Այս մթության մեջ ես քեզ եմ տեսնում…ու քո սրտի բաբախոցները հասնում են իմ սրտին և ես լռում եմ:

Այս մթությունը ճեղքում է իմ լռությունը ու ես զգում եմ գինու բույրը քո շուրթերին:

Դրսում գիշեր է ու միայն անսանձ քամին  կարոտներ է բաժանում անհագ սրտերին:

Ես բռնում եմ քո տաք ձեռքերն ու տանում քեզ իմ հեռուն, այնտեղ դու հողեղեն չես, այնտեղ դու միայն իմն ես:այն մթությունը

Այս մթության մեջ ես քեզ կտամ իմ լույսը ազատելով քեզ մթից, որը խորհրդավոր է` չբացահայտված:

Այստեղ` մթության մեջ անշունչը կյանքի է կոչվում, իսկ շնչավորը նվաղում է…Դու վստահում ես զգայարաններիդ, դու հավատում ես զգացմունքներիդ, իսկ այդ հավատն արդարացված է…

Այս մթության մեջ քեզ պետք չեն հզոր լույսեր, որպեսզի հասկանաս, որ ես` ե՛ս եմ…

Այս մթության մեջ դու մենակ չես, բայց և մենակ ես, լիարժեք ու անթերի ես…ես սիրում եմ քո անթերի ու թերի կատարելությունը…

Այս պահին խոսքերն անշունչ են, իսկ դու մթության գերին չես…դու ինքդ քո գերին ես:

msheci Avatar

Published by

Leave a comment