Գլխացավ եմ շնչում, ուղեղս մշուշով է պատվել ու ես չեմ հասկանում, չեմ կենտրոնանում…

Շուրջս անիմաստ մարդիկ անիմաստ ժպիտներ են բաշխում, իսկ ես ձևացնում եմ, թե լսում եմ նրանց անտեղի դատողությունները:

Մի տեսակ ահավոր է դառնում, երբ անտեղի դատողությունները դառնում են անտանելի ու թվում է ուր որ է աշխարհի վերջն է:

 Ես հոգնել եմ լսել մի մարդու հոգսերը, ում չեն հետաքրքրում, թե  <<շնչում>> եմ արդյոք ես…

 Իմ կյանքը դարձել է իրարամերժ, իսկ ես սկսել եմ կարդալ կյանքի <<նշանները>>, բայց ես ինքնախաբեությամբ չեմ զբաղված:

 Դու ասում ես, թե հանճար ես, բայց դու գլխի էլ չես ընկել, որ դու մի սովորական բանջար ես:

Գլխացավ եմ շնչում, որովհետև ամեն ինչ խճճվել է, իսկ ես չեմ կենտրոնանում: Բոլորը բերանները բաց հերթական անհաջողությանն են սպասում, որ թեթևացած շունչ քաշեն, գլուխս շոյեն ու բավարարված տուն գնան…բայց ախր ես…

 Գլխացավ եմ շնչում, բայց գիտեմ ինչպես ազատվել դրանից` ես դուրս կշպրտեմ իմ կյանքից բանջարներին ու ավելի թեթև կշնչեմ իմ աշխարհում:

…Մի կտոր արև եմ ուզում…:

2006

Leave a comment