Հասմիկ Կարապետյան “Ուզում եմ վերջ տալ այս խոսակցություններին”

Հասմիկ Կարապետյան երգչուհուց վաղուց նորություններ չունեինք, ինչո՞ւ

-Անկախ ամեն ինչից ես ստեղծագործում եմ, այս 2 տարիների ընթացքում համերգներով հանդես եմ եկել արտերկրում: Պարզապես նոր տեսահոլովակ  չունեմ և դա չի նշանակում, որ չեմ ստեղծագործում: Իսկ դադարն էլ պայմանավորված էր նրանով, որ որոշակի հիասթափություն էի ապրում երգարվեստում: Հիմա ամեն ինչ լճացած է, անգամ հանդիսատեսն է դա զգում, ուր մնաց մեզ վրա չանդրադառնա:  

 Ճգնաժամային վիճակ է: Առաջ, երբ մի երգ էինք գրում այնպես էինք ուրախանում, դրականորեն լիցքավորվում և երգը հասնում էր մարդկանց սրտերին, երգը երկար <<կյանք>> էր ապրում: Մի տեսակ բոլորը փակվել են, անցել է ոգևորվածությունը, խթան չկա, թե ինչով է դա պայմանավորված չգիտեմ: Գուցե մի պահ բոլորս լռենք, մտածենք ու ելքը գտնենք` երգարվեստը փոխելու դեպի լավը:

Իսկ դա չի՞ հանգեցնում ամենաթողության, որն առկա է: Շատ արվեստագետներ այսօր պարզապես լռում են ու չեն միջամտում, քանի որ նրանց ձայնը լսելի չէ:

Որովհետև զգում են, որ իրենց միջամտությամբ չեն կարող ինչ որ բան փոխել: Այսօր ամեն մեկը տեղից վեր է կենում ու երգում է, իսկ այն  մարդիկ, ովքեր տարիների աշխատանով են հասել ինչ որ բանի հեշտությամբ թողնում են, որպեսզի անորակ նորելուկները ինչ որ եղանակ ստեղծեն երգարվեստում:

Իսկ միթե՞ այդ նույն նորելուկները ճաշակ չեն ձևավորում  նոր սերնդի համար

Այսօր մի խայտառակ վիճակ է տիրում երգարվեստում: Ես ինքս իմաստ էլ չէի գտնում, որևէ բան անել, բայց վերջերս ունեցա երգի պրեմիերա. `<<սիրուն ասա բարև>>,երաժշտության հեղինակը Արման Փահլեվանյանն է, խոսքերը Ավետ Բարսեղյանինը, դրական երգ է:

http://www.hayfanat.com/en/media/audio/hasmik-karapetyan-sirun-asa-barev.php

Անհամեստ չթվամ, բայց մի սիրուն երգ եմ գրել: Այս հիասթափությունների արդյունքում պոռթկում եղավ, ասես <<ինքնամաքրում>> լինի: Ասեմ, որ Արման Փահլևանյանի հետ համագործակցումը շարունակվում է, այս երգն էլ ռոքային ոճում է, ասես ֆիլմի երաժշտություն լինի:

Առաջիկայում ունենալու եմ համերգներ Եվրոպական մի շարք երկրներում: Նաև աշխատում եմ հինգերորդ ձայնասկավառակիս վրա: Հուսով եմ հաջորդ տարի վերջապես կունենամ իմ ու երկրպագուներիս կողմից շատ սպասված մենահամերգը:

Կյանքի այս փուլում ի՞նչ է ուզում Հասմիկ Կարապետյանը

Շատ հետաքրքիր հոգեվիճակում եմ գտնվում, ես չգիտեմ… մի քիչ խճճված եմ: Առաջ ինչ որ նպատակներ էի դնում ` որոշներին հասնում էի, որոշներին ոչ, չեմ ուզում կոտրվելու զգացողություն ունենամ: Ամեն ինչ իր ժամանակին է կատարվում: Մարդ արարածը չգիտես ինչու անընդհատ շտապում է: Աստված չի ուշանում…նա գիտի երբ է ճիշտ ժամանակը նպատակդ իրականացնելու համար: Սկսել եմ այսօրվա օրով ապրել, անգամ թվացյալ վատի մեջ փորձում եմ դրականն ու ուսուցանողը տեսնել: Գուցե տարիքից է` չգիտեմ, ավելի իմաստուն, հանգիստ ու հավասարակշռված եմ նայում բոլոր հարցերին: Սակայն դա չի նշանակում, որ դադարել եմ երազել,հիմա էլ երազում եմ ու ուղարկու տիեզերք, ճիշտ ժամանակին հետ կգա ինձ մոտ:

Կինը երջանիկ է, երբ…

Կինը երջանիկ է իսկզբանե…

Կնոջը բնությունից տրված է սիրված լինել, առողջ ընտանիք և բալիկներ ունենալու պարգևը, բայց այսօր այդքանը բավական չէ կնոջը երջանիկ լինելու համար, կանայք ավելին են ուզում: Հիմա ինչ որ բան փոխվել է մոլորակում, անգամ աստղաբաններն են ասում, որ կնոջ դար է…

Այսինքն <<գնում ենք>> դեպի ֆեմինի՞զմ

Կայուն կանանց ֆեմինիզմ տանել չի լինի: Ասածս այլ է…հիմա ամեն ինչ խեղաթյուրվել է, որովհետև մենք հեռվացել ենք բնությունից և դա մարդկության պատիժն է: Ինչո՞ւ տղամարդիկ այս աստիճան թուլացել են, իսկ կանայք ուժեղացել, կանայք իրենք էլ զգում են իրենց ուժը տղամարդկանց վրա և դա աննորմալ է: <<Ամուսնական ինստիտուտը>> սպառվել է…

Գուցե դիտմա՞մբ են հեղինակազրկում  այն

-Չեմ կարծում, սա համընդհանուր երևույթ է: Հաճախ մենք վերցնում ենք այն ինչը վայել  չէ մե րազգին, մերը չէ: Ամեն ազգ ունի իր կոդը ու պետք չէ խառնել իրար` գլոբալիզացնել: Ես հասկանում եմ, որ կինը ընտանիքից բացի պետք է ունենա սիրելի աշխատանք` երջանիկ լինելու համար, բայց մեզ մոտ երբեմն չափերն անցնում են: Խախտվում է “ին յան” բալանսը: Այսօր կնոջ երջանկությունը անհատական է…

Իսկ եթե տղամարդն իր հզորությունն ու դիրքը ամուր պահի, կինը գուցե չհավակնի՞   ավելիին

Տղամարդիկ ավելի են բարդույթավորվում` տեսնելով, որ կողքի կինն ավելի գործնական է և շատ հարցեր ինքնուրույն կարող է լուծել: Տղամարդուն պետք է մանուկ հասակից դաստիարակել այնպես, որ նա իսկապես տղամարդ էլ մեծանա: Չնայած հիմա շատ ծնողներ կփաստեն, որ այդպես էլ վարվում են, բայց…

Ասպետական մոտեցումն իսպառ վերացել է:

Ի՞նչ ես կարծում երգը կարող է ազդել կյանքի ընթացքի վրա

-Ամեն մի երգ ` կոդ է: Երգացանկը որոշակի ազդեցություն կարող է ունենալ երգչի կամ երգչուհու կյանքի ընթացքի վրա: Եթե անընդհատ տխուր երգեր ես երգում դա կարող է ազդել կյանքիդ վրա: Երգը պետք է ոգևորի, հույս տա, թևեր տա… իմ երգերը հույս են ներշնչում մարդկանց,դա միայն իմ կարծիքը չէ, շատերն են ինձ այդ մասին ասում…

Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մշտապես կողքիս են, ես դա գնահատում եմ…

Շոու բիզնեսում աղանդներն են շատացել, հոգեորսությունն նաև այս բնագավառ ներխուժեց, դու ի՞նչ կարծիք ունես այս երևույթների մասին

-Հավատքն իմ մեջ է, Աստված` խիղճ է, ես ապրում եմ խղճիս թելադրանքով:  Մյուսներն ինչ ճանապարհ, որ ընտրում են ինձ դա չի վերաբերվում:

Ասում են թե` բալիկ ես ունենալու…

-Զավեշտալի է:) Ասում են` ամուսնացել եմ, աղջիկ ունեմ, ամուսինս էլ հույն է ու թույլ է տալիս միայն հաղորդավարությամբ զբաղվել…ասում են:)

Իրականում երկու տեսակ մարդիկ կան, մարդիկ ովքեր դիտմամբ կենտրոնանում են անձնականիս վրա ` կարծելով որ այդօրինակ բամբասանքներով կարող են ինձ ցավեցնել, և մարդիկ, ովքեր սրտացավ են ու իսկապես ուզում են ինձ ամուսնացած ու երջանիկ տեսնել…Ես ուզում եմ վերջ տալ այս խոսակցություններին և ասել, որ ես ինքնաբավ մարդ եմ, ամուսնանալու եմ այն ժամանակ, երբ կհանդիպեմ տղամարդու, ում կսիրեմ մտքով, սրտով, հոգով և դա կլինի փոխադարձ:Ինձ համար ամուսնությունը խաղալիք չէ:Ես սիրո ու ուշադրության պակաս չունեմ, թող հանգիստ լինի իմ հանդիսականը` ամեն ինչ իր ժամանակին կլինի: Ես գիտեմ, թե ինչի եմ արժանի ու դա լինելու է…

Նառա. Կարևորը ապրանքանիշը չէ

Նա գայթակղիչ է ու խելացի…Նա ունի նուրբ հումոր ու անկեղծ է, նա կին է, ում բացահայտելն անհնարին է…

Կախարդիչ հայացքով այս կինն ունի յուրօրինակ ճաշակ, ոչ միայն երգերի ընտրության հարցում, այլև հագուստների ու բույրերի…Նրա անունն է Նառա…

 

This slideshow requires JavaScript.

Եղե՞լ է մեկն, ով ազդել է Ձեր ճաշակի ձևավորման վրա:

– Ոչ, ես գիտեմ ինչ ընտրել և որն է ինձ հարմար: Փուլ առ փուլ, ինքս ինձ վրա աշխատելով, փորձում եմ կատարելագործվել:

Լավ Ճաշակը կապ ունի՞  գումարի քանակից:

-Եվ ունի, և ոչ, քանի որ մարդը կարող է իրեն թույլ տալ գնելու շատ թանկարժեք հագուստ կամ իր, բայց այն իրեն հարմար չլինի: Նաև մարդը կարող է լավ ճաշակ ունենալ, բայց իր հնարավորության սահմաններում չկարողանա դրսևորել:

Հետևում ե՞ք նորաձևության ճիչերին:

-Իհարկե, հետեևում եմ, սակայն ընտրում եմ այն, ինչը ինձ է հոգեհարազատ : Գնելու իսկ պահից ես գիտեմ, թե ինչ է պետք ավելացնել, որպեսզի այն ամբողջական լինի ինձ համար: Այս հարցում ես շատ ճկուն եմ: Նորույթներն անմիջապես ընկալում եմ ու ձեռք եմ բերում: Բացի այդ` կարևորը ապրանքանիշը չէ, կարևորն այն է, թե ինչպես է կինը դա մատուցում: Ոչ թե հագուստը պետք է “կրի” Ձեզ, այլ դուք` հագուստին:

Հագուստի և գույնի մեջ սահմանափակումներ ունե՞ք:

-Ոչ, ես ամեն ինչ էլ հագնում եմ: Դա կապված է  նրանից, թե որտեղ եմ գնում, որ երկրում եմ գտնվում և այլն:

Բոլոր գույների ու երանգների հագուստներ սիրում եմ: Հաճախ զգեստապահարանիս գույները կարող են կապ ունենալ թե ինչ գույի, կամ ձևի սանրվածք ունեմ: Օրինակ իմ զգեստապահարանում սև գույնը քիչ է, բայց քանի որ հիմա շիկահեր եմ` նախընտրում եմ այդ գույնը:

Իսկ որտե՞ղից եք սիրում գնումներ անել:

-Հիմնականում արտերկրից. Նախ տեսակնին է շատ` կրկնվելու խնդիր չի լինում, բացի այդ ինձ հարմար է այդպես:

Իսկ ի՞նչ եք առավել սիրում գնել:

-Ես ինչ հավանում` այն էլ ձեռք եմ բերում: Իմ սահմաններում ինձ կարող եմ թույլ տալ այն, ինչ ուզում եմ: Իսկ առավել շատ սիրում եմ ոսկյա զարդեր:

Ինչպես բոլոր կանայք, ես էլ սիրում եմ գնումներ կատարել: Պատահել է, որ Բեյրութից գնումներ եմ կատարել, բայց Երևան գալով չեմ զսպել ինձ ու կրկին գնումներ եմ արել:

Կնոջ արտաքինում ի՞նչն եք կարևորում:

-Կինը միշտ պետք է կոկիկ ու խնամված լինի: Եվ այդ ամենը պետք է սկսել հենց առավոտյան` սնուցող կրեմ, հարդարված մազեր ու մատներ: Առօրյայում ես նախընտրում եմ այնպիսի կագուստ հագնել, որով հարմար ու հանգիստ եմ ինձ զգում:

Թատրոն, համերգ, հյուր գնալիս լավ կլինի տարբերվել, մի կողմ թողնել ջինսերն ու հագնել երեկոյան, ներկայանալի հագուստներ: Կինը պետք է երեկոյան կարողանա տարբերվել, դա հետաքրքիր է և՛ իր համար, և՛ շրջապատի:

Ոճաբանների հետ աշխատո՞ւմ եք:

-Ոչ, չեմ աշխատում: Երբ հասկանամ, որ սպառվել եմ` կդիմեմ:

Ի՞նչ բույրեր է սիրում Նառան:

-Սիրում եմ սուր, վանիլային, ծխախոտային բույրեր: Չեմ սիրում քաղցր հոտեր:

Ամեն օր ես տարբեր բույրեր եմ օգտագործում` ըստ տրամադրության, հագուստի: Հաճախ կարող է գնեմ, որևէ բույր մի քանի անգամ օգտագործեմ, որից հետո վարադառնամ իմ նախկին բույրին:

Իսկ ի՞նչ չափանիշներով եք ընտրում բույրերը:

– Հետևում եմ նորույթներին, ընտրում եմ այն անուշաբույրը, որն ինձ համապատասխան է ու գնում եմ: Ընդհանրապես սիրում եմ ինքս ընտրել օծանելիք, այլ ոչ թե նվեր ստանալ:

Մարդն ինքը պետք է ընտրի իր բույրը, քանի որ սա ճաշակ է, անձնական է, որը չի կարելի պարտադրել դիմացինին:  Հնարավոր է, ընկերուհիներիցս մեկի բույրը հավանեմ, բայց այն “իմը” չլինի: Այս առումով օծանելիքը նման է հագուստի` հնարավոր է դիմացինը հագնի հավանես, բայց քեզ այն չսազի:

Իսկ ինքներդ օծանելիք նվիրո՞ւմ եք:

-Նվիրում եմ այն ժամանակ, երբ վստահ եմ, որ նա սիրում է այդ բույրը:

Իսկ Ձեր աղջկա ճաշակի վրա ազդեցություն ունենո՞ւմ եք:

-Ոչ, նա ունի իր ճաշակը, իր նախընտրած բույրերը: Սակայն ծածուկ օգտվում է մայրիկի դիամահարդարանքի պարագաներից, և ես ստիպված նրա համար էլ եմ գնում նույնանմաններից, որ իմ պարագաների “վերջը” չտա: Թեև նա շատ երիտասարդ է մայրիկի կրեմներից օգտվելու համար, բայց մեկ մեկ նկատում եմ, թե  ինչպես են կրեմներս վերջանում: Առհասարակ նա չի սպասում խորհրդի, ինչ դուրը գալիս է` անում է: Աքսեսուարներիցս էլ է սիրում օգտվել, հաճախ վերցնում է, տեղը չի դնում ու ես սկսում եմ փնտրել, թե որտեղ է: Հիմա հեշտացրել եմ` երկու արկղ ունենք`իմն ու իրենը:

Ո՞րն է Ձեր հմայքի գաղտնիքը

-Ես սիրում եմ կյանքը վայելել: Սիրում եմ ապրել` լավ ապրել, ինքս ինձ համար տոներ ստեղծել, ճամփորդել ու հոգով միշտ երիտասարդ մնալ:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ուզում են միշտ գեղեցիկ և անձկալի լինեն:

-Եթե ուզում են, առանց խորհրդի էլ կարող են լինել, կարևորը` ցանկությունն է: