Նվերներ մատուցելն ու ընդունելը ենթարկվում է որոշակի կանոնակարգի, որին ցանկալի է հետևել:

Նվերը պետք է անպայման փաթեթավորված լինի: Բարեկիրթ մարդը միշտ էլ ջերմ խոսքեր կասի նվերի հեղինակին, եթե անգամ հիասթափված լինի նվերից:

Չի կարելի նվերն ընծայել միանգամից: Հյուրը նախ պետք է հանի հագուստը, իրեն կարգի բերի հետո միայն նվերը հանձնի:

Պարտադիր են նաև շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Սովորաբար նվերը տալիս են ձախ ձեռքով` աջը պատրաստելով ձեռքսեղմումի կամ գրկախառնության համար: Նվերն անմիջապես չբացելու սովորությունը քաղքենիությունն է, քանի որ  այդ քայլով մարդն ուզում է ասել, որ ամեն ինչ ունի և նվերն ավելորդ էր:

Ըստ էթիկայի չափանիշների կարելի է նաև հրաժարվել նվերից, եթե այն չափազանց թանկարժեք է, կամ խիստ անձնական:

Հրաժարվելու առիթ կարող է լինել, օրինակ ներքնազգեստը, որը կարող են միմյանց նվիրել ամուսինները կամ մտերիմ մարդիկ:

Մերժումը պետք է հստակ և պատճառաբանված լինի: Սակայն դա չի նաշանակում, որ Դուք պետք է փչացնեք Ձեր հարաբերությունները տվյալ անձնավորության հետ:

Ոչ մի դեպքում չի կարելի արդարանալ նվերի <<համեստության>> համար:

Էթիկայի տեսանկյունից որոշ իրեր նվիրելը պարզապես անթույլատրելի է: Այսպես, օրինակ կինը  չպետք է փողկապ տղամարդուն` այնպես, ինչպես տղամարդը չպետք է հարդարման, շպարանքի պարագաներ նվիրի կնոջը: Այս կանոնն, իհարկե ամուսիններին չի վերաբերում:

Հագուստ, կոսմետիկա կարող են նվիրել միմյանց նույն սեռի ներկայացուցիչները` հաշվի առնելով դիմացինի ճաշակն ու նախասիրությունները:

Թեյնիկ, արդուկ և այլ այդպիսի իրեր կարելի է նվիրել միայն այն դեպքում, եթե դիմացինն է դա խնդրել: Տղամարդկանց կշիռը կնվազի շրջապատող մարդկանց աչքերում, եթե նրան քաղցրավենիք նվիրեն, իսկ կանանց ալկոհոլային խմիչք նվիրեն դա էլ կոպիտ վերաբերմունք կլինի գեղեցիկ ու քնքուշ սեռի նկատմամբ:

Անթույլատրելի արտահայտություններ են`

<<Կներես սա այն է ինչ մի կերպ կարողացա գտնել>>, <<Քեզ վերջապես մարդ զգա>>, <<Մեծ դժվարությամբ գտա…>>, <<Գիտե՞ս ինչ թանկարժեք է>>:

Բացի այդ, կարիք չկա դիմացինին հարցնել արդյոք նվերը նրա դուրն եկել է , թե՞ ոչ:

Էթիկայի տեսանկյունից որոշ իրեր նվիրելը պարզապես անթույլատրելի է: Այսպես, օրինակ կինը  չպետք է փողկապ տղամարդուն` այնպես, ինչպես տղամարդը չպետք է ներքնազգեստ, հարդարման, շպարանքի պարագաներ նվիրի կնոջը: Այս կանոնն, իհարկե ամուսիններին չի վերաբերում:

Հագուստ, կոսմետիկա կարող են նվիրել միմյանց նույն սեռի ներկայացուցիչները` հաշվի առնելով դիմացինի ճաշակն ու նախասիրությունները:

Թեյնիկ, արդուկ և այլ այդպիսի իրեր կարելի է նվիրել միայն այն դեպքում, եթե դիմացինն է դա խնդրել: Տղամարդկանց կշիռը կնվազի շրջապատող մարդկանց աչքերում, եթե նրան քաղցրավենիք նվիրեն, իսկ կանանց ալկոհոլային խմիչք նվիրեն դա էլ կոպիտ վերաբերմունք կլինի գեղեցիկ ու քնքուշ սեռի նկատմամբ:

Գոյություն ունեն իրերի որոշակի խումբ, որոնց սնահավատորեն են մոտենում մարդիկ:

Թաշկինակը, հայելին, մկրատը, սրբապատկերը և այլն ժողովրդի կողմից <<ոչ ցանկալի>> նվերների ցուցակում: Դրամապանակ նվիրելը նույնպես այդ ցուցակից է, սակայն եթե անգամ որոշել եք դրամապանակ նվիրել, ապա ավելի լավ է մեջը գումար դնել:

Նորապսակներին սպիտակեղեն կամ փող են նվիրում, վերջինս էլ պետք է ծրարի կամ բացիկի մեջ դրվի:

Նվերի արժեքը սովորաբար որոշում է այն մարդը, ով ավելի համեստ է վաստակում:

Թանկարժեք նվերը կարող է ոչ թե հրճվանք, այլ պարտքի զգացում առաջացնել:

Նվերը պետք է միայն դրական հույզեր առաջացնի դիմացինի մոտ և ինչպես ժողովրդական առածն է ասում` թանկ է ոչ թե նվերը, այլ սերը:

msheci Avatar

Published by

One response to “Նվիրելու Էթիկա”

Leave a comment