ը ու Աբգարն էլ առողջ տղա էր, որը անտարբեր չէր կարող մնալ նման գայթկղիչ աղջնակի հանդեպ:
Ալկոհոլն իրենն արեց, տղան հավաքեց համարձակությունն ու գրեց.
-Լառա իմ անքնության պատճառը դու ես, հենց նայում եմ նկարներդ քունս փախնում է ու…

large
-Ու ի՞նչ
-Ու սկսում եմ այլ բաների մասին մտածել, ուզել….
Լառան իրեն չկորցրեց ու ուղարկեց իր մերկ ոտքերով լուսանկարը, որից Աբգարը կորցրեց իրեն:
-Մի գժվացրո՜ւ…,- գրեց Աբգարը ու շտապեց իր լուսանկարն ուղարկել Լառային:
Բացահայտ ակնարկով լուսանկարը Աբգարը առանց երկար մտածելու ուղարկեց, բայց ոչ թե Լառային, այլ Լարիսա Մամիկոնվնային, որն իր ռուսերենի դասախոսն էր :
Լարիսա Մամիկոնվնան մեծ պատմություն չէր սարքի լուսանկարից և գուցե հավատար տղայի արադարացումներին, եթե այդ պահին համակարգչի մոտ նա մենակ լիներ, այլ ոչ թե ամուսնու հետ:
Աբգարին երկար ժամանակ հիշում էին ինստիտուտում, որպես տարեց կանանց սիրահետողի…

-Աբգար հետ ենք ընկնում, այսօր հանձնես երկու սերիան, երկխոսություններն առանց  Թամարիկի կգրես, նա երկու օր չի գալու աշխատանքի,-առանց բարևի վրա տվեց սերիալի ռեժիսորն, պրոդուսերը:
Աբգարն ուզում էր մի քանի կծու բան ասել, բայց զսպեց ու գնաց աշխատելու: Ինչ էլ ասեր մեկ է Թամարիկի 3-րդ համարի կրծքերն ավելին էին անում, քան Աբգարի տաղանդը:
Պրոդյուսերը վատ տղա չէր, մի քիչ կնամոլ էր ու քասթինգներ անցկացնում էր սիրային նվաճումների շարքը համալրելու համար և դեր ստանալու համար տաղանդը այդքան էլ կարևոր չէր նրա համար:
Աբգարը միայն մեկ մոլորություն ուներ կյանքում, նա կարծում էր, որ նա անչափ տաղանդավոր է ու անփոխարինելի: Նա վստահ էր, որ գալու է այն օրը, երբ բոլորը կխոնարհվեն նրա տաղանդի առջև և թքած, որ հանուն դրա նա ևս 7 տարի պիտի աշխատի:
Կես գիշերն անց էր, երբ Աբգարը TV-ից դուրս եկավ ուռած աչքերով, իսկ ուղեղում մշուշ: Սոված ստամոքսը լռեցրեց հերթական ծխախոտն ու ոտքերն ուղղեց մայրուղի՝ հույս ունենալով տաքսի կանգնեցնել:
15 րոպե կանգնած մնաց փողոցում և ոչ մի ազատ տաքսի չերևաց, բայց տաքսու փոխարեն կանգնեց  տնօրենի քարտուղարուհու մեքենան, որն իր պես գործը նոր էր վերջացրել:
-Աբգա՜ր, նստիր,-անտարբեր ասաց Սոֆին ուղղելով 10 րոպե առաջ խառնված մազերը:

sofi
-Սոֆի ջան, նորմալ է, գնա ես տաքսիով կգնամ,- ասաց Աբգարը:
-Տաքսի դժվար գտնես, նստիր կհասցնեմ,-պնդեց Սոֆին ու Աբգարը չհակաճառեց:
Աբգարը չիմանալով ինչից սկսել զրույցը Սոֆիի հետ հարցրեց այն ինչ մտքով առաջինն անցավ:
-Սոֆի դաստակիդ տատուն վաղուց ես արել:
-Մի քանի ամիս է, լավն է չէ՞, բայց սա միակը չէ: Մարմնիս տարբեր հատվածներում տատուներ են,- բազմանշանակ նետելով հայելուն Սոֆին և ավելացրեց,- եթե ժամանակ ունես գնանք իմ տուն ցույց կտամ, համ էլ կոֆե կխմենք, շեֆն է Ամերիկայից բերել:
Աբգարը մտածեց, որ եթե մերժի վախկոտի տպավորություն կթողնի, իսկ արկածախնդրությունն առավել ուժգին էր քան վախը:
-Եթե քեզ հարմար է՝ գնանք:
Սոֆիի հետ հանդիպումը ճակատագրական դարձավ սցենարիստի համար: Սոֆին տատուներից ավել ցույց տվեց Աբգարին և դարձավ սցենարիստի մուսան:
Որոշ ժամանակ անց Աբգարը ընդգրկվեց TV-իի լավագույն նախագծերում, ամենապահանջված սցենարիստների շարքում դասվեց: Սոֆիի թեթև ակնարկներն ավելին արեցին, քանի Աբգարի 7 տարվա աշխատանքային փորձը:
Շատ խելք պետք չէր հասկանալու համար, որ Սոֆիի երկրորդ սիրականը լինելը և՛ օգտակար է և՛ վտանգավոր, որովհետև Սոֆին պատկանում էր շեֆին:
Շեֆը նոր խնդիր էր դրել սցենարիստի առջև.
-Ապեր ինձ նենց սերիալ ա պետք, որը կպայթեցնի բոլոր հնարավոր ռեյթինգները: Ինձ չի հետաքրքրում, թե դա ինչի մասին կլինի՝ բայց պետք է լինի ամենաքննարկվողը: Պարզ ա՞:
-Հա՛:
-Դե գնա աշխատի,երկու օրից մոտս լինես սինոփսիսով, Սոֆիին էլ ասա մոտս գա:
Սոֆիի անունից սիրտն ավելի արագ բաբախեց և ոչ թե վախից, այլ իրենց թվաց, որ Սոֆին երբեք այդքան իրենը չէր եղել՝ ինչպես այս պահին:
Իր և Սոֆիի հարաբերությունները հասան դրամատիզմի, երբ շեֆը մի քանի օր առաջ ասել էր հինգշաբթի երեկոյան բարձրացիր մոտս ՝քննարկման և մոռանալով դա Սոֆիին էր մոտը կանչել: Իսկ սցենարիստը ներս մտավ այն պահին, երբ շեֆը սեր էր անում իր սեղանին սցենարիստի սիրելիի հետ սցենարիստի սցենարների վրա:
Շփոթված սցենարիստը միայն ասաց.
-Կներեք,- ու դուրս գնաց շենքից:
Անընդմեջ զանգերին ու հաղորդագրություններին ոչ պատասխանեց, ոչ էլ ցանկություն ուներ էկրանին նայել, թե ով է:
Մի կողմից սցենրիստի տղամարդկային արժանապատվությունն էր խոցվել, բայց չէ՞ որ նա գիտակցում էր, որ եթե անգամ նա չէր տեսել Սոֆիին շեֆի գրկում դա  դեռ չէր նշանակում, որ նման բան տեղի չի ունենում առհասարակ:
Նա այլևս չխոսեց Սոֆիի հետ և տեղափոխվեց մրցակից TV-ի աշխատելու:
Թվում էր, որ կյանքը հարթվում է, բայց…
«Ամերիկյան երազանք»-ի տենդը նրա կողքով էլ անտարբեր չանցավ:
Աբգարը որոշակի ջանքերից հետո հայտնվեց Լոս Անջելեսում, ուր իր կարծիքով հայկական գաղութը իրեն գլխի վրա պետք է, որ պահեր, բայց…
taxi.jpg

Բայց Աբգարը տաքսի էր քշում Լոսում ու հաճախորդներին ասում՝ ամբողջ կյանքս հո տաքսի չեմ քշել, սցենարիստ եմ եղել, սցենարի՜ստ…

Մորս

Երբ  Դու ժպտում ես Մա՜մ, քո աչքերում ես դեռ տեսնում եմ երեկվա ամոթխած, արևոտ, կյանքով լի աղջնակին…Սիրում եմ երբ դու ժպտում ես, որովհետև տարիներով ես կարոտ եմ մնացել Քո  քնքուշ ժպիտին …

20151004_192639

Մորս հետ

Հիշո՞ւմ ես, այն Ամանորը երբ մանկական ներկայացման էիր ինձ տարել ու հենց փոքրիկների  բարձրացա բեմ լույսերն անջատվեց, քաոս էր տիրում:  Ես սարսափելի վախեցա, թե քեզ կկորցնեմ  ու հիշո՞ւմ ես, թե  ինչպե՜ս մութ ամբոխի մեջ գտանք միմյանց Մա՜մ…:
Դեմքիդ ամեն մի ակոսը…ամեն մի գիծն ունի իր պատճառը, իր ցավը…օր օրի սպիտակող մազերդ տեսնելիս ուզում եմ կանգնեցնել ժամանակն ու Քեզ հավերժ երիտասարդ  տեսնել, իմ գեղեցկուհի Մայրիկ:
Աշխարհի երեսի ամենաանօգնական մարդ եմ դառնում , երբ Քո արցունքներն եմ տեսնում…
Մա՜մ, ես ամեն գիշեր լսում էի, թե ինչպես ես արտասվում Մորդ կորստի համար ու չգիտեի քեզ ոնց օգնեմ, ոնց  ամոքեմ ու ինձ մեղավոր էի զգում որ չեմ կարող ոչինչ անել…
Բայց ԴՈՒ  այն միակն ես , ով կարողանում է ամոքել վերքերս մի հայացքով, մի հոգատար խոսքով ու հպումով…Ինձ թև տվող, ինձ հուսադրող, իմ խենթությունները միշտ ներող Մայրիկ….հավերժ շնորհակալ եմ քեզ ինձ կյանք տալու, սիրել, փայփայելու համար…ու իմ կյանքում բոլոր հաջողությունները քոնն են, քանի որ Դու այն միակն ես, ով միշտ հավատում է իմ ուժերին…Իմ կողքին է:
Գիտեմ, ես այդպես էլ չեղա այն համեստ, խելոք աղջիկը, ում դու ուզում էիր տեսնել, բայց հավատա՜, որ այդ համեստ աղջկանից ոչ պակաս եմ քեզ սիրում իմ լույս…
Մա՜մ այս աշխարհում քո անուշ ձայնը, բարի աչքերը, քո քաղցր  ժպիտը ամենաթանկն են ինձ համար :
Ամեն անգամ վտանգի հանդիպելիս առաջինը մտածում եմ քո մասին Մամ…այլևս երբեք, երբեք, երբեք չեմ ուզում քեզ լացելիս տեսնել …քեզանով է ընտանիքս կանգուն, կայուն, ամուր, ջերմ ու սիրուն:
Մեր տան Աստվածուհի, մեր միակ լույս ու ճրագ…Աստծուց միշտ խնդրում եմ, որ երկար ապրես, միշտ կողքիս լինես…
Շնորհավոր ծնունդդ միակս…Մայրս…

Հ.գ. Մամ Քո տաք թիկնոցի կարիքը ես միշտ ունե՜մ…

Հորոսկոպի ամենախելացի նշանները

Zodiac-intellect

Խոյ
Ճարպին են ու արագ կողմնորոշվող: Նրանք կարողանում են ճիշտ տպավորություն թողնել շրջապատի վրա: Հազվադեպ, բայց և նրանց շրջանում կարելի է հանդիպել հանճարեղ մարդկանց: Միջին վիճակագրական խոյը կարող է ցանկացած ՝ անգամ անպետքական գիտելիքը գործնականում օգտագործել:

Ցուլ
Ցուլներն առաջին հայացքից դմբոյի տպավորություն կարող են թողնել, բայց իրականում դա այդպես չէ: Ավելի մտերիմ շփման ժամանակ կհասկանաք, որ նա խորգետ է: Նրանք սիրում են ամեն մի մանրուքը վերլուծել և դա նրանց առավելությունն է: Միակ թերությունն այս նշանի այն է, որ գիտելիքները գործնականում չեն իրականացնում:

Երկվորյակ
Երկվորյակները, կարդացած ու զարգացած մարդիկ են լինում: Սակայն ասես այլ ժամանակակահատվածում են ապրում: Իրենց գիտելիքները ճիշտ չեն կարողանում օգտագործել:

Խեցգետին
Խեցգետինները նույնպես խորագետներ են, ովքեր խնամքով թաքցնում են դա: Նրանց կարելի է դիմել ցանկացած խնդրով, քանի որ իրատես են ու կյանքային:

Առյուծ
Ցուցամոլ իտելեկտուալներ են: Նրանց գիտելիքները կարող է մակերեսային լինել և ավելի շատ ցույց են տալիս, քան գիտեն, սակայն դա երբեք չեն ընդունի, եթե անգամ փաստերով նրանց ապացուցեն:

 Կույս
Նրանք սիրում են սովորել, նոր գիտելիքներով հարստանալ: Այս նշանի մարդիկ ժամանակի ընթացքում են խելացի դառնում: Կույսերի մի մասը մշտապես ուսանող է մնում, իսկ մյուսները անհրաժեշտ գիտելիքները ստանալով շտապում են գրոծնականում այն կիրառելու:
Կշեռք
Խելացի են, բայց համեստ: Նրանց համեստության պատճառով էլ կարող են ողջ կյանքում չգնահատված մնալ: Իսկ նրանք իրենց պոտենցիալը գիտեն: Հիմնականում արվեստում են հաջողություն ունենում:

Կարիճ
Սա այն նշանն է, որ սիրում է իր իմացած գիտելիքը գործնականում կիրառել: Հաճախ հարուստ գիտելիքներով չեն օժտված լինում, սակայն ձգտումն այնքան մեծ է, որ գործնականում միշտ հաջողում են:Կարիճներին շատ է օգնում զարգացած ինտուիցիան:

Աղեղնավոր
Բավականին խելացի նշան է՝  կարդացած են ու արագ կողմնորոշվող: Հրաշալի հիշողությունն ու ինտուիցիան միշտապես օգնում են գործերում: Այ երբ գալիս է պահը գիտելիքները գործնականում օգտագործելու այստեղ  ոչինչ չի ստացվում, մշտապես ձախողվում են:
Այծեղջյուր
Այծեղջյուրները հորոսկոպային նշանների խելացիներից են: Նրանք սիրում են անընդհատ սովորել և զուգահեռաբար այդ գիտելիքները գործնականում կիրառել: Նրանք վերլուծողներ են և հետևողական  իրենց քայլերում, ինչը մեծ առավելություն է տալիս նրանց: Շատ քիչ մարդիկ կարող են կասկածի ենթարկել նրանց խելքն ու ինտելեկտը:

Ջրհոս
Ջրհոսները ինտելեկտուալներ են, որոնց միտքը ավելի հեռանկարային է և ապագային վերաբերող: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ չհասկացված են մնում:

Ձկներ
Ձկները իրենց երևակայությունում մշտապես ապրող մարդիկ են: Աստղաբանների կարծիքով այս նշանի հաջողությունները պատահականության սկզբունքով են այցելում իրենց:

Երբ մեռնում է սերը…

 

Երբ մեռնում է սերը մենք փակուղում ենք հայտնվում…կարծես ամեն ինչ նույնն է, բայց և ուրիշ:
Սերն այդպիսին է ՝ գալիս աղմուկ աղաղակով, ուզում է աշխարհն իմանա, որ նա եկել է ՝ կա…իրակա՜ն է, բայց գնում  է անխոս՝ վախկոտի պես, առանց ձայն հանելու: Ու մի առավոտ էլ զարթնում ես զգալով , որ սիրտդ դատարկ է…որ նրա անունը լսելիս սիրտդ չի բաբախում ուրախությունից, իսկ շնչառությունդ  համաչափ  է ու հանգիստ…
Սերը կարող է մեռնել ձանձրույթից, սպասումից…սերը կարող է մեռնել սեր չստանալուց…
Սիրուն կարելի է սպանել նաև հրեշային կերպով ՝ աբորտ անել՝ սրտումդ, մտքումդ ցանկանալով  հենց այդ անեզր դատարկությունը…
Իսկ այդ դատարկությունը մի մեծ խուճապ է առաջացնում: Չէ, որ դու սովոր ես, սովորեցրել ես ինքդ քեզ սիրել մեկին, ապրել նրանով ու հիմա չգիտես ինչ անել այդ դատարկության հետ: Մի տեսակ թերի և միևնույն ժամանակա անթերի դարակություն է դա…
Իսկ դո՛ւ, դու ինչպե՞ս ես վարվում , երբ մի օր հասկանում ես, որ սիրել ես ոչ թե նրան, այլ քո ստեղծած սերն ես սիրել, որը ոչ մի կապ չունի նրա հետ:  Իսկ դու ինչպես ես վարվում, երբ հասկանում ես,որ մենակ ես քո դատարկության հետ ու էլ պատրաստ չես այն լցնել այլ սիրով…
Ասա՛, ինչպե՞ս ես վարվում, երբ հասկանում ես, որ կամուրջի մյուս ծայրում մարդիկ պարզապես սեր են ԽԱՂՈՒՄ…
msheci_after_all