Մորս

Երբ  Դու ժպտում ես Մա՜մ, քո աչքերում ես դեռ տեսնում եմ երեկվա ամոթխած, արևոտ, կյանքով լի աղջնակին…Սիրում եմ երբ դու ժպտում ես, որովհետև տարիներով ես կարոտ եմ մնացել Քո  քնքուշ ժպիտին …

20151004_192639

Մորս հետ

Հիշո՞ւմ ես, այն Ամանորը երբ մանկական ներկայացման էիր ինձ տարել ու հենց փոքրիկների  բարձրացա բեմ լույսերն անջատվեց, քաոս էր տիրում:  Ես սարսափելի վախեցա, թե քեզ կկորցնեմ  ու հիշո՞ւմ ես, թե  ինչպե՜ս մութ ամբոխի մեջ գտանք միմյանց Մա՜մ…:
Դեմքիդ ամեն մի ակոսը…ամեն մի գիծն ունի իր պատճառը, իր ցավը…օր օրի սպիտակող մազերդ տեսնելիս ուզում եմ կանգնեցնել ժամանակն ու Քեզ հավերժ երիտասարդ  տեսնել, իմ գեղեցկուհի Մայրիկ:
Աշխարհի երեսի ամենաանօգնական մարդ եմ դառնում , երբ Քո արցունքներն եմ տեսնում…
Մա՜մ, ես ամեն գիշեր լսում էի, թե ինչպես ես արտասվում Մորդ կորստի համար ու չգիտեի քեզ ոնց օգնեմ, ոնց  ամոքեմ ու ինձ մեղավոր էի զգում որ չեմ կարող ոչինչ անել…
Բայց ԴՈՒ  այն միակն ես , ով կարողանում է ամոքել վերքերս մի հայացքով, մի հոգատար խոսքով ու հպումով…Ինձ թև տվող, ինձ հուսադրող, իմ խենթությունները միշտ ներող Մայրիկ….հավերժ շնորհակալ եմ քեզ ինձ կյանք տալու, սիրել, փայփայելու համար…ու իմ կյանքում բոլոր հաջողությունները քոնն են, քանի որ Դու այն միակն ես, ով միշտ հավատում է իմ ուժերին…Իմ կողքին է:
Գիտեմ, ես այդպես էլ չեղա այն համեստ, խելոք աղջիկը, ում դու ուզում էիր տեսնել, բայց հավատա՜, որ այդ համեստ աղջկանից ոչ պակաս եմ քեզ սիրում իմ լույս…
Մա՜մ այս աշխարհում քո անուշ ձայնը, բարի աչքերը, քո քաղցր  ժպիտը ամենաթանկն են ինձ համար :
Ամեն անգամ վտանգի հանդիպելիս առաջինը մտածում եմ քո մասին Մամ…այլևս երբեք, երբեք, երբեք չեմ ուզում քեզ լացելիս տեսնել …քեզանով է ընտանիքս կանգուն, կայուն, ամուր, ջերմ ու սիրուն:
Մեր տան Աստվածուհի, մեր միակ լույս ու ճրագ…Աստծուց միշտ խնդրում եմ, որ երկար ապրես, միշտ կողքիս լինես…
Շնորհավոր ծնունդդ միակս…Մայրս…

Հ.գ. Մամ Քո տաք թիկնոցի կարիքը ես միշտ ունե՜մ…

Advertisements

Ճամփորդական նոթեր 3. Հեքիաթային քաղաք Բելգրադը

Մի հետաքրքիր օրինաչափություն կա իմ կյանքում՝ երազներս…Նախ տեսնում եմ մարդկանց, իրավիճակները, հետո այն ավելի գեղեցիկ կամ ավելի անկանխատեսելի պատահում է իրական կյանքում…
Այսպիսով, մի անգամ  երազումս գիշերային Բելգրադում էի՝ մարդիկ, մեքենաներ, ավանդական ռեստորան, տարբեր ազգություններ մարդիկ…Երկու ամիս անց ես մեկնեցի Սերբիա՝ Բելգրադ:

11855762_1038526656166407_2662546230647300331_n

Msheci_Ani

Continue reading

Հորոսկոպի ամենախելացի նշանները

Zodiac-intellect

Խոյ
Ճարպին են ու արագ կողմնորոշվող: Նրանք կարողանում են ճիշտ տպավորություն թողնել շրջապատի վրա: Հազվադեպ, բայց և նրանց շրջանում կարելի է հանդիպել հանճարեղ մարդկանց: Միջին վիճակագրական խոյը կարող է ցանկացած ՝ անգամ անպետքական գիտելիքը գործնականում օգտագործել:

Ցուլ
Ցուլներն առաջին հայացքից դմբոյի տպավորություն կարող են թողնել, բայց իրականում դա այդպես չէ: Ավելի մտերիմ շփման ժամանակ կհասկանաք, որ նա խորգետ է: Նրանք սիրում են ամեն մի մանրուքը վերլուծել և դա նրանց առավելությունն է: Միակ թերությունն այս նշանի այն է, որ գիտելիքները գործնականում չեն իրականացնում:

Երկվորյակ
Երկվորյակները, կարդացած ու զարգացած մարդիկ են լինում: Սակայն ասես այլ ժամանակակահատվածում են ապրում: Իրենց գիտելիքները ճիշտ չեն կարողանում օգտագործել:

Խեցգետին
Խեցգետինները նույնպես խորագետներ են, ովքեր խնամքով թաքցնում են դա: Նրանց կարելի է դիմել ցանկացած խնդրով, քանի որ իրատես են ու կյանքային:

Առյուծ
Ցուցամոլ իտելեկտուալներ են: Նրանց գիտելիքները կարող է մակերեսային լինել և ավելի շատ ցույց են տալիս, քան գիտեն, սակայն դա երբեք չեն ընդունի, եթե անգամ փաստերով նրանց ապացուցեն:

 Կույս
Նրանք սիրում են սովորել, նոր գիտելիքներով հարստանալ: Այս նշանի մարդիկ ժամանակի ընթացքում են խելացի դառնում: Կույսերի մի մասը մշտապես ուսանող է մնում, իսկ մյուսները անհրաժեշտ գիտելիքները ստանալով շտապում են գրոծնականում այն կիրառելու:
Կշեռք
Խելացի են, բայց համեստ: Նրանց համեստության պատճառով էլ կարող են ողջ կյանքում չգնահատված մնալ: Իսկ նրանք իրենց պոտենցիալը գիտեն: Հիմնականում արվեստում են հաջողություն ունենում:

Կարիճ
Սա այն նշանն է, որ սիրում է իր իմացած գիտելիքը գործնականում կիրառել: Հաճախ հարուստ գիտելիքներով չեն օժտված լինում, սակայն ձգտումն այնքան մեծ է, որ գործնականում միշտ հաջողում են:Կարիճներին շատ է օգնում զարգացած ինտուիցիան:

Աղեղնավոր
Բավականին խելացի նշան է՝  կարդացած են ու արագ կողմնորոշվող: Հրաշալի հիշողությունն ու ինտուիցիան միշտապես օգնում են գործերում: Այ երբ գալիս է պահը գիտելիքները գործնականում օգտագործելու այստեղ  ոչինչ չի ստացվում, մշտապես ձախողվում են:
Այծեղջյուր
Այծեղջյուրները հորոսկոպային նշանների խելացիներից են: Նրանք սիրում են անընդհատ սովորել և զուգահեռաբար այդ գիտելիքները գործնականում կիրառել: Նրանք վերլուծողներ են և հետևողական  իրենց քայլերում, ինչը մեծ առավելություն է տալիս նրանց: Շատ քիչ մարդիկ կարող են կասկածի ենթարկել նրանց խելքն ու ինտելեկտը:

Ջրհոս
Ջրհոսները ինտելեկտուալներ են, որոնց միտքը ավելի հեռանկարային է և ապագային վերաբերող: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ չհասկացված են մնում:

Ձկներ
Ձկները իրենց երևակայությունում մշտապես ապրող մարդիկ են: Աստղաբանների կարծիքով այս նշանի հաջողությունները պատահականության սկզբունքով են այցելում իրենց:

Interview with beautiful Armenian singer Mariam Matossian

Mariam Matossian
Mariam Matossian

How did you start? (Music career)

I have been singing for as long as I can remember.  Growing up, our home was always filled with music, my mother was always singing and I grew up loving music and expressing myself through singing.  Singing has always been a part of my life.  I took formal voice lessons when I was older and loved it.  I would give recitals and sing in church or at community events.  Audience members would always come up to me after I had performed and tell me that I should pursue music.  But I wasn’t sure if that was the path that God wanted me to take.  Some years later, I was thrilled to receive an Arts award from Canada Council who had selected my music from many other submissions and awarded me with a grant to record my music.  Once I had recorded my first album, I was invited to perform at festivals in Canada and I began to perform professionally.  

Tell me about your family, please.

I am married to a wonderful man.  He is an amazing husband and I love living life with him. We have three precious children – two daughters, ages 6 and 4, and a son, who is 15 months old.

Have you ever visited Armenia?

Yes, I have been to Armenia twice.  I worked in Yerevan as a volunteer on both occasions, working with children and adults.  I love the country and I can’t wait to return!  I love the people, the breath taking scenery and the food!

I know that your grandma’s name was also Mariam .What role did she have?

I never met my grandmother; she died long before I was ever born.  But I am named after her.  So I feel a very close connection to her.  Mariam Markarian was my mother’s mom.  My mom and aunts have told me about my grandmother:  she was a woman who loved Jesus, who loved her family and loved to serve others.  She loved to sing and was always singing in the home.  She was a hard working woman who had a joyful spirit and a genuine faith in God.  She is one of my inspirations.

It is known that your grandma has survived from Armenian Genocide. Next year will be 100 years of Genocide. How is your preparing for that?

We live in a small city in the United States where the Armenian community is very limited in number.  We maybe have only a handful of Armenian speaking people here.  I would like to help organize an event to commemorate the 100th Anniversary of the Genocide, but I will have to reach out to non-Armenians, because the Armenians here are so few in number.  I would love to see a community wide event, where people of many different cultures come out to remember and honour the victims of the Genocide and pray for hope for the future.

What is Armenian music for you?

Armenian music for me is soulful, hauntingly beautiful, the expression of my soul…  I love the sound of Armenian words.  I love the old songs, I love our liturgy… there is such beauty in our music… in the way the language, which is so melodic itself, sounds even more so when set to music…

Armenian music delights my heart because now, where I live, I don’t hear the language spoken much at all.  My husband and I both speak Armenian and we are teaching our children who are fluent in Armenian and English.  But sometimes I long to hear Armenian outside of our home… and during those moments, I put on some Armenian music, and watch my children dance and my heart is lifted up.Armenian music also represents a deep connection with my heritage, with my grandparents, our ancestors… it connects me to their stories…

Why do you prefer Armenian folk music?

I love the ancient songs of our culture.  There is something absolutely beautiful about them.  I love the melodies.  I love the pure message. I love the words.  I love the picture that is painted with the words and the music together.   When I sing the folk songs, I feel even closer to my grandmother because I know that she used to sing these exact same songs.

Mariam_Matossian

What do you feel when you sing?

I feel a deep sense of joy.  I love using my voice, expressing my heart and soul through song.  Sometimes, if a song is a sad one, my heart feels that pain.  Singing is a very vulnerable act for me…I cannot hide when I am on stage.  All the emotions come through when I sing.  I want to be honest for the audience and let them feel the emotions.  

I pray so much before I sing, and when I sing it is an act of worship to the Lord.  My faith in Jesus is intertwined in every aspect of my singing.  He has given me my voice, my love for music.  He gives me the opportunities to sing.  For me, singing is an expression of how great God is.

Do you have favorite singers, musicians from Armenia?

Right now my favorite singers are ones who are singing children’s music because my children are so young and they love listening to music.  But I adore musicians from a while ago, John Berberian and Lusine Zakarian.

Are you informed about life in Armenia?

I try to stay informed through friends of mine who live in Armenia or who visit more often than I am able to.  I stay connected through social media and try to keep up to date.  

Will you have concerts in Armenia? When?

I hope to have concerts in Armenia one day!  That is a dream of mine.  We just have to figure out the way to make it a reality.  That would be incredible.

Who are your inspirations?

My grandmother, my mom and dad, my husband and children.

What is important for you in life?

My relationship with Jesus is the essence of my life.  His grace is what gives me strength to live each day.  Knowing that I am loved by the Creator, that He knows me by name, that He wants to know me even more intimately… this moves my heart.  This is the reason I live.  Everything we do as a family is done in light of Jesus Christ.   After the Lord, my husband is important to me. He is my beloved, my best friend, my life partner.  I love living life with him.  Our children are also so important.  Just watching them grow and develop before my very eyes is a privilege and joy!  I love being their mama.

What can we expect from you in the future?

We will record again, we have the songs, and we are just waiting for the right time. And then we will perform more regularly again.  Currently, my focus has been on being with our precious children who are so young.  So we have not performed as much as in the past, but as the children are getting older, we will begin to perform more regularly audiences again.  

 

 

Website: mariammatossian.com/site/

 

 Msheci ( Ani Karapetyan)

 

Ստեփան Կալլոշյան. “Հայերը ցեղասպանությունից չէին կարող խուսափել: Այդ վտանգը միշտ եղել է ու միշտ կա”

Stepan_Kalloshyan_Msheci

Լուսանկարն արված է Կիլիկիայում, Լևոն թագավորի բերդի պարիսպների վրա

Ստեփան Կալլոշյանն այն բացառիկ հայերից է, ով  ծնված լինելով Արևմտյան Հայաստանում որոշում կայացրեց վերադառնալ հայրենիք իր ինքնությունն ամուր պահելու համար.
“1932թ. ծնվել եմ Մալաթիայում, 3 տարեկան էի,երբ հայրս մահացավ, իսկ ես ունեի 2 քույր և 3 եղբայր: Մեծ ընտանիք էր, մայրս 5 երեխայով մնաց առանց ամուսին:
1915թ. հայրս բազմաթիվ հայերի պես աքսորվել էր, բայց քանի որ լավ արհեստավոր է եղել նրան ոստիկանները հետ էին բերել և Մալաթիայի ճարտարապետն էր դարձել: Ջարդերի ժամանակ կորցրել եմ ազգականներիս մեծ մասին՝ պապիկիս, տատիկիս, մորաքրոջս, քեռուս….:
Մեծացել, ուսանել եմ Մալաթիայում: Թուրքական բանակում ծառայություն անցնելուց հետո, ուր նվագախմբում էի նվագում, այլևս չվերադարձավ Մալաթիա և գնացի Ստամբուլ եղբորս մոտ”:

-Թուրքական բանակում ծառայելիս ի՞նչ ազգանուն էիք կրում:
Այնտեղ այսպես էր, մինչև 1936թ. թուրքերը ազգանուն չունեին: Ազգանվան փոխարեն հոր անունն էին գրում՝ Ահմեդ Մահմեդ: Հետո օրենք հանեցին, որ ազգանուն ունենալը պարտադիր է և հայերին էլ ստիպեցին, սակայն հայերն ասացին, որ ազգանուն ունենք, բայց մեկ է իրենց ուզած ազգանունը պարտադրեցին: Հայերի անձնագրերում այսպես է գրված՝
քաղաքականությունը՝ Թուրքիայի քաղաքացի, կրոնը՝ հայ,  անունը՝ հայկական,  ազգանունը՝ թուրքական: Իմ ազգանունը՝ Կալլոշյանը փոխեցինք Քալաթաշ: Երբ արևելյան Հայաստան եկանք փոխեցինք մեր ազգանունը:

-Թուրքերն ինչ որ պահ ասես համակերպվել էի՞ն, որ ազգություն չունեն:
-Այո՛: Այն ժամանակ Ստամբուլի բնակչությունը 1 միլիոն էր, որից 150 հազարը հայ, 200 հազարը հույն, 200 հազարն էլ հրեա էին: Ստամբուլում թուրքերեն ոչ ոք չէր խոսում: Մեր թաղամասում 1տունը հայինն էր 1 տունը հույնինը: Հույների հետ մինչ ուշ գիշեր երգով ու պարով էինք անցկացնում: Մինչև 1966թ այդպես էր հետո սկսեցին գաղթերը դեպի Ստամբուլ: Այժմ Ստամբուլում 15-20 միլիոն մարդ է ապրում, եթե այստեղից գնացածներին չհաշվենք ապա բնիկ հայերը 20 հազար են, մոտ 500 հազարը հույն և նույնքան էլ հրեա է բնակվում այնտեղ:
Ժամանակին Ստամբուլում իսկական հայկական մշակույթ կար, ես հենց այնտեղ եմ հայերեն գրել, կարդալ սովորել, Հայաստանից պարբերաբար գրականություն էինք ստանում: Բոլոր գավառներում հայկական դպրոցները փակել էին միայն Ստամբուլում էր գործում, հայ մնալու համար Ստամբուլ տեղափոխվեցինք :
-Ստամբուլում ինչո՞վ էիք զբաղվում:
-Կահույքի արտադրությամբ էինք զբաղվում: Նաև վոլեյբոլի բարձրագույն լիգայում էի խաղում: 4 տարի ֆինալ չէին տալիս, բայց մեկ է հաղթող ճանաչվեցինք: Առաջին անգամ Հայաստան եկել եմ հենց համահայկական խաղերի շրջանակում: Երկրորդ անգամ արդեն կնոջս հետ եկա:
-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:
-Կինս իմ աչքի առջև է մեծացել: Մեր մայրերը Մալաթիայից էին միմյանց ճանաչում, ես էլ նրան քրոջս պես էի ընդունում: Պարահանդեսներին Օժենին հետս տանում էի, ներկայացնում էի որպես բարեկամուհիս: 31 տարեկան էի, բայց չէի ուզում ամուսնանալ, էնտեղ գերիի պես էինք ապրում չէի ուզում երեխաներս էլ այդպես մեծանան: Բայց մայրս պնդեց, ես էլ ամուսնացա, բոլոր հայկական ավանդույթները պահպանելով:Մեր երեք երեխաները՝ որդիներս ու դուստրս ծնվեցին Ստամբուլում, բայց երբ վերադարձանք Հայաստան 1986թ. ծնվեց փոքր որդիս:
-Իսկ ե՞րբ որոշեցիք Հայաստան տեղափոխվել:
-1977 թվականին եկանք որպես զբոսաշրջիկ ու հետո քաղաքական ապաստարան խնդրեցինք: Այն ժամանակ զարմանալի էր, որ հայերը վերադառնում էին: Այստեղի հայերը կարծում էին դրսում ավելի լավ է: Հետո չտեսները երկրի կառավարմամբ զբաղվեցին դրա համար մինչ այսօր լավ չէ, մինչ այսօր թալանում են: Հայրենասեր ղեկավարներ չունենք: Ամեն բան փչացրեցին: Մենք սիրում ենք ամեն ինչում առաջինը լինել, առաջինը անկախացանք, բայց ոչ մի պետություն չքանդեց, չփչացրեց իր ունեցածը: Սովետի ժամանակ էլ հայերը առաջինը քանդեցին իրենց եկեղեցիները…
Մեզ Հովհաննես Չեքեջյանը ծանոթացրեց Ջոն Կիրակոսյանի հետ, հայրենասեր մարդ էր, աշխատասենյակի դուռը միշտ բաց, կաշռքը չէր ՛՛տանում՛՛, միայն իր գրական գործերով էր ապրում: Սիլվա Կապուտիկյանն էլ առաջնորդեց, որ մեր մնալը հաստատվի: Բնակարան տրամադրեցին ու վերջնականապես հաստատվեցինք այստեղ:
 Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս Ստեփան Կալլոշյանը վստահություն էր հայտնում, որ Թուրքիան չի ընդունելու իր մեղքը.
-Թուրքերը մեզանից լավ գիտեն, թե ինչպես է եղել ցեղասպանությունը: Որքան էլ, որ ժողովուրդն ընդունի , պետությունը չի՛ ընդունի, որովհետև վաղը պահանջներ ենք ներկայացնելու: Մենք ենք դատարկում այսօրվա հողերը ինչպե՞ս պետք է այն հողերը լցնենք:
Ահա՛ (Ա.Կ. ցույց է տալիս թուրքական փաստաթղթի օրինակը ) այս փաստաթղթում հաշվարկված է, թե Մալաթիայում որքան հայի տուն է եղել և ինչքան վնաս է հասցվել: Սա թուրքական արխիցիվ է, հավանաբար հայկական արյունով մեկն է հրապարակել: Ահա՛ պապիկիս անուն, ազգանունը,ամեն փաստ կա՝ Ամերիկայում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում էլ ինչ փաստին են խոսում:
Հայերը ցեղասպանությունից չէին կարող խուսափել: Այդ վտանգը միշտ եղել է ու միշտ կա:
Թուրքիան շատ է մեծացել, հարստացել, ճոխության մեջ են ապրում: Սովետի փլուզումը հարստացրեց նրանց, աղքատ մեռնում էին:
Կարող եմ ասել, որ մեր ՛՛պետությունը՛՛ չի ուզում, որ մեր ժողովուրդը լավ ապրի, միայն խոսում են, բայց ոչ մի ձևով ժողովրդին չեն օժանդակում:
-Ձեր ծննդավայր այցելել եք:
-Ես էլ կինս էլ այցելել ենք, բարեկամներ ունենա այնտեղ: Այս տարի լավ պտտվեցինք Արևմտյան Հայաստանում, գնացինք Մալաթիա, իմ դպրոցը, եկեղեցին, տունը…վաղուց սկսել են այլ շինություններ կառուցել ու վերացնել հայի հետքն այնտեղ: Երբ Վան մտանք, ամեն ինչը հայկական էր, ամեն անկյունը…

Ստեփան Կալլոշյանը թոռնիկի՝ Նարեկի հետ, Մալաթիայում, այն դպրոցում ուր Ստեփանն էր հաճախել

Ստեփան Կալլոշյանը թոռնիկի՝ Նարեկի հետ, Մալաթիայում, այն դպրոցում ուր Ստեփանն էր հաճախել

                                                                                                                                                                                                  (Մշեցի ) Անի Կարապետյան

Գեղեցկության չափանիշները (տեսանյութ)

Standards of beauty_msheci

Ադամանդե Հարսանիք (տեսանյութ)

Մեր օրերում տասնյակ տարիներ միմյանց հետ ապրող մարդկանց կարելի է հերոսներ համարել: Այս հրաշալի զույգը ավելի քան 60 տարի միմանց հետ են սիրով, ջերմությամբ ու պատկառանքով:
Սա մի հրաշալի, երանելի օրինակ է, բոլոր երիտասարդների համար 🙂

msheci-adamande harsaniq

Image

Շնորհավոր Ամանոր

Msheci-Amanor

Կախարդական տոն է Ամանորը: Բոլորը սպասում են հրաշքի, բոլորն իրենց կյանքը սկսում են նոր, ճերմակ էջից , մոռանում սայթակումներն ու առաջ շարժվում…Ու թող լինի բարին, լուսավորը:

2012 թվականը ճանապարհում եմ գոհունակությամբ: Այս տարին ինձ համար շրջադարձային եղավ շատ հարցերում: Ես շատ բան սովորեցի ու ունեցա առիթներ ինձանով հպարտանալու :
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին եղան, ներում եմ նրանց, ովքեր փորեցին փոսեր ինձ համար, սիրում եմ նրանց, ովքեր արժանի են ինձ հարազատ կոչվելու համար…Ամենակարևորը շնորհակալ եմ Տիրոջը ու խնդրում եմ առողջ ու երջանիկ պահպանել ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ♥

Թող 2013-ն արդարացնի բոլորի հույսերն ու սպասումները, խաղաության,նվաճումների ու նպատակների իրականացման տարի եմ մաղթում բոլորիս…

Մի՛ նեղացրեք մեր արվեստագետներին

Նրա արվեստանոցը լեցուն է  բացառիկ ջերմությամբ ու դրական մթնոլորտով:

Իր այցելուներին դիմավորում է բարի ժպիտով ու սիրով: Ամեն անգամ արվեստանոց այցելելիս հիանում եմ վարպետի առույգությամբ, առողջ հումորով, կենսուրախությամբ…Նա շուտով կդառնա 90 տարեկան:

Նա Խաչատուր Իսկանդարյանն է: ՀՀ  ժողովրդական նկարիչ, վաստակավոր նկարիչ-քանդակագործ, իսկական երևանցի:

Բազում երկրներում է եղել, բայց Երևանը միակ թանկագին քաղաքն է, իսկապես որ իր սրտի մայրաքաղաքն է: Երևանի մասին խոսելիս  աչքերը փայլում են. ‹‹Այն ժամանակ մարդիկ հարգում էին միմյանց, հեղինակավոր մարդիկ շատ կային, հիմա չգիտես ովքեր են Երևանի ‹‹տերերը››, որտեղի՞ց են եկել, ինչե՞ր են անում քաղաքի հետ››:

Խաչատուր Իսկանդարյանը կարոտով է հիշում հին Երևանը, քաղաքի թաղերն ու փողոցները, մարդկանց, ովքեր կառուցեցին այս քաղաքը. ‹‹Երևանցիները կիրթ էին, աշխատասեր, իրենց քրտինքով էին վաստակում հանապազօրյա հացը…››:

Հենց հին Երևանի  կարոտն ու սերը նա արտահայտեց իր քանդակներում: Խաչատուր Իսկանդարյանը միակ քանդակագործն է, ով ստեղծել է հին Երևանին նվիրված մանրաքանդակների շարք՝‹‹Ջրավաճառ Զատիկը››,‹‹Թութ թափ տվողները ››, ‹‹Դանակ մկրատ սրողը››, ‹‹Երաժիշտները››, ‹‹Երվանդի Ֆայտոնը ›› և այլն:

Հատկանշական է, որ դիտելով Գյումրիում տեղադրված

Ավ. Իսահակյանի հուշարձանը՝ անվանի գրող Վիլյամ Սարոյանը թանգարանի հուշագրքում թողել է հետևյալ տողերը. ‹‹Ես մի օր պիտի մահանամ: Կուզեյի թաղվել այստեղ, այս բակում, Իսահակյանի արձանի հայացքի տակ ››:

Նա երբեք չի հոգնում ստեղծագործելուց. ‹‹Երբ քանդակից հոգնում եմ զբաղվում եմ գեղանկարով կամ գրաֆիկայով… ››:

Իսկ ճապոնացի հայտնի նկարիչ-գրաֆիկ Կամուո Սինկայը

Խ.Իսկանդարյանի արվեստանոցում դիտելով նրա աշխատանքները, գրել է. ‹‹Աշխատանքները թե՛ գույնով, թե՛ ոճով խորն են, ուժեղ տպավորություն են թողնում: Դուք մեծ ուժ եք ներկայացնում և որպես քանդակագործ, և որպես նկարիչ: Ես ուզում եմ ըմբռնել Ձեզ և ինձ հետ հայրենիք տանել ձեր աշխատասիրությունը, Ձեր նման բեղմնավոր լինել թե քանդակագործության, թե նկարչության մեջ››:

Մայր Թերեզայի քանդակն ու նախկին նախագահի սակարկումը

1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով Հայաստանում էր Մայր Թերեզան: Մեծ գթամայրը եկել էր ցավակցելու, այդ ծանր օրերին հայերիս կողքին լինելու համար: Հենց երկրորդ այցելության ժամանակ էլ Խաչատուր Իսկանդարյանը քանդակեց Մայր Թերեզային. ‹‹Օդանավակայանում հանդիպեցի նրան և իմ բախտից նրա ինքնաթիռը երկու ժամը ուշացավ: Այդ ընթացքում ես հասցրեցի աշխատել ››:

Արդյունքում ծեր, իմաստուն, բարեգութ կնոջ քանդակը ստացվեց հրաշալի: Վարպետը մի քանի անգամ փորձեց այն ուղարկել  Հնդկաստան, բայց չստացվեց:

Տարիներ առաջ  տեղեկացավ, որ նախկին նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Հնդկաստան, զանգ տվեց նախագահական և պատմեց քանդակի մասին: Ռոբերտ Քոչարայանը եկավ արվեստանոց, հավանեց քանդակը, գին պայմանավորվեց: Մի քանի օր անց վարպետի արվեստանոց զանգ տվեցին: Զանգահարողը վարպետին առաջարկում էր ասված  5 հազար դոլլարի փոխարեն վճարել 3 հազարը:

‹‹Բարկացած կախեցի լսափողը: Միթե՞ չեն ամաչում, ո՞նց կարելի է…››,-վրդոված պատմում է նա:

Արհամարհանքի արժանացած Դերենիկ Դեմերճյանը

Վարպետի անցած ուղին բեղուն է և ուշագրավ: Շատ են հետաքրքիր հիշողությունները, գեղեցիկ պատմությունները, բայց վիրավորվածությունը նունպես շատ է:

1977 թվականին Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվեց մի հուշաքար հետևյալ ծանուցումով՝ ‹‹Այստեղ տեղադրվելու է Դերենիկ Դեմերճյանի հուշարձանը››: Այդ նպատակով 1983 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը հայտարարեց մրցույթ: Հաղթող ճանաչվեց (երկու անգամ հայտարարված մրցույթում ) Խաչատուր  Իսկանդարյանը. Նրա ներկայացրած տարբերակը արժանացավ համընդհանուր հավանության: 2,5 մետր բարձրությամբ հուշարձանի գիպսե տարբերակն առ այսօր մաշվում է վարպետի արվեստանոցում: Արվեսատագետը գրել է Երևանի գրեթե բոլոր քաղաքապետերին, գրել է նաև քաղաքի խորհրդի նախագահներին, բայց ապարդյուն:

‹‹Տարոն Մարգարյանին դեռ չեմ դիմել, հուսով եմ գոնե նա  չի մերժի››,- ասում է վարպետն ու կարդում  Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ Մ.Մարգարյանի պատասխանից մի հատված հատված. ‹‹Չարժե Դեմերճյանին հուշարձան կանգնեցնել, հին գրող է ավելի լավ գրողներ կան… ››:

This slideshow requires JavaScript.

                                                                                    Msheci